Տիգրան Մանսուրեանը Ցեղասպանութեան Զոհերուն Նուիրուած Երեք Երկ Ունի

ՀՀ ժողովրդական արտիստ երգահան Տիգրան Մանսուրեանը Հայոց Ցեղասպանութեան զոհերու յիշատակին նուիրուած իր գործերը պիտի ներկայացնէ ՀՀ նախագահի կողմէ ստեղծուած Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած ձեռնարկները համակարգող պետական յանձնաժողովին` համերգային երեկոյ կազմակերպելու համար: ՀՀ նախագահի հրամանագրով՝ երեք տարի առաջ ստեղծուած յանձնաժողովը կը նախապատրաստէ այն հիմնական ձեռնարկներուն շարքը, որոնք պէտք է իրականացուին 2015-ին ընդառաջ եւ 2015-ի ընթացքին: Այս մասին կը ներկայացնէ Armenpress.am-ը:
«Ես Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած երեք ստեղծագործութիւն ունեմ: Ալտի եւ նուագախմբի կոնցերտ եմ գրել` «Երեք արիայ` երգելու Արարատին բացուած պատուհանից» խորագրով: Գրել եմ եւս մի գործ` Թաւջութակի կոնցերտ` «Ու՞ր է Աբէլ եղբայրը քո» խորագրով: Բացի այդ, ունեմ նաեւ «Ռեքուիեմ»-ը, որը գրել եմ գերմանական ընկերութեան պատուէրով»,- նշած է Մանսուրեանը:
Անուանի երգահանին խօսքով` այս երեք ստեղծագործութիւնները միասին կը կազմեն մէկ համերգ: «Պէտք է առաջարկեմ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովին այդ գործերով համերգ կազմակերպել: Ի դէպ, գործերից Թաւջութակի կոնցերտը Հայաստանում դեռեւս չի հնչել»,-աւելցուցած է երգահանը:
www.armenpress.am
Leave a Reply
News
-
10.08.2020
Armenia delegation meets with Catholicos-Patriarch Krikor Bedros XX in
-
10.08.2020
Tehran’s Armenian church holds requiem in honor of Beirut explosion
-
10.08.2020
Lebanese Government prepares to resign
-
08.08.2020
200 new cases and 8 deaths in last 24 hours – Armenian Center For Disease
-
08.08.2020
Artsakh reports 2 coronavirus cases in last 24 hours
-
08.08.2020
Sarkissian visits bombarded border town, praises hero villagers and troops
-
08.08.2020
Over 300 ceasefire violations by Azerbaijan in one week, says Artsakh
-
07.08.2020
Post-Soviet area priority for Russia's foreign policy – Putin
-
07.08.2020
Sarkissian discusses Beirut Armenian community relief programs with AGBU
-
07.08.2020
13 Lebanese-Armenians killed in Beirut blast – embassy

