Արցախի Մէջ Կայացած է Ձեռագործ Աշխատանքներու Ցուցահանդէս-Վաճառք

Ստեփանակերտի Ստեփան Շահումեանի անուան օղակաձեւ պուրակի մէջ վերջերս տեղի ունեցած է ձեռքի աշխատանքներու ցուցահանդէս-վաճառք` ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերու նախարարութեան նախաձեռնութեամբ: Այս մասին կը հաղորդէ Armenpress.am-ը՝ վկայակոչելով “Արցախփրէս”-ը:
Ցուցահանդէսին ներկայացուած է 24 գորգ, 23 կարպետ, 24 ասեղնագործ գորգ եւ 8 գոբելեն: ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերու նախարարի տեղակալ եւ “Արցախեան գորգարուեստ” մրցոյթի յանձնաժողովի նախագահ Լեռնիկ Յովհաննիսեանը պատուոգրեր եւ դրամական պարգեւներ յանձնած է մրցոյթի տարբեր անուանակարգերու մէջ յաղթող հանրածանօթ մասնակիցներուն:
Լեռնիկ Յովհաննիսեանի խօսքով, այս տարուան գարնան յայտարարուած էին “Արցախեան գորգեր” եւ “Իմ տոհմածառը” անուանակարգերով մրցոյթներ` առանց տարիքային սահմանափակումներու (11-62 տարեկանները):
Մրցոյթին մասնակցած են Արցախի բոլոր շրջաններու ներկայացուցիչները, մանաւանդ բաւական աշխոյժ եղած է վերաբնակեցուող Քաշաթաղի շրջանը:
“Մենք նպատակ ենք ունեցել վերականգնել Արցախի մշակութային աւանդոյթները: Մեր հիմնական պահանջը եղել է այն, որ գորգերը լինեն արցախեան նախշազարդերով. չէ՞ որ Արցախը ժամանակին եղել է հայոց գորգագործական կենտրոններից մէկը: Այսօր էլ Արցախը նորից վերադառնում է իր արմատներին` այնտեղից պեղելու համար մերը` ազգայինը: ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութիւնը քայլեր է ձեռնարկում այդ կարեւորագոյն ճիւղը վերականգնելու ուղղութեամբ: Այս մրցոյթն էլ հէնց ուղուած է դրան”,- աւելցուցած է Լեռնիկ Յովհաննիսեան:
Նմանատիպ մրցոյթները պիտի կրեն շարունակական բնոյն:
www.armenpress.am
Leave a Reply
News
-
10.08.2020
Armenia delegation meets with Catholicos-Patriarch Krikor Bedros XX in
-
10.08.2020
Tehran’s Armenian church holds requiem in honor of Beirut explosion
-
10.08.2020
Lebanese Government prepares to resign
-
08.08.2020
200 new cases and 8 deaths in last 24 hours – Armenian Center For Disease
-
08.08.2020
Artsakh reports 2 coronavirus cases in last 24 hours
-
08.08.2020
Sarkissian visits bombarded border town, praises hero villagers and troops
-
08.08.2020
Over 300 ceasefire violations by Azerbaijan in one week, says Artsakh
-
07.08.2020
Post-Soviet area priority for Russia's foreign policy – Putin
-
07.08.2020
Sarkissian discusses Beirut Armenian community relief programs with AGBU
-
07.08.2020
13 Lebanese-Armenians killed in Beirut blast – embassy

