Լոս Անճելըս Հոլի Մէջ Բացուած է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ Տարելիցին Նուիրուած Ցուցատախտակը

Լոս Անճելըսի Քաղաքային խորհուրդի անդամ Փոլ Գրիգորեան, Փետրուար 13-ին, բացումը կատարած է Լոս Անճելըս Հոլի Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած Նրան ծառ ցուցատախտակին։ Այս մասին կը հաղորդէ ԱՄՆ-ի «Ասպարէզ» օրաթերթը։
2015-ի Ապրիլին, Գրիգորեանը տնկած էր նուռի առաջին ծառը, անոր միջոցով սկիզբ դնելով քաղաքի այգիներուն մէջ 100 նուռի ծառ տնկելու ծրագիրին։
Ցուցատախտակին վրայ կը կարդանք. «Լոս Անճելըսի քաղաքապետարանը կը յիշատակէ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը՝ 1915-2015։ Այս ծառը տնկած են քաղաքապետ Էրիք Կարսէթի եւ քաղաքային խորհուրդի անդամ Փոլ Գրիգորեան, 100-րդ տարելիցի ոգեկոչման առիթով»։
«Նուռը հայկական մշակոյթի ամենանշանակալի խորհրդանիշներէն մէկն է։ Անիկա յոյսի, վերածնունդի եւ փրկութեան նշանն է Հայոց Ցեղասպանութենէն ետք»,- իր խօսքին մէջ նշած է Փոլ Գրիգորեան։
Deja un comentario
NOTICIAS
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
11.01.2019
En la Argentina y en Armenia Reconocimiento al trabajo del Dr. Roberto
-
11.01.2019
Propulsor del reconocimiento del genocidio armenio en su país Con el
-
11.01.2019
Señora Nadya Kaspar de Ekserciyan, “Personalidad del año 2018 de las
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
16.11.2018
ARA KHATCHADOURIAN VISITE MESROBIAN
-
27.10.2018
No aprobó las enmiendas al Código Electoral
-
27.10.2018
Jean Almouhian, con un lugar propio en Armenia
-
27.10.2018
La visita de los jóvenes atletas olímpicos armenios a nuestras

