Իզմիրի Մէջ Հայկական Եւ Յունական Պատմամշակութային Ժառանգութիւնը Կ’անհետանայ

Թուրքիոյ Իզմիր նահանգի Պասմանէ շրջանի պատմամշակութային հարստութիւնը` Ք.ա. 4-րդ դարով թուագրուող Զմիւռնիոյ ագորան (հին յունական քաղաքներու հրապարակները, ուր տեղի կ՛ունենային ժողովներ), պատմական շուկան, յունական տուները, սինագոգները (ժողովատուն), հայկական եւ յունական եկեղեցիները մատնուած են անտէրութեան:
Ermenihaber.am–ը վկայակոչելով թրքական «Էվրենսէլ» («Evrensel») լրատուական կայքը կը յայտնէ, թէ Պասմանէ շրջանին մէջ առկայ պատմամշակութային հարստութիւնը աստիճանաբար կ’անհետանայ:
Այդ հարստութեան մէկ մասը կը կազմէ 1863 թուականին կառուցուած հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին` իրեն կից կառոյցներով` Սուրբ Մեսրոպ արական դպրոցը եւ Սուրբ Հռիփսիմէ օրիորդաց դպրոցը:
Կը նշուի, որ մինչեւ 1915 թուականը, երբ հայ համայնքը զգալիօրէն նուազեցաւ, եկեղեցին եղաւ իզմիրցի հայերուն կարեւոր կեդրոններէն մէկը: 1922-ին բռնկած մեծ հրդեհէն փրկուելու համար հայերը պատսպարուեցան Սուրբ Ստեփանոս եկեղեցւոյ մէջ:
Deja un comentario
NOTICIAS
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
11.01.2019
En la Argentina y en Armenia Reconocimiento al trabajo del Dr. Roberto
-
11.01.2019
Propulsor del reconocimiento del genocidio armenio en su país Con el
-
11.01.2019
Señora Nadya Kaspar de Ekserciyan, “Personalidad del año 2018 de las
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
16.11.2018
ARA KHATCHADOURIAN VISITE MESROBIAN
-
27.10.2018
No aprobó las enmiendas al Código Electoral
-
27.10.2018
Jean Almouhian, con un lugar propio en Armenia
-
27.10.2018
La visita de los jóvenes atletas olímpicos armenios a nuestras

