Ամարասի Գրիգորիս Դամբարանի Պեղումները Կը Փաստեն, որ Վաղ Քրիստոնէական Դամբարանները Ունեցած են Նաեւ Արեւելեան Մուտք. Հ. Պետրոսեան

Արցախի մէջ գտնուող Ամարասի Գրիգորիսի դամբարանին մէջ իրականացուող հնագիտական պեղումները հայկական վաղ ճարտարապետութեան մէջ կը փաստեն ուշագրաւ նոր հանգամանք մը, որ հայկական վաղ քրիստոնէական շարք մը դամբարաններ ունեցած են արեւելեան մուտք, որ գաղափարական ու ծիսական առումով դեռ կը մնայ չպատճառաբանուած: Tert.am-ի հետ զրոյցի մը ընթացքին՝ խօսելով պեղումներու մասին` ըսած է հնագիտական պեղումները իրականացնող արշաւախումբի ղեկավար, հնագէտ Համլէթ Պետրոսեան:
“Մենք գիտենք, որ քրիոստօնէութեան մէջ ծիսական շարժումը արեւմուտքից դէպի արեւելք է, եւ կառոյցը արեւելքում պէտք է աւարտուէր ինչ-որ խորանով կամ սրբազան ինչ-որ մի բանով, ոչ թէ մուտք ունենար: Ամարասի դամբարանի պեղումներն սկսելու համար առիթ եղաւ այն, որ Տիգրանակերտի երկրորդ նորայայտ եկեղեցու տակ դամբարան յայտնաբերուեց, որի միակ մուտքը արեւելքում էր բացւում: Վաղ քրիստոնէական կառոյցները որպէս կանոն արեւելքից մուտք չեն ունենում, արեւմուտքից են ունենում: Ամարասի Գրիգորիսի դամբարանը, որը կառուցուել է 5-րդ դարի վերջերին` Վաչագան Բարեպաշտի ժամանակ, նոյնպէս կարծես չպէտք է նման մուտք ունենար”,- ըսած է ան:
Համլէթ Պետրոսեան նշած է, որ պեղումները գրեթէ աւարտին կը մօտենան, եւ արդիւնքները գոհացուցիչ են:
“Մեզ յաջողուեց բացել դամբարանի միջանցքի շարունակութիւնը նաեւ արեւելեան հատուածում, բացել ենք նաեւ աստիճանները, որոնք իջնում են դէպի դամբարան եւ աստիճաններից դուրս սրբատաշ մի հարթակ` մօտաւորապէս 3-ը 2-ի վրայ, որի պեղումները առաջիկայ օրերին կ’աւարտենք: Վաղ քրիստոնէական դամբարաններից ամենաանխաթար վիճակում պահպանուել է հէնց Գրիգորիսի դամբարանը: Դամբարանը շատ լաւ քանդակներ ունի, սրբազան արմաւենիներ կան: Այն հետաքրքիր է նրանով, որ կառոյցի կէսը գետնափոր է եղել, կէսը` դրսում”,- ըսած է ան:
Հնագէտը ընդգծած է, որ ընդհանրապէս` վաղ քրիստոնէական ճարտարապետութիւնը առանձնակի տեղ ունի Արցախի մէջ, եւ այս բացայայտումները շատ կարեւոր են յատկապէս հայերու ցեղամշակութային ամբողջական կերպարի վերստեղծման առումով:
www.tert.am
Leave a Reply
News
-
10.08.2020
Armenia delegation meets with Catholicos-Patriarch Krikor Bedros XX in
-
10.08.2020
Tehran’s Armenian church holds requiem in honor of Beirut explosion
-
10.08.2020
Lebanese Government prepares to resign
-
08.08.2020
200 new cases and 8 deaths in last 24 hours – Armenian Center For Disease
-
08.08.2020
Artsakh reports 2 coronavirus cases in last 24 hours
-
08.08.2020
Sarkissian visits bombarded border town, praises hero villagers and troops
-
08.08.2020
Over 300 ceasefire violations by Azerbaijan in one week, says Artsakh
-
07.08.2020
Post-Soviet area priority for Russia's foreign policy – Putin
-
07.08.2020
Sarkissian discusses Beirut Armenian community relief programs with AGBU
-
07.08.2020
13 Lebanese-Armenians killed in Beirut blast – embassy

