• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ՀՀ Առաջին Տիկինը եւ Կին Նախարարները Միացան “Ճանչնալ Հայոց Ցեղասպանութիւնը” շարժման

12.10.2014   19:56

ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը միացել են «#2015 RTAG. Recognize The Armenian Genocide (Ճանաչել Հայոց ցեղասպանությունը)» համացանցային նախաձեռնությանը, որի նպատակն է համաշխարհային առումով ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը:

Նախաձեռնությանը մասնակցում են տարբեր երկրների և տարբեր ազգությունների մարդիկ: Նրանք լուսանկարվում են «#2015RTAG. Recognize The Armenian Genocide (Ճանաչել Հայոց ցեղասպանությունը)» գրություններով և իրենց լուսանկարները տեղադրում համացանցում:

Twitter և Facebook սոցիալական ցանցերում ստեղծվել են հատուկ խմբեր, որտեղ օգտատերերը ներբեռնում են իրենց լուսանկարները, իսկ կիրառության մեջ դրված «#2015RTAG» հաշթագն արդեն լայն տարածում է ստացել:

Այս ճանապարհով նախաձեռնությանը միացած մարդիկ կոչ են անում Թուրքիային և Հայոց ցեղասպանությունը չճանաչած մյուս երկրներին ճանաչել 1915 թվականին մարդկության դեմ իրականացված մեծագույն հանցագործությունը:

Share Button

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *

Media Partner