Սեպտեմբեր 7-ին Պատարագ Պիտի Մատուցուի Աղթամարի Ս. Խաչ Եկեղեցւոյ Մէջ

Արդէն հինգերորդ տարին է, որ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցւոյ մէջ պատարագ տեղի պիտի ունենայ: Ինչպէս կը հաղորդէ թրքական haberler.com կայքէջը` պատարագը նախատեսուած է Սեպտեմբեր 7-ին:
Վանի մշակոկյթի եւ զբօսաշրջութեան նահանգային վարչութեան տնօրէն Մուզաֆեր Աքթուղը տեղեկացուցած է, թէ Պոլսոյ Հայոց պատրիարքարանի կողմէ պատարագին մասնակցելիք ներկայացուած ցուցակին մէջ ներառնուած են տիեզերական Պարթոլոմէոս պատրիարքը, ասորիներու ուղղափառ եկեղեցւոյ առաջնորդ եւ պատրիարքական փոխանորդ Ֆիլուսկինոս Եուսուֆ Չեթինը, իսկ հայկական կողմէ Պոլսոյ հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթէշեանը եւ ԱՄՆ Հայ առաքելական եկեղեցւոյ արեւելեան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամեանը:
Յիշեցնենք, որ Վանի Ս. Խաչ եկեղեցին միակն է Պատմական Հայաստանի տարածքէն ներս, ուր վերանորոգումներէն մէկ տարի յետոյ, գմբեթին վրայ խաչ բարձրացաւ: Թուրքիոյ մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան ընդունած որոշման համաձայն, թոյլատրուած է տարին անգամ մը կրօնական ծիսակատարութեան կատարումը:
www.haberler.com
Leave a Reply
News
-
10.08.2020
Armenia delegation meets with Catholicos-Patriarch Krikor Bedros XX in
-
10.08.2020
Tehran’s Armenian church holds requiem in honor of Beirut explosion
-
10.08.2020
Lebanese Government prepares to resign
-
08.08.2020
200 new cases and 8 deaths in last 24 hours – Armenian Center For Disease
-
08.08.2020
Artsakh reports 2 coronavirus cases in last 24 hours
-
08.08.2020
Sarkissian visits bombarded border town, praises hero villagers and troops
-
08.08.2020
Over 300 ceasefire violations by Azerbaijan in one week, says Artsakh
-
07.08.2020
Post-Soviet area priority for Russia's foreign policy – Putin
-
07.08.2020
Sarkissian discusses Beirut Armenian community relief programs with AGBU
-
07.08.2020
13 Lebanese-Armenians killed in Beirut blast – embassy

