Աշխարհի Տարօրինակութիւններէն

Կամենալը՝ Կարենալ է . . .

Այս սիրոյ եւ նուիրուածութեան վրայ հիմնուած շատ հետաքրքրական պատմութիւնը մեզի կու գայ Ֆլորիտա նահանգի Ճէքսընվիլ քաղաքէն։

Սթիվ Տանիէլ եւ կինը Մէրի ամուսնացած են 24 տարի առաջ եւ շատ ուրախ կեանք մը կ՛ապրէին իրարու հետ, երբ յանկարծ եօթը տարի առաջ՝ Սթիվ կ՛սկսի տառապիլ Ալզհայմըրզի հիւանդութենէն։

Ալզմայմըրզի (Alzheimer’s) հիւանդութեան ախտանշաններն են յիշողութեան կորուստ եւ ապա աստիճանաբար անկարողութիւն՝ ինքզինքին հոգ տանելու։ Հիւանդը կը կարօտի ուրիշի օգնութեան՝ ուտելու, դեղ առնելու, հագուելու, լոգնալու եւ այլ հիմնական պէտքերուն համար։

Մէրի 2019 թուականի Յուլիսին Սթիվը կը տեղաւորէ անկարողներու հոգատարութեան (care facility) հաստատութեան մը մէջ եւ ամէն օր կ՛այցելէ զինք, թէ իր կարօտը առնելու եւ թէ ալ իր անմիջական պէտքերուն հոգ տանելու համար։

Եւ ահա Մարտ ամսուան սկիզբը՝ պսակաձեւ համաճարակը կը փոխէ ամէն ինչ։ Մէրիին չարտօնուիր այցելել իր ամուսինին եւ ան՝ Սթիվի սենեակին պատուհանին ետեւէն միայն կրնայ տեսնել զինք եւ սփոփուիլ, որ ամէն ինչ լաւ է եւ բնականոն։

Բայց Մէրի չի գոհանար այսքանով եւ հետեւեալ ճարպիկութեան կը դիմէ, աւելի մօտէն հետաքրքրուելու Սթիվի իրավիճակին մասին։ Հիմա թոյլ տուէք որ բացատրեմ թէ ի՞նչ է այդ սրամտութիւնը որ ի գործ դրաւ ան։

Մէրի կ՛իմանայ որ վերոյիշեալ հաստատութիւնը կարիքը ունի գործաւորներու։ Ան անմիջապէս կը դիմէ եւ կ՛ընդունուի աշխատող խոհանոցին մէջ՝ որպէս պնակ լուացող։ Այսպէսով, Մէրի աշխատանքային իր ժամերը լրացնելէ ետք՝ առիթը կ՛ունենայ այցելելու Սթիվին (տես նկարը) եւ քիչ մը որակաւոր ժամանակ անցնելու անոր հետ . . .

Հոս պէտք է աւելցնեմ որ Մէրի՝ իր ամուսնուն վերջին հանդիպումէն ետք, 114 օր ետք միայն (վեց շաբաթ) կրցաւ նորէն անոր հանդիպիլ, իր յղացած մէկ սխրագործութեան պատճառաւ։

Եզրակացութիւն՝ իրական սէրը կը յաղթահարէ ամէն խոչընդոտ, չէ՞ք խորհիր!

Մարդը Փոխարինել Ծառո՞վ . . .

Այս պատմութիւնն ալ մեզի կու գայ հեռաւոր Իսրայէլէն (գրաւեալ Պաղեստին – Խմբ.)։ Այս մէկն ալ դարձեալ առնչութիւն ունի պսակաձեւ համաճարակին հետ։ Մենք գիտենք որ այդ համաճարակին պատճառաւ՝ ողջագուրումը, ձեռնուիլն ու համբուրուիլը բացարձակապէս արգիլուեցան, տնային կալանքին հետ առընթեր։

Ուրեմն աւանդական ձեռնուիլը փոխարինուեցաւ արմուկներու հպումով, իսկ մարդկանց ողջագուրումն ալ փոխարինուեցաւ ծառերուն փաթթուելով։ Թերեւս անհաւատալի է այս մէկը, սակայն երբ կցուած նկարին նայիք՝ պիտի տեսնէք թէ իրական է եւ մարդիկ լրջութեամբ կը մօտենան այս հարցին։

Այս դէպքը պատահած է Իսրայէլի (գրաւեալ Պաղեստին – Խմբ.) Աբօլոնիա ազգային զբօսայգիին մէջ, որ միայն ինը մղոն հեռու է Թէլ Ավիւէն։ Իսկ միտք բանին այս գործողութեան հետեւեալն է։

Ազատօրէն ման գալ բնութեան ազատ ծոցին մէջ, շնչել մաքուր օդ եւ սէր արտայայտել՝ փաթթուելով ծառերուն, որոնք մարմնական որեւէ վնաս չեն պատճառէր քեզի . . .

Համաճարակին հետեւանքով՝ մարդիկ պէտք է իրարմէ վեց ոտք կամ երկու մեթր հեռու մնան, որպէսզի այդ ախտի վարակումէն զերծ մնան։ Սակայն ծառերու պարագային՝ այդ զգուշութիւնը առնելու պէտքը չկայ, քանի ծառերը անվնաս են եւ այդ ախտը փոխանցելու անկարող, չէ՞ք խորհիր!

Է՜հ, ի՞նչ օրերու մնացինք՝ երբ մարդիկ պիտի փոխարինուին ծառերով եւ կամ կինը լուացարարուհի պիտի դառնայ, ամուսնուն մօտ ըլլալու համար։

Բայց մենք պէտք չէ վհատինք երբեք որովհետեւ պսակաձեւ համաճարակն ալ անցաւոր է եւ մենք համբերութեամբ պէտք է բոլորենք այս նեղ կացութիւնը, որովհետեւ ուրիշ ճար չկայ եւ վերջ։  

Լոս Անճելըս

ԳԷՈՐԳ ՔԷՕՇԿԷՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երէց Աշխատակից

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը 

Մամլոյ Առցանց Լսարան – 5 – «Հայկական Սփիւռքի Ներուժը Մշակման Կարիքը Ունի»․ Վեր. Դոկտ. Փոլ Հայտոսթեան

 

 

 

Այժմէական Հարցերու Բազմաձայն Քննարկումներ

«Զարթօնք», «Արեւ» եւ «Սարտարապատ թերթերը Չորեքշաբթի, 22 Յուլիս 2020-ին,  Կրինուիչի ժամով 17:00ին ներկայացուցին իրենց միացեալ հինգերորդ մամուլի լսարանը: «Սփիւռքի Ներուժի Տեսլական. Մշակման եւ Օգտագործման Հնարաւորութիւններ եւ Պահպանման Մարտահրաւէրներ» թեմայի շուրջ խորիմաստ եւ հեռանկարներով լեցուն խօսք ներկայացրեց Հայկազեան Համալսարանի Նախագահ՝ Վերապատուելի Դոկտ. Փոլ Հայտոսթեանը:                 

        
Տարբեր երկրների շուրջ 50 մասնակիցներով կազմուած առցանց հարթակը ինչպէս միշտ ձեռնհասութեամբ  վարեց՝ Լիբանանահայ ծանօթ մտաւորական, Հայկազեան Համալսարանի Հայագիտական Հանդէսի պատասխանատու խմբագիր եւ նոյն համալսարանի Սփիւռքի Ուսումնասիրութեան կեդրոնի տնօրէն՝ Դոկտ. Անդրանիկ Տագէսեանը: Ինչպէս նախորդ հանդիպումներու բացումին այս անգամ եւս, լսարանը կազմակերպող թերթերուն անունով քննարկման մասնակիցներին ողջունեց եւ մասնակցութեան համար շնորհակալութիւն յայտնեց «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը։ Ան ուրախութիւն յայտնեց, որ հետեւողականօրէն շարունակուող սոյն լսարաններու շարքը՝ նորերու կողքին  ունի իր մնայուն մասնակիցները: «Մենք արդէն իսկ նոյնանման յոյզերն ու տեսիլքը բաժնող եւ անոնց մասին բարձրաձայնող խումբ ենք այլեւս»,- շեշտեց Յակոբեան:

Վեր. Դոկտ. Փոլ Հայտոսթեանը նախ շնորհակալութիւն յայտնեց հայկական թերթերին հանդիպման կազմակերպման համար և մասնակիցներին: Նրա խօսքով՝ Սփիւռքի լայն տարածականութիւնը մեծ ներուժ է, ուժ է, որ կարելի է գործածել զարգացնելու, կառուցելու համար:

«Սփիւռքի լայն տարածականութիւնը կարող է  լինել նաև տկարութիւն կամ վատնուած։ Պարզ և դիւրին բան չէ մեծ քաղաքներում հայկականութիւնը կամ հայութիւնը ուժի վերածել, համախմբել։ Դրա համար լինում է թոյլ վիճակ։ Չնայած, որ երկրներ կան, որոնք մէկ կամ երկու մարդ կարողանում է առաջ տանել հայկական կարևոր թեմաներ։ Սրանք բացառութիւններ են»,- ասաց բանախօսը։ Ըստ Հայտոսթեանի՝ հայկական Սփիւռքի տարածականութիւնը կարող է տկարութիւն առաջացնել, քանի որ հայկական համայնքների  կամ խմբերի միջև կայ մշակոյթի, չափանիշների, կեանքի նկատմամբ ակնկալիքների, քաղաքական տարբեր պատկանելիութիւնների տարբերութիւններ։

«Մեր համահայկական ժողովներում նկատւում է, որ ակնկալիքները տարբեր են և իրապէս միասնական դարձնելը խրթին կարող է լինել։ Տարբեր երկրներից հայերը ներկայացնում են իրենց ակնկալիքները Հայաստանից, որը կարող է հակասական լինել»,- նշեց նա։

Հայկական Սփիւռքի ներուժը մշակման կարիք ունի, կարծում է բանախօսը։ Ներուժը պէտք է վերածել գործի, զարգացնել ներսի ուժը՝ ծառայեցնել հայութեան շահերին։ Դոկտ. Փոլ Հայտոսթեանը վստահ է՝ կարելի է զարգացնել Սփիւռքի ներուժը։ «Եթէ Հայաստանի Հանրապետութեան ծրագրերին սպասենք, մենք Սփիւռքի մէջ գործնական ակնկալութիւններ չենք ունենայ։ Սփիւռքը փրոճեքթ չէ, Սփիւռքը հաստատուած ժողովրդի պատմութիւնն է։ Սփիւռքն իր բոլոր խոցելի կէտերով հանդերձ պէտք է մշակի ծրագրեր, որպէսզի իրագործի ծրագրեր Հայաստանում կամ այլ վայրերում։ Դա չպէտք է լինի նեղ շահերի համար։ Սփիւռքը պէտք է ներուժի մշակման ծրագիր ձեռնարկի։ Մեր մէջ եթէ կա ներուժ, այն դուրս բերելը ինքնին պէտք է սեպուի որպէս նպատակ։ Իմաստուն ու խոհեմ չէ Հայաստանից անկախ երազելն ու այդ ներուժը օգտագործել առանց Հայաստանի։ Հայաստանը տինամիք հայկականութեան կալուած է, պարարտ հող է։ Միամիտ է կարծելը, որ առանց Հայաստանի կարելի է այս բոլորն իրագործել»,- վստահ է դոկտ․ Հայտոսթեանը։

Գալով Հայաստանին, Հայտոսթեանը նշեց՝ Հայաստանը չպէտք է Սփիւռքը դիտարկի որպէս հայրենադարձութեան թեկնածու․ «Հայը հայ է այնտեղ, որտեղ որ է՝ ունենալով իր սիրտն ու աչքը Հայաստանի վրայ»։ Սփիւռքի ներուժի զարգացման հրամայականի մասով, բանախօսը աւելի առարկայական խօսեց։ Ըստ նրա՝ կրթութիւնը, արդի և աւանդական գիտութիւնների զարգացումը, մշակութային կամրջի ստեղծումը հնի ու նորի միջև, լեզուն, գրականութիւնը, թարգմանութիւնները այն ուղղութիւններն են, որոնք պէտք է զարգացնել։ Սփիւռքի գաղթօջախներում մասնագէտ պատրաստելու, ներուժը դուրս հանելու համար կարևոր նախապայման է, որ այդ երիտասարդները, մասնագէտները կապը պահեն Հայաստանի հետ՝ այն պայմանով, որ ՀՀ-ում իրենց գործընկերները լինեն նախարարութիւնները, միութիւնները, անհատները։

«Օրակարգը պէտք է լինի բարձրորակ մարդ պատրաստելը։ Բաւարար չէ, որ մենք մեր կրկնօրինակը պատրաստենք Հայաստանի մէջ։ Սփիւռքի կառոյցները ևս այս գործում պէտք է քննադատական մօտենան իրենք իրենց։ Այս հարցով մենք յաճախ ձախողում ենք։ Մենք շատ ենք քննադատում Հայաստանը, բայց սփիւռքեան կառոյցները, որոնք պէտք է լինեն մասնագէտների պատրաստման, ներուժի զարգացման, տնտեսական, մշակութային զարգացման գործում, հաճ ախ պարտւում են քննադատութեան հարցում։ Հայաստանի մարդուժին պէտք է հնարաւորութիւն տալ հայրենիքն արտաքին դաշտից դիտելու առիթ։ Հայաստանի զարգացման համար կարևոր է, որ ՀՀ մասնագէտները պաշտօնեաները Հայաստանը դրսից դիտելու առիթ ունենան։ Պէտք է համեմատութեան եզրեր լինեն։ Պէտք է զարգացնել սփիւռքեան կառոյցների հետ համագործակցութեան առիթները։ Շատ աւելի հաստատուած ու մնայուն համագործակցութեան օրինակների կարիք ունենք, որպէսզի օգտագործենք սփիւռքի կարողութիւնները։ Սփիւռքի ուժերը պէտք է ոչ հայկական կողմեր ներգրաւեն համահայկական ծրագրերի մէջ։ Սփիւռքի մէջ բոլորն ունենք առնչութիւններ ոչ հայկական կողմերի հետ՝ պետական, տնտեսական հաստատութիւնների, ղեկավարների հետ։ Այս բոլորը կարևոր է, որ ծառայի Հայաստանի համար։ Մասնագէտների պատրաստումը երաշխիքն է միւս բոլոր հարցերի լուծման»,- մանրամասն ներկայացրեց Սփիւռքի ներուժի օգտագործման իր տեսլականն ու ծրագիրը Վեր. Դոկտ․ Հայտոսթեանը։

Դոկտ․ Հայտոսթեանը շատ է կարևորում think tank-երի ստեղծումը Հաաստանում և Սփիւռքում։ Ըստ նրա՝ խօսքը ոչ միայն պետական think tank-երի մասին է։ Թեմայի վերաբերեալ հարց հնչեց, թէ ինչպէ՞ս է պատկերացնում դրանց ստեղծումը, Դոկտ․ Հայտոսթեանը պատասխանեց՝ ինչ-որ մէկին սպասելով ոչ մի տեղ չենք հասնի, ինչ-որ մէկը պէտք է սկիզբը դնի։ «Ես ուզում եմ՝ ամեն մարդ մարտահրաւէրն իր վրայ վերցնի։ Պէտք է լինի տեսիլք, առաքելութիւն։ Ամեն մէկս զինուոր է մինչև գեներալ դառնալը»,- տեսակէտ յայտնեց բանախօսը։

Ըստ դոկտորի, առաջիկայում Սփիւռքը փոփոխութեան է ենթարկուելու և մեր պարտականութիւնն է այդ փոփոխուած Սփիւռքի հետ հաշտ ապրել, ոչ խորթ կերպով։ «Օրինակ, Հալէպը մի օր մայր գաղութ էր, հիմա քոյր գաղութ է։ Մի օր 75 հազար էր, հիմա 15 հազար է։ Մենք պէտք է տինամիք  կերպով մտածենք։ Հնարաւոր է մի տեղ լեզուն կորցնեն, մի տեղ կապը մայր Հայաստանի հետ։ Մենք պէտք է այս բոլորի մէջ նոր չափանիշներ գտնենք։ Սփիւռքը բնականաբար պէտք է փոխուի, բայց Սփիւռքի հետ մենք պէտք է վարուենք այն իրականութեան մէջ, որում ինքը իրեն տեսնում է»,- շեշտեց դոկտ․ Հայտոսթեանը։

Բանախօսի գնահատմամբ՝ առաջնահերթութիւն է սփիւռքի ինքնութեան ամրապնդումը, կայունութեան ամրապնդումը, սերունդների բարձր մակարդակի պահպանումը և Հայաստանի հետ անմիջական ու ջերմ կապերը պահպանելը։

Քննարկման մասնակիցները, Դոկտ. Տագէսեանի արհեստավարժ համադրումով, բազմաթիւ հարցեր ուղղեցին բանախօսին, որոնց համապարփակ կերպով պատասխանեց Վերապատուելին:

Հանդիպման ամբողջական վիտէոն.

 

Վերջում «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեց մասնակիցներին, Վերապատուելի Դոկտ. Հայտոսթեանին՝ հետաքրքիր զրոյցի ու քննարկման համար։ Մեր յաջորդ հանդիպմանը խօսելու ենք «Արցախ. Նորօրեայ Մարտահրաւէրներ եւ Իրագործումներ» թեմայով: Բանախօսը լինելու է  Արցախի Հանրապետութեան ղեկավար՝ բարձրաստիճան անձնաւորութիւն  մը, որուն մասին շուտով կը յայտարարենք: Շնորհակալ եմ բոլորին մասնակցութեան համար»,- ամփոփեց հանդիպումը Սեւակ Յակոբեանը։

 

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

 

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը 

 

Այվազովսկու 203-ամյակին Ազգային պատկերասրահն առցանց կցուցադրի հեղինակի հանրահայտ կտավները

Հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 203-ամյակի կապակցությամբ հուլիսի 24-29 «Այվազովսկու օրեր» խորագրով միջոցառումների շարք է իրականացվելու: Ծրագրի շրջանակում Թեոդոսիայի Հովհաննես Այվազովսկու և Հայաստանի ազգային պատկերասրահների համագործակցությամբ նախատեսվում են վիրտուալ էքսկուրսիաներ, դասախոսություններ, վիկտորինաներ և  ծանոթություն մեծանուն նկարչի ժառանգների հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազգային պատկերասրահի ընդհանուր հարցերով փոխտնօերն Աննա Եղիազարյանը հիշեցրեց, որ Ազգային պատկերասրահի՝ Այվազովսկու հավաքածուն մեծությամբ երկրորդն է աշխարհում: Առաջինը Հովհաննես Այվազովսկու տուն-թանգարանն է: 

«Մեր պատկերասրահի երկու սրահներում ցուցադրում ենք հեղինակի գործերը, և հուլիսի 28-ին՝ ժամը 22:00-ին,  պատկերասրահի, «Դոմ Մոսկվի» կենտրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջերում նրկայացվելու է առցանց էքսկուրսիա, որի շրջանակում մասնագետները ներկայացնելու են Այվազովսկու կյանքը, գործունեությունը, խոսելու են հեղինակի ստեղծագործությունների մասին»,-պատմեց Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ համավարակի օրերին, երբ թանգարանները փակ են, նման միջոցառմամբ հնարավորություն է ստեղծվում կապը պահպանել արվեստասեր հանրության հետ: Պատկերասրահում կա նկարչին պատկանող 80-ից ավելի գործ, որոնց մեծ մասը մշտապես ցուցադրվում է երկու սրահներում: Ցուցանմուշներից են «Նոյն իջնում է Արարատից» կտավը, որին առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու, «Քրիստափոր Կոլումբոսը» և այլ գործեր:

«Այվազովսկու հանդեպ հետաքրքությունը միշտ մեծ է: 2017-ին մենք նշեցինք  նրա 200-ամյակը, և այդ առիթով կազմակերպված ցուցահանդեսը բացառիկ էր ոչ միայն մեր պատկերասրահի համար, այլև մեր մշակութային կյանքում, քանի որ ոչ մի ցուցահանդես նման քանակի այցելու երբևէ չէր ունեցել: Ճիշտ է՝ հիմա հեղինակի 203-ամյակն է, բայց միևնույն է կրկին մեծ է նրանով հետաքրքրվողների քանակը»,-շեշտեց Աննա Եղիազարյանը: 

Խոսելով առհասարակ վիրտուալ տիրույթում ծավալած գործունեության մասին՝ Եղիազարյանն ասաց, որ օնլայն տիրությում աշխատանքն արհեստական բնույթ չի կրում: Նա հիշեցրոց, որ մարտ ամսից, երբ երկրում արտակագ դրություն է հաստատվել, պատկերասրահը միշտ ակտիվ է եղել, վերանայել է աշխատանքը, նոր ծրագրեր է մշակել, որպեսզի ամենօրյա հրապարակումներով հնարավոր լինի պահել այցելուների հետ կապը: Իրականացրել են ծրագիր, որի շրջանակում պատկերասրահի պահոցների ցուցանմուշներն են հանրայնացրել.  եղել են գործեր, որոնք առաջին անգամ են հրապարակվել:  Նախագծերի արդյունքում հետևորդների մեծ բանակ են ձևավորել:

Պատկերասրահի ընդհանուր հարցերով փոխտնօրենը շեշտեց, որ առջևում բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ են կյանքի կոչելու: Հաջորդ տարի նշելու են պատկերասրահի հիմնադրման 100-ամյակը: Այս տարվանից արդեն մի շարք ծրագրեր ու նախագծեր են մշակում: 

«Այվազովսկու օրեր» միջոցառումների շարքն իրականացնում է «Դոմ Մոսկվի» կենտրոնը: Թեոդոսիայի Հովհաննես Այվազովսկու պատկերասրահի վիրտուալ էքսկուրսիան կվարի պատկերասրահի տնօրենը՝  Տատյանա Գայդուկը։   

 

Միջոցառումների շրջանակում, Այվազովսկու ժառանգները Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից,  ԱՄՆ-ից  տեսաուղերձներով շնորհավորել են իրենց նախապապի 203-ամյակը և պատմել հետաքրքիր պատմություններ։

 

Նամակ Ամերիկայէն. Երեւան Մոսկուա Առանցքը

Բնականաբար Քրեմլինի ուշադրութենէն երբեք չվրիպեցաւ վարչապետ Փաշինեանի բացակայութիւնը՝ գերմանական Ֆաշիստ ուժերուն դէմ համաշխարհային երկրորդ պատերազմին, սովետական կարմիր բանակին յաղթանակը նշող՝ փառահեղ զինուորական շքերթէն: Հայաստանի վարչապետը քորոնա ժահրը մատի փաթթոց ըրաւ: Կարծէք 4 ժամ տեւող Երեւան-Մոսկուա թռիչքը Հայաստանի մէջ տարածուող համաճարակի պայքարին մէջ մեծ փոփոխութիւն մը պիտի ընէր: Ինչպէս ծանօթ է հայրենական մեծ պատերազմի յաղթանակի զինուորական շքերթին, ուր մասնակցեցան 16 երկիրներ ներկայացնող աւելի քան 12 հազար զինուորներ, Պրն Փաշինեան 75 հայ զինուորներ առաքեց, յաղթանակի 75րդ տարեդարձը խորհրդանշող: Ան ընդունած էր նախագահ Փութինի պաշտօնական հրաւէրը մասնակցելու պատկառելի հանդիսութեան: Կացութիւնը փրկելու համար, գէթ նախագահ Արմէն Սարգիսեանը հոն պէտք է գտնուէր, Փութինի կողքին՝ առնուազն յիշեցնելու իր հիւրընկալին թէ սրբազան այդ պանծալի յաղթանակին մէջ աւելի քան քառորդ միլիոն հայորդիներ իրենց կեանքը նուիրաբերեցին: Հայաստանի Պաշտպանութեան Նախարարին մասնակցութիւնը  անբաւարար էր:

Քանի մը օրեր առաջ, վաղ առաւօտեան, մօտիկ բարեկամ մը Լիպիոյ մայրաքաղաք Թրիփոլիէն հեռաձայնային խօսակցութեան մը ընթացքին այլայլած ըսաւ թէ խումբ մը երիտասարդներ կանաչ հրապարակին կից ցոյց կը կատարէին: «Ականջիս Հայաստան բառը հասաւ: Մօտեցայ անոնց, փողոցի ստահակներու երեւոյթը ունէին: Հազիւ յիսունի հասնող խումբին բոլոր անդամները՝  կռահելով իրենց առոգանութենէն, Լիպիացիներէ չէին բաղկանար: Երբ զիս տեսան, խանդավառուած՝ աւելի բարձրաձայն սկսան աղաղակել «կեցցէ’ Ազրպէյճանը, անկցի Հայաստանը»»: «Անոնց նմանները» շարունակեց բարեկամս «նոյնիսկ լսած չեն Հայաստանի մասին: Հաւանաբար վարձկաններ են, թրքական սպասարկութիւններու կողմէ վճարուող: Հոս անհրաժեշտ է ընդգծել թէ Լիպիոյ արեւելեան իշխանութիւնները, Զօրավար Խալիֆա Հաֆթարի գլխաւորութեամբ, անցեալ Ապրիլին պաշտօնական մամլոյ հաղորդագրութեամբ մը ճանչցան Հայկական Ցեղասպանութիւնը եւ խորհրդարանի նախագահ Սալահ Ակիլա երբ վերջերս պաշտօնական այցելութեամբ մը Փարիզ կը գտնուէր, ծաղկեպսակ մը զետեղեց Հայկական Ցեղասպանութիւնը խորհրդանշող յուշարձանի մը առջեւ:

            Ամէն հայու նման, սրտատրոփ ուշադրութեամբ, անդոհանքով եւ անձկութեամբ հետեւեցայ վերջին օրերուն Հայաստան-Ազրպէյճան սահմանային զինեալ բախումներուն: Միջազգային մամուլը արեւմուտքի մէջ, առհասարակ անկողմնակալ կերպով ներկայացուց զինուորական գործողութիւնները եւ առարկայական կերպով վերլուծեց այս բախումներուն ծնունդ տուող ազդակները: Նոյնիսկ Ալ Ժազիրան, հակառակ Թուրքիոյ նկատմամբ բարեացակամ իր դիրքորոշումներուն, զուսպ մնաց եւ մանաւանդ հակաՀայաստանեան քարոզչութենէ խուսափեցաւ:

            Սակայն այս յօդուածը գրողիս համար մեծապէս կարեւոր էր իրազեկ ըլլալ ռուսական մամլոյ գործակալութիւններու դիրքորոշումով: RT (Russia Today)՝ կիսապաշտօնական խօսնակը ռուսական իշխանութեանց, որուն պատասխանատու տնօրէնուհին հայազգի ռուս քաղաքացի Տիկին Մարկարիթա Սիմոնեանն է, ուշագրաւ կերպով լուռ մնաց բախումներու առաջին քանի մը օրերուն եւ այնուհետեւ թէ անգլերէն եւ թէ արաբերէն լեզուներով հեռասփիւռի հաղորդումներուն մէջ, հպանցիկ ակնարկութիւններ ըրաւ որոնք միայն տեղեկատւութեան հանգամանք ունէին: Սակայն առհասարակ, ռուսական մամուլն ու լրատու գործակալութիւնները, որոնք մեծ համեմատութեամբ կը դրսեւորեն Քրեմլինի ուղեգիծը՝ Ազրպէյճանի ի նպաստ արտայայտուեցան: Յատկապէս Նովոսթի գործակալութիւնը զինեալ ընդհարումներուն պատասխանատուութիւնը Հայաստանի ուսերուն բեռցուց:

            Այսպէս կոչուած «Թաւշեայ Յեղափոխութիւնը» այդքան ալ դրական ընդունելութեան չէ արժանացած Մոսկուայի կողմէ: Նախկին ապիկար ղեկավարներուն՝ Սերժ Սարգիսեանի եւ Ռոպեր Քոչարեանի տապալումը Մոսկուա ցարդ հաշտարար տրամադրութեամբ չէ ընդունած: Ռուսամէտ որեւէ վարչաձեւի մը անկումը ժողովրդային շարժումի մը իբրեւ արդիւնք, Քրեմլինը խոր կասկածով կը դիտէ: Երբ գեր պետութիւններու միջեւ միջազգային գետնի վրայ մրցակցութիւնը կը սաստկանայ, երբ Փեքին, Մոսկուա եւ Ուաշինկթըն կը ջանան իրենց ազդեցութեան գօտիները ընդարձակել՝ փոքր պետութիւնները  կը տուժեն, որովհետեւ իրենց կը պարտադրուի կողմնորոշուիլ այս կամ այն գեր պետութեան հետ:

            Անշուշտ մեծապէս ապշեցուցիչ էր պաշտօնական Քրեմլինի սառն լռութիւնը ի դիմաց Ազրպէյճանի Պաշտպանութեան Նախարարութեան մէկ պաշտօնակատարին այն յայտարարութեան թէ Պաքուն իր տրամադրութեան տակ ունի հեռահաս հրթիռներու ցանց մը, որոնք կրնան հարուածել «Ճշգրտօրէն» Մեծամօրի աթոմակայանը: Հայրենի կողին վրայ, Երեւանէն ոչ շատ հեռու, այս աթոմակայանը տարեկից է Ուքրանական Ջերնոպիլի աթոմակայանին որ 1986-ին մեքենական խանգարումի հետեւանքով, բազմահարիւր անձերու մահուան պատճառ դարձաւ, ապականելով իր գտնուած շրջանին կենսոլորտը:

            Անշուշտ ապշեցուցիչ է պաշտօնական Քրեմլինի անտեսումը ազերիներու սպառնալիքին: Հայաստան կրտսեր դաշնակիցը չէ՞ ռուսական դաշնակցութեան: Հայաստանի հողին վրայ գոյութիւն չունի՞ն ռուսական երեք ռազմական խարիսխներ, ուր կայք հաստատած են 5էն 7,500 ռուս բանակայիններ:

            Մոսկուայի լռութեան մէջ յստակօրէն կարելի է կարդալ ռուսիոյ անհանգստութիւնը վարչապետ Փաշինեանի վարչակարգին նկատմամբ: Եւ եթէ որեւէ հայ անհատ, Հայաստանի թէ արտերկրի մէջ չէր համոզուած Ռուսիոյ ունեցած հակակրանքով Երեւանի այժմու ղեկավարութեան նկատմամբ, Մարկարիթա Սիմոնեանին խօսքերը կենդանի վկայութիւն մըն են: Զինուորական հարցերու ռուս մասնագէտ Սէրկէյ Վալչենքօ վերլուծելով հայ-ազերի «օդային պատերազմը» կը շեշտէ թէ երկու կողմերն ալ յաւակնութիւններ կ’ընեն թշնամի տրոններ վար առած ըլլալու: Ան կը յիշեցնէ իր ընթերցողներուն թէ հայկական ուժերը գործածած են X-55 տիպի տրոններ, որոնք արտադրուած են Հայաստանի մէջ, ռուսական կողմի յատկացուցած նախագիծերու հիման վրայ: Վալչենքօ կը հաստատէ թէ հայ բանակը վար առած է ազերիներու ամէնէն արդիական տրոնը: Ազրպէյճանական օդուժի պարծանք հանդիսացող հերմէս 900 տրոնը, իսրայէլեան բանակը 2012էն ի վեր կ’օգտագործէ: Իսրայէլ 12 հատ վաճառած է Պաքուին, իւրաքանչիւրը ՝ 30 միլիոն տոլարի: Այս տրոնին ծանրութիւնը շուրջ մէկ թոն կը կշռէ եւ կրնայ 300 քիլօ յարձակողական զինամթերք կրել: Շուրջ ութը ժամ կրնայ մնալ օդին մէջ: Հայկական բանակի հակաօդային ուժերը, յաջող կերպով խորտակեցին այս տրոններէն առաջինը: Այնուհետեւ ազերի ուժերու հրաժարեցան նոր տրոններ հանել օդին մէջ, վախնալով թէ միեւնոյն ճակատագիրին կրնան հանդիպիլ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հերմես 900 տրոնը

            Մարկարիթա Սիմոնեան թէեւ ինքզինք կը ներկայացնէ իբրեւ անհատ, ո՛չ պաշտօնական հանգամանքով, սակայն իր խօսքին մէջ բացայայտ է Հայաստանի ներկայ ղեկավարութեան հանդէպ ռուս քաղաքական ազդեցիկ շրջանակներուն վերապահութիւնն ու հիասթափութիւնը: Սիմոնեան հարց կուտայ թէ Հայաստան ինչո՞ւ կը յապաղի Խրիմը իբրեւ Ռուսաստանի մաս կազմող միաւոր մը ճանչնալ:

            RT-ի գլխաւոր խմբագիրը անդրադարձած է հայ-ազերի զինեալ բախումներուն, տրուած ըլլալով որ ընկերային համացանցին վրայ, իր հայ հետեւորդները իրեն հարց տուած են թէ ինչո՞ւ Մոսկուան Հայաստանի կողքին չէ: Ան կը գանգատի թէ հակառակ Ռուսիոյ կողմէ ընձեռնուած բոլոր օժանդակութիւններուն, Երեւան չէ ճանչցած Խրիմը՝ իբրեւ Ռուսիոյ մէկ մասը: Ան նաեւ կը բողոքէ նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի բանտարկութեան դէմ, յիշեցնելով թէ ան, իբրեւ յայտնի քաղաքական գործիչ, բարեկամ մըն է Ռուսիոյ: Ներկայ ղեկավարութիւնը արհամարհեց այս հանգամանքը, կ’ըսէ ան:

            Մարկարիթա Սիմոնեան Նախագահ Փութինի կողքին

Առանց ծամծմելու իր բառերը Սիմոնեան կը խարանէ ներկայ իշխանութիւնները, այպանելով զանոնք ոչ կառավարական կազմակերպութիւններով (NGO) խճողած ըլլալով Հայաստանի քաղաքական թատերաբեմը: Այս կազմակերպութիւնները Մարկարիթա Սիմոնեանի գնահատումով Հիւսիսային Կովկասի մէջ հակառուս գործունէութիւններու ընդլայման կը ծառայեն:

            Ակնարկելով Երեւանի ներկայ իշխանութեանց, Սիմոնեան կը պախարակէ զանոնք, որովհետեւ ըստ իրեն, իրաւ հայերը, ըստ Երեւանի իշխանութիւններուն, անոնք են՝ որոնք ներկայ իշխանութեան կողքին կը մնան իսկ ռուսահայերը նուազ հայ կը նկատուին: «Եւ այսօր, երբ սահմանին վրայ կռիւներ ծայր տուած են, երբ ձեր վարչաձեւին գոյութիւնը դարձած է խնդրոյ առարկայ, երբ աշխարհի բովանդակ հայութիւնը կը տեսնէ ստուերը դաշոյնը իրենց ձեռքերուն սեւազգեստ այդ ենիչերիներուն որոնք մեր նախահայրերը խողխողեցին, հիմա, այս պահուն կը յիշէ՞ք թէ Ռուսիան անգամ մը եւս փրկելու է ձեզ», կ’ըսէ ան: Եզրակացնելով կը յայտարարէ Սիմոնեան «Ռուսիան պիտի ընէ այս, որովհետեւ Ռուսիան ազնուահոգի է եւ առատաձեռն: Բոլոր անոնք որոնք այս պահուն կը ներկայացնեն պաշտօնական Երեւանը՝ պոռոտախօս քաղաքական գործիչներ են, որոնք խզուած են Հայ ժողովուրդէն»:

            Անգամ մը եւս կ’արժէ յիշեցնել թէ այս յայտարարութիւնը թերեւս Մարկարիթա Սիմոնեանին անձնական կարծիքը կը կազմէ, սակայն հոն պէտք է տեսնել, շատ յստակօրէն, Քրեմլինի տրամադրութիւնը Փաշինեանի վարչակարգին նկատմամբ:

 

ՆԵՐՍԷՍ ՊԱՊԱՅԵԱՆ

Նիւ Եորք

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը 

Azerbaijan was, is and will remain an aggressor – Frank Engel

Former MEP Frank Engel thinks that the Azerbaijani leadership initiated border escalations recently to divert the attention of its citizens from domestic problems. In an interview with ARMENPRESS Engel said that every time Azerbaijani leadership faces domestic problems, they focus the attention of their citizens on the ”Armenian threat” by attacking either Armenia or Artsakh. Frank Engel also talked about the Azerbaijani threats to strike Armenia’s nuclear power plant and Turkey’s behavior in the context of the clashes.

-Mr. Engel, on July 12 Azerbaijan carried out aggression in the north-eastern section of the Armenian-Azerbaijani border. As a result of the clashes that lasted for a few days both sides suffered casualties. How would you comment on the recent days’ actions of Azerbaijan?

 

-It is sadly not the first time this happens, and one might assume it won’t be the last. It seems that every time something goes awry in Azerbaijan’s internal politics, the attention of the public is diverted to “the Armenian threat” by attacks on the territory of Artsakh or Armenia proper. After decades of rigorous indoctrination of the Azerbaijani public, after decades of school curricula that have brainwashed generations of young people there, it isn’t surprising that this has worked every time until now. The trouble is that the current authorities of Baku may have taken it a step too far this time, as evidenced by the demonstrations and violence of a delirious mob demanding that finally there be all-out war. You can’t play this game forever. Sonner or later, Aliev will become the victim of his own rhetoric. That will of course be an extremely dangerous development for Armenia.

-There have been different opinions about the goals of the actions of Azerbaijan. In your opinion what goal did the Azerbaijani leadership pursue and what task did they try to solve by provoking tension at the border?

-Their goal is to divert attention from internal problems. This time they also sacked the Foreign Minister in the process, I don’t know what is cooking in Azerbaijani power circles right now. But it seems clear to me that the public in Azerbaijan demands that after years of the country shining off internationally, they finally get their share in the riches of the country, which are so far strictly confiscated by the ruling elite. Azerbaijan is facing distribution struggles, and the public is asking itself why the “Armenian problem” is not finally solved, if that is what keeps them poor. They also do no longer accept the sacrifice of officers and soldiers every few months in gratuitous acts. But as I said, the danger is: they will demand more, they want a real war. Aliev doesn’t, that would utterly ruin his wealth and governance system.

-Apart from provoking border tensions, Azerbaijan kept Armenian civilian settlement under artillery fire for a few days which is well documented and the facts have been presented to the international community. How would you comment on the behavior of Azerbaijan of targeting civilians?

 

-The Baku authorities will not want to risk a death toll like four years ago, when their public was outraged at the massive casualties they suffered for nothing. And as they are allowed to deny their aggressive role internationally, with hardly anyone on the front stage of international politics finally calling them out as the eternal warmonger, they will always claim that the civilian targets were a sad consequence of Armenian attacks. But when a society has been indoctrinated into sheer hatred and bloodthirst for such a long time, they revel in images of helpless victims of their military might. It is sick, but that’s what the whole system of Azerbaijan is. Sick. Only a sick society would cheer at the images of dead Armenian villagers.

-Mr. Engel, the representative of the defense ministry of Azerbaijan threatened to strike Armenia’s nuclear power plant. How would you react to this announcement of Azerbaijan?

-They are obviously desperate for attention. No-one in their right mind would contemplate carrying out such an attack, Azerbaijan itself would suffer dramatic consequences, as would Turkey, and their lands become uninhabitable for centuries. But it also shows again a point I just made: Azerbaijan is a sick system and a sick society, they would no longer be restrained by the most elementary threads of human decency in their anti-Armenian madness. They urgently need to be sanctioned by the international community. But the good thing is: after Baku openly threatened a crime against humanity, every observer of the situation should now understand why Azerbaijan has refused international monitoring of the border between it and Armenia and Artsakh. It should be abundantly clear to everyone that Azerbaijan is the aggressor, has been the aggressor and will remain the aggressor.

-Turkey did not remain indifferent towards the tensions on Armenia-Azerbaijan border. The president, foreign and defense minsters of Turkey made statements in support of Azerbaijan. How would you comment on the behavior of Turkey during those days and what can be the reason for such a behavior by Turkey?

-Oh, Turkey is active on all the wrong fronts right now. With regard to Armenia, the Republic of Cyprus, Greece. Of course it will notionally stand by Azerbaijan no matter what happens, because its supposed patronage of that state is about the only patch of geopolitical relevance which Erdogan has left. Not to mention the total dependence on Azerbaijan for energy, as Turkey would no longer be able to afford anything else than Azerbaijani oil and gas which they get virtually for free. Azerbaijan sort of helps Turkey avoid bankruptcy after the totally erratic policies of Erdogan brought his country to the brink of economic collapse. But only as long as it stands in unconditional support of Baku. The funny thing is that in Azerbaijani-Turkish relations, it is really now Azerbaijan calling the shots.  

Ադրբեջանը եղել է, կա և կմնա ագրեսոր․ Ֆրանկ Էնգել

Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրանկ Էնգելն այն կարծիքին է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն առաջացնելու քայլին գնաց հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Էնգելը նշեց՝ ամեն անգամ, երբ Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքում ինչ-որ բան այն չէ, հասարակության ուշադրությունը շեղվում է «հայկական սպառնալիքի» վրա՝ Արցախի կամ Հայաստանի տարածքների վրա հարձակման միջոցով։ Ֆրանկ Էնգելն անդրադարձել է նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայանին հարվածելու ադրբեջանական կողմի սպառնալիքի, հայ-ադրբեջանական սահմանին բախումների ֆոնին Թուրքիայի ակտիվության մասին հարցերին։

-Պարոն Էնգել, հուլիսի 12-ին Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց  հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում։ Մի քանի օր շարունակվող սահմանային բախումների հետևանքով երկու կողմերն էլ մարդկային կորուստներ ունեցան։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի վերջին օրերի գործողությունները։ 

 

-Ցավոք, առաջին անգամ չէ, որ սա տեղի է ունենում, և կարելի է ենթադրել, որ չի լինի վերջինը։ Թվում է, թե ամեն անգամ, երբ Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքում ինչ-որ բան այն չէ, հասարակության ուշադրությունը շեղվում է «հայկական սպառնալիքի» վրա՝ Արցախի կամ Հայաստանի տարածքների վրա հարձակման միջոցով։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանում հասարակությանը գաղափարապես պատրաստելու, դպրոցներում երիտասարդների ուղեղները լվացող ծրագրերի իրականացումից հետո զարմանալի չէ, որ այս ամենը աշխատել և մինչև հիմա աշխատում է։ Դժբախտությունն այն է, որ Ադրբեջանի ներկայիս իշխանություններն այս անգամ, հնարավոր է, շատ հեռու են գնացել, ինչի մասին են վկայում ամբոխի կողմից ցույցերի անցկացումն ու բռնությունները՝ լայնամասշտաբ պատերազմի պահանջով։ Բայց չեն կարող այս խաղը հավերժ խաղալ։ Վաղ թե ուշ Ալիևը դառնալու է սեփական հռետորաբանության զոհը։ Դա, իհարկե, չափազանց վտանգավոր զարգացում կլինի Հայաստանի համար։ 

-Ադրբեջանի գործողությունների նպատակի վերաբերյալ այս օրերին տարբեր կարծիքներ են հնչել։ Ձեր կարծիքով ի՞նչ նպատակ էին հետապնդում Ադրբեջանի իշխանությունները և ի՞նչ խնդիր էին ցանկանում լուծել ՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն հրահրելով։ 

-Նրանց նպատակը ներքին խնդիրներից ուշադրություն շեղելն է։ Այս անգամ նրանք նաև աշխատանքից ազատեցին արտաքին գործերի նախարարին։ Ես չգիտեմ Ադրբեջանի իշխանական շրջանակներում ինչեր են եփվում։ Բայց ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանի հասարակությունը պահանջում է երկրի հարստության իր մասնաբաժինը, որը մինչև այս պահը զավթված է իշխող էլիտայի կողմից։ Ադրբեջանը բախվում է բաշխելու խնդիրների հետ, և հասարակությունը հարց է տալիս, ինչո՞ւ «հայկական խնդիրը» վերջնականապես լուծված չէ, եթե դա է իրենց աղքատության պատճառը։ Նրանք չեն ընդունում նաև մի քանի ամիսը մեկ սպաների և զինվորների անարդյունք զոհաբերումը։ Բայց, ինչպես ես ասացի, վտանգը հետևյալում է՝ նրանք ավելին են պահանջելու, նրանք իսկական պատերազմ են ուզում։ Ալիևը դրան չի գնում, դա ամբողջությամբ կկործանի նրա հարստությունն ու կառավարման համակարգը։ 

-Հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն հրահրելուց բացի, Ադրբեջանը մի քանի օր հրետանային կրակի տակ էր պահում հայկական խաղաղ բնակավայրերը, ինչի մասին վկայող բազմաթիվ փաստեր կան, որոնք ներկայացվել են նաև միջազգային հանրությանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք խաղաղ բնակչությանը թիրախավորելու Ադրբեջանի պահվածքը։ 

 

-Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում ռիսկի դիմել և նույնքան զոհեր տալ, որքան ունեցան 4 տարի առաջ, երբ նրանց հասարակությանը վրդովեցրել էր հանուն ոչնչի այդքան զոհ տալու հանգամանքը։ Եվ քանի որ նրանց միջազգայնորեն թույլատրվում է հերքել իրենց ագրեսիվ դերակատարումը, որովհետև միջազգային քաղաքականության առաջին գծում կանգնածներից որևէ մեկը նրանց չի անվանել մշտապես պատերազմ հրահրող, նրանք պնդելու են, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը հայերի հարձակման տխուր հետևանքն են։ Բայց երբ հասարակությունը երկար ժամանակ դաստիարակվում է ատելության և արյան ծարավի մթնոլորտում, նրանք զվարճանում են իրենց ռազմական հզորության անմեղ զոհերի նկարներով։ Սա ցավալի է, բայց այսպիսին է Ադրբեջանի ողջ համակարգը։ Միայն հիվանդ հասարակությանը կարող է ուրախացնել մահացած հայ գյուղացիների նկարները։ 

-Պարոն Էնգել, Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը սպառնաց հարված հասցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին։ Ինչպե՞ս կարձագանքեք ադրբեջանական կողմի այս հայտարարությանը։ 

-Նրանք ակնհայտ ուշադրության կարիք ունեն։ Սթափ մտածող որևէ մեկը նման քայլի չի գնա։ Դրա ողբերգական հետևանքները կրելու են նաև Ադրբեջանն ու Թուրքիան, նրանց հողերը դարերով բնակության համար անպիտան կլինեն։ Բայց սա ևս մեկ անգամ ապացուցում է իմ ասածը՝ Ադրբեջանը հիվանդ համակարգ է, հիվանդ հասարակությամբ։ Նրանց հակահայկական խելագարությունն այլևս հնարավոր չէ զսպել մարդկային կարգապահության ամենապարզ թելերով։ Նրանք պետք է պատժամիջոցների ենթարկվեն միջազգային հանրության կողմից։ Այն բանից հետո, երբ Բաքուն սպառնաց մարդկության դեմ ուղղված հանցագործությամբ, ցանկացած դիտորդ պետք է հասկանա, թե ինչու է Ադրբեջանը հրաժարվել Հայատանի և Արցախի հետ սահմաններին միջազգային մոնիթորինգի մեխանիզմներից։ Բոլորի համար պետք է ակնհայտ լինի, որ Ադրբեջանն ագրեսոր է, եղել է և կմնա ագրեսոր։ 

-Հայ-ադրբդջանական սահմանին լարվածության ֆոնին ակտիվացել էր նաև Թուրքիան։ Թուրքիայի նախագահը, արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը հանդես եկան Ադրբեջանին սատարող հայտարարություններով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի իշխանությունների պահվածքն այդ օրերին և ինչո՞վ էր, ըստ Ձեզ,  պայմանավորված Թուրքիայի  ակտիվությունը։ 

-Թուրքիան հիմա ակտիվ է բոլոր ճակատներում, որոնք վերաբերում են Հայաստանին, Կիպրոսին, Հունաստանին։ Իհարկե, Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին, ինչ էլ լինի, որովհետև այդ երկրին հովանավորելը աշխարհաքաղաքական նշանակության միակ մասնիկն է, որ Էրդողանը թողել է։ Էլ չենք խոսում Ադրբեջանից ամբողջական էներգետիկ կախվածության մասին, քանի որ Թուրքիան այլևս չի կարող իրեն ոչինչ թույլ տալ, քան ադրբեջանական նավթն ու գազն են, որոնք այդ երկիրը ստանում է գրեթե անվճար։ Ադրբեջանն օգնում է Թուրքիային խուսափել սնանկանալուց
Էրդողանի վարած սխալ քաղաքականության հետևանքով, որը երկիրը կանգնեցրել է տնտեսական կոլապսի առաջ։ Բայց կանի դա այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան Բաքվին անվերապահ աջակցելու դիրքերում է։ Ամենածիծաղելին այն է, որ Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում Ադրբեջանը հիմա իսկապես կրակողն է։ 

Մի Երգի Պատմութիւն -53- Մենիաք – Մայքլ Սեմպելլօ (Maniac –Michael Sembello)

Այսօր ուզում եմ պատմել մի երգի մասին, որը շարժանկարում հնչող երաժշտական թեմաներից է։ Շարժանկարը յայտնի դարձաւ էքրան բարձրանալուն պէս եւ իր հետ միասին մի շարք երգեր յայտնի դարձրեց։ Խօսքը «Maniac» երգի մասին է՝  «Flashdance» շարժանկարից։

            Երգի հեղինակը Մայքլ Սեմպելլոն է, ով մինչ այդ եւ դրանից յետոյ  շատ յայտնի երգեր է ունեցել, սակայն նրան յիշելիս առաջինն այս երգն են յիշատակում։

            Սեմպելլոն երգը գրել է Տենիս Մատքոսքիի (Dennis Matkosky) հետ համատեղ։ Երգի մտայղացումն առաջացել էր «Maniac»   մռայլ շարժանկարը դիտելուց յետոյ, որը նիւեորքցի սերիական մոլագար  մարդասպանի  (serial killer) մասին էր։ Նրանք դիտումից ազդուած արել էին երգի սեւագիր նմուշ։

            Հետաքրքրական է, որ երգը ֆիլմի մէջ յայտնուեց շատ պատահական կերպով։ Մայքլի կինը ՝ սխալմամբ,  ձայնագրել էր երգը հենց այն ձայներիզի վրայ, որը ուղարկուել էր Paramount Pictures ֆիլմիընկերութեան արտադրիչներին։ Երգը դուր է գալիս   Ֆիլ Ռամոնին (Phil Ramone), ով շարժանկարի համար երաժշտութիւններ էր հաւաքագրում։ Երգի բառերը ( որ մոլագարի մասին էին ), չէին համապատասխանում շարժանկարի բնոյթին, որ աշխատասէր ու յամառ պարուհու մասին նկար էր, ով երազում էր  պալետի պարուհի դառնալ, բայց ժամանակաւորապէս ստիպուած է աշխատել մետաղաձուլական գործարանում, ապրել ձեւափոխուած պահեստում՝  իր շան ընկերակցութեամբ եւ երեկոյեան աշխատել ակումբում՝ պալետի մասին երազանքը սրտում պահած եւ դրա համար պայքարելով։ Ֆիլը Մայքլին խնդրեց փոխել երգի բառերը․ վերջինս սիրով համաձայնեց։

            Բացի շարժանկարում հնչելը, երգը նաեւ թողարկուեց միայնակ սկաւառակի տեսքով՝ ֆիլմի հրապարակ գալուց մի քանի ամիս անց։ Մի քանի ամսուայ ընթացքում այն բարձրացաւ Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնական։

            Երգը առաջադրուել էր «Օսկար»  ֆիլմի մարցանակաբաշխութեան անուանակարգերից մէկում, սակայն կազմակերպիչները մերժել էին թեկնածութիւնը, պատճառաբանելով, որ այն չի համապատասխանում կանոնակարգին, ուր ասւում էր, որ երգը պէտք է գրուած լինի հենց շարժանկարի համար (յիշենք, որ երգը ֆիլմից քիչ առաջ էր գրուել)։  Մայքլ Սեմպելոյի խօսքերով, նա մինչեւ հիմա  նեղացած է այդ մերժումից։

              Երգի համար  յատուկ տեսահոլովակ չի նկարահանուել՝ ամբողջութեամբ ֆիլմի տեսարաններն են օգտագործուել։

            Մի քանի տարի յետոյ երգը գործածուեց նաեւ «American Wedding» եւ « Tommy Boy» շարժանկարներում։

             Ի միջի այլոց, երգը որոշ ժամանակ մեծ համբաւ էր վայելում KIA  մեքենաների արտադրողի կողմից, ով գովազդի մէջ այս երգն էր գործածում, ուր մեքենայի վաճառողը հենց այս երգի տակ էր պարում։

 

«Ձուլարանի քաղաքի աղջնակը, շաբաթ երեկոյեան իր կեանքի մենամարտին  է գնում։

            Ոչ ոք  նրան  ուշադրութիւն չի դարձնում իրական կեանքում։ Բոլորն ասում են,

որ նա մոլագար է, ով շարժումը լոյսի է վերածում, իսկ սիրտն էլ՝ երգի հարուածների յետ է բաբախում։

Նա մոգար է, մոլագար՝ ով երբեք այսպէս չէր պարել, ինչպէս հիմա․․․»

 

ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Աշխատակից

 

 

 

 

 

Շուկան

Ամէն վիճակ իրեն յատուկ լուծումը կամ լուծումները ունի ինչպէս ամէն վիճակ արդիւնք է նախավիճակի մը որմէ ունինք այն ինչ ունինք: «Գանք մեր գառնուկին» պիտի ըսէր իմ երկրաչափներէս մին. Այդ իր խօսելաոճն էր. Մեր «Գառնուկը» այս պարագային հին յիշողութիւն մըն է որ…բացաւ դուռը այդ փոքր սենեակին որու պատերը, որքան որ կը յիշեմ, գիրքերով էր պատած. Ինք՝ նշանաւոր անձ, ինչ որ լսած եմ իր մասին. Բեմերու մարդ՝ աճպարարութիւններով. կրկնեմ լսած եմ չեմ տեսած. Բայց իբրեւ գիրքերու առուտուրի  մարդ, վստահ էի (Գրող, մտաւորական Արմէն Դարեան զինք «գիրքերու ծառայ» կը կոչէր). Այլապէս իրեն չէի  դիմեր փնտռած գիրքս գտնելու  յոյսով: Այդպէս ալ եղաւ,սակայն ոչայդքան սահուն ,Եւ արագ կերպով:

Կեանքը կը ստիպէ. Այդպէս ըսենք. «Անիրաւ տնտեսին» բաժին մը կայ Աստուածաշունչին մէջ.-«Տէրը անիրաւ տնտեսը գովեց, որ խելացիութիւնով ըրաւ»: Կեանքը քառակուսի  ընթացք չէ: Առեղծուած է. Երբեմն հաստատուն, երբեմն հեղուկ եւ երբեմն ալ կազային: Կարեւորը կայ ընթացք մը որ կը շարունակուի ինչպէս  որ է, ձեւափոխումներով, այսպէս կոչուած արդիականացումով: Ոճիրը ոճիր է քարով ըլլայ թէ նետով կամ զէնքով, հրթիռով թէ՝ դեղերով (այս վերջինը զարմանալի կրնայ թուալ): Մտնենք սենեակին դռնէն Պրն. Արտաշէսին. Փնտռած գիրքս Բ.Հատորն էր «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ  ՄՏԱՒՈՐ ՄՇԱԿՈՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ» գիրքին որուն Ա. Հատորը ունէի արդէն: Ժպիտը դէմքին էր, ունէր իմ փնտռածս որուն գինը  երեսուն լիբանանեան սահմանեց ինչ որ բազմապատիկն էր իր բնական գինին. Ինչ եւ է. Համաձայնիլը հեշտ էր ինծի համար (Լուման հօրմէս էր) ու իր որոշած գումարը արդէն ձեռքս էր.« Չէ, չէ,» ըսաւ «ես քեզ կը սիրեմ, կը կարօտնամ ուրիշ օր եկուր  որպէսզի դարձեալ տեսնուինք ըսաւ ու գիրքը քովը պահեց.  Արդէն ապահոված էր իր որոշած գումարը: Ձեռնունայն  դուրս ելայ, սիրտս հոն թողած ինչպէս նաեւ՝ զիս «սիրող»ը: Կեանք է. Ցաւալի պարագաներ շատ կը պատահին. Այս մէկն ալ անոնցմէ:  Ուստի, մի քանի շաբաթ ետք կրկին հանդիպեցայ, ի հարկէ նոյն խնդրով. Սակայն այս անգամ գիրքին գինը յաւելում էր կրած հինգ լիբանանեանով. (Սիրոյ տուրք): Ամենայն դէպս գոհացած էի գիրքով, սակայն մտածեցի, սա առեւտուր է. Կարծեմ ըսելու էի առեւտրականը ա՛յսպէս կ՛ըլլայ: Զիս կը կարօտնայ եղեր… ի՜նչ հայրական համակրանք, որով հինգնոց  մը աւելցուց իր ծակ գրպանին:Յիշեցի դպրոցական օրերուս երբ հաշուապահական դասեր կ՛առնէինք, կ՛ըսէի «Շուկան  խոշոր երախ է»:

ՇՈՒԿԱՆ այսինքն՝ Ընկերութիւնը, խաբէութեան կաթսայ մըն է. Ամէն ոք իր մարզին մէջ եւ իր չափով. Մանաւանդ՝ քաղաքական եւ տնտեսական մարզի մէջ: Կեանք է. Ո՞վ կրցած է սահմանել:

Յ.Գ. «Ալլահ քերիմ» ըսաւ բախտագուշակ մը ընկերոջս. «քերիմին հորը խոր է»  ըսաւ ընկերս. Որուն պատասխանը եղաւ .-«ԱՉՔԴ ԲԱՑ ԵՒ ՄԻ ԻՅՆԱՐ»:

 

 

ՍԱՐԳԻՍ ՓՈՇՕՂԼԵԱՆ

«Զարթօնք»ի Երէց Աշխատակից

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը 

Մամլոյ Առցանց Լսարան -5- Սփիւռքի Ներուժի Տեսլական. Մշակման եւ Օգտագործման Հնարաւորութիւններ եւ Պահպանման Մարտահրաւէրներ

«Զարթօնք», «Արեւ» եւ «Սարտարապատ թերթերը Չորեքշաբթի, 22 Յուլիս 2020-ին,  Կրինուիչի ժամով 17:00ին ներկայացուցին իրենց միացեալ չորրորդ մամլոյ լսարանը:«Սփիւռքի Ներուժի Տեսլական. Մշակման եւ Օգտագործման Հնարաւորութիւններ եւ Պահպանման Մարտահրաւէրներ» նիւթին շուրջ խորիմաստ եւ հեռանկարներով լեցուն խօսք մը ներկայացուց Հայկազեան Համալսարանի Նախագահ՝ Վերապատուելի Դոկտ. Փոլ Հայտոսթեան:                            

                                                        

Զանազան երկիրներէ շուրջ 50 մասնակիցներով կազմուած առցանց հարթակը ինչպէս միշտ ձեռնհասութեամբ  վարեց՝ Լիբանանահայ ծանօթ մտաւորական, Հայկազեան Համալսարանի Հայագիտական Հանդէսի պատասխանատու խմբագիր եւ նոյն համալսարանի Սփիւռքի Ուսումնասիրութեան կեդրոնի տնօրէն՝ Դոկտ. Անդրանիկ Տագէսեան:

Մանրամասնութիւններուն կ՛անդրադառնանք:

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը 

 

Նախիջեւանը` Հայաստանին

” Հայաստանի Հանրապետութեան Մարտահրաւէրները” Հատորէն

Լոս անճելըս- 2014

Հեղինակ՛ ԱՐԱ ԱՀԱՐՈՆԵԱՆ

Պատմական Հայաստանի Նախիջեւան մարզէն ներս, հայկական լեռնաշխարհի նախահայրերը եւ կամ հայացեղերը (կարգ մը աղբիւր­­ներու համաձայն)՝ բնաաակութիւն հաս­տա­տած են Քրիստոսէ մի քանի հազար տարիներ առաջ: Պատմաաշխարհագիտական յուշար­ձան­ներ, ամ­րոցներ եւ կոթողներ, ինչպէս նաեu քաղա­քա­տեղիներ ու գաւառներ կը վկայեն այս մասին: Ըստ աւանդութեան եւ որոշ արձա­նագրութեանց, որ գրի առած է եբրայեցի մեծ պատմիչ Յով­սէփէոս Փլաւիուսը, Նոյ նահա­պետը իր գեր­դաստանով իջեuանած է ու հիմ­նած քաղաքա­տեղի, կոչելով զայն՝ Առաջին Իջեւան կամ Նախիջեւան: Ուրեմն, Փլաւիուսի համաձայն, բնակավայրի առաջին արձանա­գրութիւնները կ՛երթան մինչեu համատարած ջրհեղեղին ան­միջապէս յաջորդող պատմա­շր­ջանը:

       Նախնադարեան մարդու հետքեր պահպանուած են Նախիջեuանի հիւսիսային շրջանի քարայրներուն մէջ, որոնք ժայռակուր բնա­կատեղի եղած են տոհմատիրական իրենց կա­ռոյցներուն: Իսկ աղահանքով հարուստ շր- ջան­ներուն մէջ յայտնաբերուած են նէոլիթեան դարաշրջանի աշխատանքային իրեր, որոնք կը վկայեն քարի մշակման արուեստի սկզբնա­ւո­րումը:

       Նախնադարեան մարդու հետքեր պահպանուած են նաեւ Գողթն գաւառի եւ Քիլիթ, Քոթամ գիւղերու մօտ գտնուող քարայրներու խորքերը, ուր նաեւ յայտնաբերուած են կենդանիներու ոսկորներ, մանաւանդ արջի եւ շունի:

       Աշխարհագրութիւն եւ բնութիւն –

Հայ­կական լեռնաշխարհի անբաժան մասը նկա­տուող Նախիջեւանը, իր 5400 քառ. քլմ. տա­րա­ծու­թեամբ (2100 քառ. մղոն), կը գտնուի Հա­յաստանի Հանրապետութեան հարաւ-ա­րեւ­­մուտքը: Արեuմուտքէն որպէս սահման ունի Պարսկաստանը, իսկ հիւսիս-արեuմուտքէն՝ 8 մղոն (12 քլմ.) սահմանային առանցք մըն ալ Թուրքիոյ ներկայ հանրապետութեան բաժին տրուած է:

       Մարզի հիւսիսային շրջանը ունի 2300 մեթր (7590 ոտք) բարձրութիւն ծովի մա­կե­րեսէն:

    Պատմական Հայաստանի ջրառատ Արաքս գետի հիւսիս-արեuելքը գտնուող Նախիջեuանը, բարձրավանդակ մըն է Զանգեզուրի եւ Վայոց լեռնաշղթաներու փէշերուն: Երջնակ եւ Կուքի լեռնագագաթները կազմած են լճակներ, իսկ 5  գետակներ՝ Նախիջեւան, Երջնակ, Գիրան, Տրունեաց (Վանանդ եւ Ճահուկ) կ՛ոռոգեն դաշտերն ու գետահովիտները, ապա կը միանան Արաքս գետին: Նախիջեւանի դաշտային շրջանները կը կրեն գետահովիտներու շրջանի անունները՝ Շա­րուր, Սանդրաք, Նախիջեւան եւ Մեծ դաշտ:

Իսկ Նախիջեւանի պատմական գաւառները թի­ւով եղած են վեց՝ Գողթն, Շարուր, Նախիջեւան, Նա­ւասար (կամ Տապանասար) Օձասար եւ Երջնակ: Պատմական հին Ջուղա (Ջուլֆա) քա­ղաքը կը գտնուի Երջնակ գաւառին մէջ, Արաքս գետի ափին, մարզի հարաւ-արեuմտեան մասը:

    Նախիջեւանի աշխարհագրական դիրքը իր բնութեամբ ունի առհասարակ բարեխառն կլիմայ:

    Պատմական ակնարկ –

Նախիջեuանը իր պատ­մական գաւառներով մաս կազմած է Ա­րարատեան թագաւորութեան (ուրարտական) Ք.ա. 9-7 դարերուն (860-600 թթ.): Արամէ թագաւորի օրով, որ գահ բարձրացաւ Ք.ա. 860 թուականին, ըստ Խորենացիի Նախիջեuանը ներառուած էր Վանի թագաւորութեան մէջ, որ ուրիշ բան չէր եթէ ոչ Ուրարտական թագաւորութիւնը: Կարգ մը աղբիւրներու համաձայն, կը հանդիպինք նաեւ Ասքանազեան անունին, որպէս Վանի թագաւորութիւն:

    570-ին (Ք.ա.), որպէս կազմաւորուած տարածք ու հայկական միաւորում, ներառուած էր Երուանդունիներու թագաւորութեան մէջ: Պատմագրական կարգ մը արձանագրութիւններ Հայկական լեռնաշխարհին կ՛ակնարկեն նաեu որպէս Հայք կամ Նայիրեան երկիր:

    Նախիջեւանի հայկական լեռնաշխարհէն ներս ունեցած կարգավիճակը յարաբերաբaր պիտի մնայ նոյնը, Արտաշէսեան հարստութեան կամ յետագային Արշակունեաց հարստութեան տա­րիներուն, Վասպուրականի պատմական նահանգին մէջ միշտ ալ ներառուած ըլլալով:

    Արշակունիներու թագաւորութեան անկումէն ետք, պարսկական տիրապետութեան տակ կ՛առնուի տարածքը, ապա արաբական արշաւանքներու հետեuանքով կ՛իյնայ արաբներու ձեռքը:

    Բագրատունեաց հարստութեան օրով, Վանէն դուրս կը շպրտուին արաբական զօրքերը եւ աւելի ուշ, Սմբատ Բագրատունի թագաւորի օրով, 10-րդ դարուն, Նախիջեuանն ալ մաս կը կազմէ Բագրատունեաց հարստութեան: Սմբատ թագաւոր Սիւնիքի իշխանին կը վստահի Նախիջեuանը վարչականօրէն վարելու պաշտօնը:

       1045-ին, Բագրատունիներու հարստութեան ան­կումէն ետք, հայ ժողովուրդի գաղթական ճա­կատագրին բերմամբ, Նախիջեuանինի եu Սիւնիքի տարածքներուն սկսած էին յայտնուիլ մահմետական ցեղեր: Քոչուոր թրքալեզու օ­ղուզներ, թուրքմէններ եu թաթարական ա­ռանձին խմբաւորումներ, առաջին առիթով սկսած են տեղաւորուիլ Նախիջեuան եւ Որդուստ քա­ղաքներու շրջաններուն մէջ:

   ԺԵ.-ԺԶ. դարերու ընթացքին, հայ քրիստոնեայ տարրը հետզհետէ սկսած էր նուազիլ ու Նախիջեuանի գաւառները տարբեր ժամա­նա­կաշրջաններուն գտնուած են սելճուկ-թա­թար­ներու, թաթար-մոնկոլներու, օղուզ-­թուրք­մէն- ներու եu Սեֆեան պարսկական հարստութեան տիրապետութեանց տակ: Այս շրջանին էր որ հիմնակականապէս մահմետական կրօնքի հետեւորդները սկսած են իրենց նստակեաց կեանքին:

   Աւելի ուշ, 18-րդ դարու կէսերուն, պարսկական իշխանութիւնները, մտահոգ ռուսական կայսրութեան ընդարձակման ծրագրով, որ հասած էր մինչեu Կովկաս, Նախիջեuանն ու շրջակայ հայկական գաւառները սկսան տեղափոխել մահմետական զանգուածներ, որոնք բնակութիւն հաստատեցին պատնէշ հանդիսանալու ռուսական յառաջխաղացքին:

Ու այդպէս մնաց Նախիջեuանը պարսկական տիրապետութեան տակ մինչեu 1828 թուականը, երբ բնակչութեան թիւին 40 տոկոսը կը կազմէին թաթարներն ու պարսիկները:

 Թիւրքմէնչայի ռուս-պարսկական դաշնագրով, որպէս Արեւելեան Հայաստանի անբաժան մաս, Նախիջեuանը իր գաւառներով կը դառնայ Ռուսաստանի կայսրութեան մաս: Իսկ յետա­գային՝ 1849-ին կը մտնէ Երեւանի նահանգի կազմին մէջ, որպէս մարզային տարածք: Այդ­պէս ալ, այդ իրավիճակը կը մնար մինչեu 1918 Յուլիսի 14-ը, երբ Զօր. Անդրանիկ իր զօրքով մուտք գործելէ ետք Նախիջեւան, զայն կը յայտարարէ անբաժան մաս Խորհրդային Ռու­սաստանի, որ շատ պիտի չտեւէր հոն թաթարներուն ստեղծած խլրտումին պատճառաւ:

    1919-ի Մարտին, թրքական բանակի նահանջին պատճառաւ Կովկասէն, Նախիջեւան մաս կը կազմէ նորաստեղծ Հայաստանի հանրապետու­թեան, կարճ ժամանակի համար: Թուրքիոյ մի­ջամտութեամբ, նոյն տարուան Ապրիլին, Նախիջեւանի տաrածքը դարձեալ պիտի անջա­տուէր Հայաստանէն ու այդ կարգավիճակը պիտի մնար մինչեu Դեկտ.2, 1920 թուականը, երբ Հայաստանի խորհրդայնացումէն ետք՝ Ատրպէյճանի Յեղկոմը պիտի ճանչնար Նա­խիջեuանը, Լեռնային Ղարաբաղը եu Զան­գեզուրը որպէս Խ. Հայաստանի տարածքներ: Բայց այդ օրերու խորհրդային թրքամէտ քա­ղաքականութեան հետեւանքով 1921, Յուլիսի 5-ին, հակասահմանադրական որոշումով, Նախի­ջեuանը եւ Լեռնային Ղարաբաղը կ՛ընդգրկուին Ատրպէյճանի կազմէն ներս: Այս հակապատ­մական որոշումին որպէս հետեւանք, 1923-ի Փետրուարին, Նախիջեuանը կը յայտարարուի որպէս ինքնավար մարզ: Տարի մը յետոյ, 1924 Փե­­տրուար 9-ին, Նախիջեւան մաս պիտի կազմէր Ատրպէյճանին որպէս ինքնավար հանրապե­տութիւն, որուն հետ որեւէ ֆիզիքական սահման չունի:

 Նախիջեuանի անունը միջին դարերէն սկսեալ առնչուած կը մնայ Ջուղայի անունին հետ, նոյնիսկ Երջնակ գաւառի անունը մոռացութեան կ՛ենթարկուի:

Վիճակագրական պատկեր Նախիջեuանի բնակ­չութեան._ 1918 թուականէն ասդին կարելի եղած է վիճակագրական տուեալներ որոնել Նախի­ջեuանի բնակչութեան իսկական պատկերին: 135,000 բնակչութեան 40 տոկոսը կը կազմէին հայերը (54,000), 22 տոկոսը՝ պարսիկներ, 20 տոկոսը՝ քիւրտեր, 10 տոկոսը՝ ազերի-թա­թարներ, իսկ մնացած 8 տոկոսն ալ ռուսեր էին: Խորհրդային շրջանի սկզբնաւորութեան, պար­սիկները պահած էին իրենց իրանեան քաղա­քացիութիւնը, իսկ քիւրտերն ու եզիտիները, որպէս քոչուոր, քաղաքացիութիւն չունէին եւ կը զբաղէին անասնապահութեամբ, երբեմն ալ անցնելով  Թուրքիա:

Նոր փուլ մը ազերիներու բնակեցման ծայր տուած էր 1930-ական թուականներուն, երբ խորհրդային բռնատիրութեան պատճառաւ, ի­րա­նահպատակ պարսիկներն ու քիւրտերը տե­ղահանուած էին: Աստիճանաբար, մահմետական միակ տարրը կը կազմէին ազերիները

1960-ին, որոնցմէ զատ հայեր ու ռուսեր կը բնակէին, որպէս խորհրդային քաղաքացիներ: Այս շրջանին, ազերիները արդէն կը կազմէին Նախիջեuանի բնակչութեան 90 տոկոսը, իսկ հայերը մօտաւորապէս 7 տոկոսը (9,,500 բնակիչ), իսկ ռուսերու թիւն ալ բնակչութեան 3 տոկոսն էր: 1989-ի հայաթափումէն ետք, երբ ոեւէ հայ չէր մնացած Նախիջեuանի տարածքին, արդէն ազերիներու թիւը հասած էր 282,000-ի, իսկ մնացող ռուսերն ալ շուրջ 3,800 բնակիչ կը հաշուէին: Նաեւ ի յայտ եկած էր, թէ շուրջ 8,000 խառն ամուսնութիւն կնքած թրքահպատակ եւ իրանահպատակ բնակիչներ հաստատուած են 1990-էն ետք:

       Իսկ այսօրուան տուեալներով, 1918-ին Նախիջեւանի 10 տոկոս հաշուող[ ազերիները, այսօր կը կազմեն 100 տոկոսը:

 

Որպէս ինքնավար հանրապետութիւն ճարպիկօրէն օգտագործելով խորհրդային իշխանութեանց բռնութեան եւ ահաբեկչութեան օրէնքները, Ատրպէյճանի ղեկավարութիւնը հասաո իր նպատակին, միշտ կենսամակարդակը ցած պահելով, առանց զարգացնելու գիւղատնտեսութիւնը, ու կարգ մը գիւղեր եւ աւաններ առանց ելեկտրական հոսանքի պահելով մինջեւ1969 թուականը :

    Վերջին քանի մը տարիներուն երեւան եկած են նոր տեղեկութիւններ, Ատրպէյճանի կազմին մէջ մնացած Նախիջեւանի ինքնավար հանրա­պետութեան շուրջ: Ըստ վերջերս հրատա­րակուած “Նախիջեւան, պատմական եւ արդի շրջանի որոշ հիմնահարցեր” գրքին, խորհրդային իշխանութեանց հեռացումէն ետք (1991), թրքահպատակ ու լաչինաբնակ քիւրտեր սկսած են գաղթել հոն: Իսկ ազերիներու բնակչութեան կարեuոր մէկ մասը սկսած է գաղթել, կամ նպատակադրած է լքել Նախիջեւանը՝ մեկնելով Ռուսաստան կամ Թուրքիա, բնակչութեան վիճակագրութեան տալով նոր պատկեր մը, որ սկսած է մտահոգել Պաքուն:

   Պատմական վանքեր ու կոթողներ._

Նախիջեuանի մարզը հայկական լեռնաշխարհի քրիս­տոնէութեան տարածումին հետ, միշտ ալ պաշտամունքի համար իր եկեղեցիներն ու վան­քերը եղած են վկաները նոյնիսկ իրենց աւերակ վիճակով:

       Հայկական կամ այլապէս զանազան շրջաններու ընթացքին, նախիջեւանը միշտ ալ մաս կազմած է Սիւնիքի առաքելական թեմին:

       Ըստ ուսումնասիրութեանց եւ պեղումներու, Նախիջեւանի տարած­քին հարիւրի հասնող եկեղեցիներու եւ վանքերու աւերակներ կան, ո­րոնց­մէ շատեր կառուցուած են Ք.ե. 5-րդ դարուն, որոնք կանգուն վիճակի մէջ էին  20-րդ դարու սկզբնաւորութեան, երբ Նախի­ջեuանի բնակ­չութեան 80 տոկոսը հայեր էին, մինչեu 1914: Ապրագունիսի  Ս. Կարապետ եկեղեցին, որ կառուցուած էր 8-9րդ դարերուն, եղած էր հիմնական ուխտավայր մը:

 Ագուլիսի շրջանը ունեցած է երկու յայտնին եկեղեցիներ, որոնք եղած են խօսուն ճարտարապետական կառոյցներ:

   Ս. Երրորդութիւն եկեղեցին, որ կառուցուած էր 12-13րդ դարերուն, իսկ աւելի ուշ Ս. Շմաւոն եկեղեցին: Երկուքն ալ 1980-էն ասդին կը գտ­նուին աւերակ վիճակի մէջ:

       Նախիջեuան քաղաքի (յետագային Աստապատ) Ս. Ստեփան բերդակառոյց ունեցող եկեղեցին ալ նոյն ճակատագրին արժանացաւ եւ 1988-էն ասդին վերածուած ք հսկայ քարակոյտի մը, փճացնելով հոն գտնուած պատմական արձանագրութիւնները

:

 

 

Նախիջեuանի տարածքին պատմական յուշակոթողներ գոյութիւն ունեցած են, որոնք առհասարակ եղած են խաչքարեր ու մանաւանդ գերեզմանաքարեր:

    Խաչքարերուն մեծամասնութիւնը կը գտնուէր պատմական Ջուղա քաղաքի գերեզմանատան մէջ: Ջուղա կամ Ճուլֆա (Culfa) քաղաքը կը գտնուէր Երջնակ գաւառէն ներս՝ հիւսիսային ափը Արաքս գետին, պարսկական եւ Նա­խիջեւանի սահմանագծին վրայ: Պատմա­կանօրէն, առաջին անգամ հայ մատենագրութեան մէջ կը հանդիպինք Ջուղա անունին Խորենացիի պատ­մա­գրութեան մէջ, ուր ան կը յիշուի որպէս ա­ւան:

Հին ժամանակներէ ի վեր Ջուղան ե[ած է առեւտրական հնագոյն ճանապարհներէն մէկուն վրայ, Արաքս գետի հովիտի տարածքին գտնուե­լով: Ժամանակի ընթացքին զարգաց­ման զանազան հանգրուաններէ անցնելով, աւանը վերա­ծուած է քաղաքի եւ որպէս բարգաւաճ կեդրոն իր մշակոյթով դարձած է գաւառ: Բագրա­տունեանց հարստութեան շրջանին՝ 11-րդ դա­րուն (1019), Վասակ Սիւնեաց իշխանի օրով, ան եղած է Սիւնիք եպիսկոպոսական թեմի որպէս կե­դրոն:

   Նախիջեuանի անունը միջին դարերէն սկսեալ առնչուած կը մնայ Ջուղայի անունին հետ,  նոյնիսկ Երջնակ գաւառի անունը մոռացութեան կ՛ենթարկուի:

Ինչպէս նշեցինք վերեւը, 12-րդ դարէն սկսեալ, երբ Հայկական լեռնաշխարհը կ՛ենթար­կուէր սելճուքներու, թիւրքմէններու, թաթարներու, մոնկոլներու եւ այլ մահմետական արշա­ւանքներու, Ջուղան ալ պիտի ենթարկուէր նոյն ճակատագրին:Բացի կարգ մը յիշատա­կարան­ներէն, մշակութային զարթօնքի որեւէ պատ­մական արձանագրութիւն ձեռք չէ բերուած հոն, միայն 14-15րդ դարերուն դէպի Երուսաղէմ գացող ուխտաւորներուն արձանագրութիւններն են որոնք կանգուն մնացած են Հայ­կական լեռնաշխարհէն:

16-րդ դարուն, երբ Սեֆեան պարսկական իշխանութեան ենթակայ դարձած էր Նախիջեւանը, յարաբերաբար Ջուղայի, բնակչութեան քանակը որոշ աճ մը արձանագրած էր ու անցած շինարար աշխատանքի: Պատմական Հայաստանի տարածքին քաղաքներու բնակչութեան արձա­նա­գրուած թիւը շատ քիչ առիթներով անցած է 50,000-ը, եւ այս շրջանին Ջուղայի քաղաքային բնակչութեան թիւը հասած է այդ թուա­քանակին, ըստ 1581 թուականի որոշ արձա­նա­գրութեանց:

Մշակութային ծաղկման շրջան մը պէտք է նկատել 16-րդ դարու աւարտը, ինչպէս նաեւ17-րդ դարու սկզբնաւորութիւնը:

Կարեւոր կարգ մը աղիւրներու համաձայն, Ջուղան ունեցած է բազմաթիւ եկեղեցիներ ու վանքեր: Եօթը տարբեր եկեղեցիներ կը նշուին Ջուղայի քաղաքամասէն ներս, որոնցմէ կարելի է թուել՝ Ս. Յովհաննու Անապատի (Յովհաննէս Մկրտիչ), Կաթան, Ս. Աստուածածին, Ս. Ամե­նափրկիչ, Ս. Գէորգ եuայլն:

    Ջուղան եղած է պատմականօրէն յայտնի իր գերեզմանատան գեղաքանդակ խաչքարերով, որոնք 17-րդ դարու արձանաgրութեանց համաձայն, 10,000-ի շուրջ եղած են:

    Աւերակ քաղաքի մը վերածուած էր Ջուղան 18-րդ դարուն: Կարգ մը արուեստասէր անհատներու վկայութեամբ, գոյութիւն ունէին 6,000 խոյաձեւ խաչքարեր, որոնցմէ շատեր իրենց իւրայատուկ ոճով տեղափոխուած են Մայր Աթոռ Ս. Էջմիածին եւ որոշ քանակութեամբ ալ կարգ մը թանգարաններու մէջ զետեuուած են, որոնց կարգին նաեւ տապանաքարեր:

    20-րդ դարու սկզբնաւորութեան, երբ տակաւին Նախիջեuանի 80 տոկոսը հայեր էին, Ջուղայի յայտնի գերեզմանատան խաչքարերը կը հաշուէին շուրջ 5,000:

    Խորհրդային իշխանութեանց շրջանին, երբ Նախիջեւան մաս կը կազմէր խորհրդային Ատրպէյճանի հանրապետութեան, որպէս ինքնա­վար մարզ, այդ թիւը արդէն նուազած էր 3,000-ի, տեղացի հայաբնակչութեան նուազու­մին հետ միասին:

       Մշակութային ցեղասպանութեան aյս ա­րար­քը իր գագաթնակէտին հասաւ 1991-ի խորհրդային կայսրութեան փլուզումէն ետք, երբ ոեւէ հայ չէր բնակեր Նախիջեuանի տարածքին: 1998-էն սկսեալ յստակ ծրագրումով հանդէս եկան ազերի իշխանութիւնները, երբ սկսան ոչնչացնել գերեզմանատան մնացած խաչքարերը: Բարեբախտ լրատուութեամբ մը այդ լուրը հաղորդուած էր ԵՈՒՆԵՍՔՕ-ի, որ հնարաւոր միջամտութեամբ կարելի դարձուց կասեցումը այդ հրէշային ծրագրին:

        Դժբախտաբար, 2002-ի աշնան, գերեզմանատան խաչքարերու քանդումը շարունակուեցաւ ու կարելի եղաւ Արաքս գետի պարս­կa­կան ափէն նկարահանել որպէս ոչնչացում հայ մշա­կոյթի ու քանդակակերտութեան պատմական դարաւոր աւանդին:

       Բռնագաղթ եu հայաթափում._

Սէֆեան Պարսկաստանի գերիշխող Շահ Ապպասի օրով, 17-րդ դարու սկիզբը (1604), հայաթափման առաջին պատմական քայլը պիտի առնուէր Ջուղա քաղաքի բռնագաղթին որպէս հետեւանք: Տարի մը առաջ, երբ Շահը եռօրեայ  այցելութեամբ մը հիացած էր Ջուղա քաղաքի բարգաւաճումով իր կայսրութեան տարածքին, որոշած էր որ հոն բնակող հայութիւնը տեղափոխէ հիւսիսային Պարսկաստանի՝ Թաւրիզի շրջանը տարածելու զանոնք եւ ձուլելու հոն ապրող մահմետական ցեղերու հետ: Յաջորդ տարին պիտի գործադրուէր այդ ծրագիրը, բազմամարդ եւ վաճառաշահ քաղաքը իր մշակութային կեանքով պիտի կործանէր: Ու ոչ միայն այդ, այլ յաջորդող տարիներուն պիտի հրդե­հուէին անոր գեղակերտ կառոյցները: Այս բո­լորը իրագործուեցաւ Թահմազղուլի բէկին մի­ջոցաւ, որ յաջողեցաւ ցիրուցան ընել ջուղայեցիները Թաւրիզի տարածքին:

Շահ Աբբաս, խորհելով որ բռնագաղթի ենթարկուող հայերը իր կայսրութեան մէջ շինարար աշխատանք մը պիտի կատարեն, խոստացաւ Թաւրիզի շրջանը Նոր Ջուղա անունով քաղաք մը  հaստատել, ու բնակեցնել բռնագաղթի ենթարկուած հայութիւնը Նոր Ջուղայի շրջանէն ներս: Դիւանագիտական մօտեցում մը պիտի ըլլար այս մէկը Պարսկաստանի համար, հայերը հեռու պահելով ռուսական կայսրութեան մօտակայ սահմաններէն՝ մանաւանդ  Նախիջեuանէն:

       Յաջորդ երկու դարերու ընթացքին առհասարակ հայաթափուած պէտք է նկատել Նախիջեuանը, մինչեu Թիւրքմէնչայի դաշնագրին իրագործումը, որմէ ետք կարելի եղաւ մօտակայ հայ գիւղացիներու ապաստանիլը Նախիջեuանի կարգ մը կանգուն մնացած գիւղերէն եւ աւաններէն ներս:

       Հետզհետէ 60 տոկոսը Նախիջեuանի հայերէ պիտի բաղկանար, մանաւանդ Երեւանի նահանգի մարզ անուանուելէ ետք:

       Վերեւ նշուած Զօր. Անդրանիկի 1918-ի յայտարարութենէն ետք, երբ Նախիջեւանը մաս կը կազմէ Հայաստանի նորաստեuծ առաջին Հանրապետութեան, զանազան զօրամասեր պիտի ստեղծուէին Նախիջեuանի տարածքին: Բայց թուրքերու նահանջը շրջանէն բաւարար պիտի չըլլար, որովհետեu ատրպէյճանցի-թաթար ի­րենց կրօնակից եղբայրներուն հետ, անոնք թուրանական իրենց երազը իրականացնելու ծրագրով գործի լծուեցան: Սպանդն ու կոտորածը դարձեալ անխուսափելի դարձան սահմանամերձ գիւղերու մէջ: Թուրանական երազի այդ օրերու հարազատ օրինակը պէտք է նկատել տարի մը առաջ՝ 1918 Յունիսին Պաթումի խորհրդաժողովի ընթացքին թուրք բանակի հրամանատար Վեհիպ փաշայի հետեւեալ արտա­յայ­տութիւնը, որ ուղղուած էր հայկական պա­տուիրակութեան. ˜Մենք հեռացանք Պալքաններէն եւ Ափրիկէէն, բայց պիտի տարածուինք դէպի Արեւելք., հոն է մեր արիւնը, մեր կրօնը եւ լեզուն: Մենք պէտք է ճանապարհ ունենանք դէպի Պարսկաստան, պահանջելով Նախիջեւանն ու Զանգեզուրը, ապա իջնելով Լբիրի հովիտը եւ երթալու Պաքու, որուն համար դուք (հայերը) արգելք կը հանդիսանաք»:

     Այս արտայայտութիւնը յստակօրէն կը պարզէր թուրքերուն ծրագիրը եu թրքական բանակին յառաջխաղացքի նախագիծը: Հիւսիսէն Ախալքալաք ու Կարս պէտք է զիջէին ներկայութիւնը թուրքական բանակին, որպէսզի ճամբայ ունենային հասնելու Ղազախ եւ Գան­ձակ, իսկ հարաւէն՝ Նախիջեւանէն սկսեալ պէտք էր հասնէին Կուր գետ:

Թուրքերը ծրագրած էին երկու տարբեր ճանապարհներով հասնիլ Պաքու, եւ այդ ձեւով անոնք պիտի մեկու­սա­ցնէին հայկական պետութիւնը խորհրդային կարգերէն, իսկ հարաւէն ալ՝ նուազ բարեա­ցակամ Պարսկաստանէն:

    1920-ին Հայկական Հանրապետութեան խորհրդայնացումով, Երեւանի Դեկտեմբեր 2-ի դաշնագրին համաձայն, խորհրդային կառավա-րութիւնը իր վրայ պիտի առնէր անվիճելիօրէն պաշտպանել Խորհրդային Հայաստանին պատ­կանող հողերը, որպէս սեփականութիւն պահելու Հայաստանի սահմաններուն մէջ:

       Սակայն, յաջորդ օրն իսկ (3 Դեկտեմբեր), դաշնագրի 13-րդ յօդուածով՝ Շարուրը եւ Նախիջեանը ժամանակաւորապէս պիտի գտնո­ւէին թրքական ինքնավարութեան տակ: Քանի մը ա­միս ետք, այս որոշումը աւելի ամրապն­դուե­ցաւ եւ Նախիջեuանը ամբողջութեամբ հայ­կա­կան պետականութենէ զրկուեցաւ, երբ 16 Մարտ 1921-ին Մոսկուայի մէջ կնքուեցաւ խորհրդա­յին-թուրք դաշինքը:

       Այդ դաշինքին հետ առնչուած երեք յօ­դուածներ (յօդ. 3, 5 եu 15) կը վերաբերին Նախիջեuանի հիմնահարցին:

 

 

Այդ յօդուածներու մէջ նշուած կէտերով միայն հայկական պետութիւնն է որ տուժած էր եւ Նախիջեuանը այլեuս մեծամասնութեամբ մահմետական տարրերէ բաղկացած էր (52 տո­կոս):

       Իսկ աւելի ուշ՝ 1923, Յուլիս 23-ին, Ստալինի կամայական բայց ծրագրուած որոշումով, Նախիջեւանը դարձաւ ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւն (Նախջըվան Մուխթար Սովիէթ Սոցիլիստ Ռեսպուպլիկա), ու անոր հետ առնչուող հարցն էր Արաքսի ափով 12 քիլօմեթր երկարութեամբ Թուրքիոյ սահմանը Նախիջեuանի հետ, որ իրագործուեցաւ Մուս­տաֆա Քեմալի օրով՝ Պարսկաստանին զիջելով որոշ հողային լծակ

  Խորհրդային իշխանութեանց վերջին տարիներուն աւելի բացայայտ դարձաւ Թուրքիոյ այդ փոքր սահմանային առաւելութիւնը Նախի­ջեւանի հետ, երբ իրենց ազերի-թաթար եղ­բայրներուն առեւտրական զանազան օգնու­թիւն- ­ներ հասցուցին: Մանաւանդ ղարա­բաղեան պա­հանջատիրութեան ընթացքին (1988), եւ յատկա­պէս Երասխաւանի շուրջ հայ-ազերի բա­խումներու ընթացքին, նոյնիսկ զինամթերք մու­ծե­լով:

    Այսօր հայաթափուած պատմական Նախիջեւանը մեզ կը պարտադրէ ճանչցնել զայն որպէս հայապատկան տարածք հայկական լեռնաշխարհին: Մանաւանդ, անոր հիմնահարց ներկայացուցածկարեւորութիւնը օտարներու մօտ, հեռու պահելով Ռասուլ Զատէի անուա­նումը որպէս “Նախշը-Ջիհան”, որ թարգմանի՝ աշ­խար­հի զարդանկար:

       Այդ “աշխարհի զարդանկարը” թող ըլլայ Հայ Դատի հետապնդման ու մեր Մեծ Երազի անբաժան պարտաւորութիւնը, որովհետեu անվիճելի է անոր հայապատկան ըլլալը:

ՕԳՏԱԳՈՐԾՈՒԱԾ ԱՂԲԻՒՐՆԵՐ

  1. Հայկական համառօտ հանրագիտարան, Երեuան, 1999 (փ. հատոր):
  2. “Ջուղա”, Արգամ Այվազեան, Երեւան, 1987:
  3. Ժողովածու գործող դաշինքներու, Մոսկուա, 1935:
  4. Ազգամիջեան կռիւներ, Է. Զոհրաբեան, Ե­րեւան, 2000:
  5. Գալուստ Գալոյեան, Հայաստանը եu Մեծ Պետութիւնները     (1917-1923), Երեuան, 1999:
  6. Բրիտանիա եu Հայկական Հարցը (1915-1923), Ագապի Նասիպեան- Նիկոսիաj, 1994:

Խաչքարեր-կանգուն-վիճակի-մէջ
Արաքս-գետ-Նախիջեւանի-Սահման
Խոյ-որպէս-խորհրդանիշ.
Խաչքարերու-Բնաջնջում
Էջմիածին-Բերուած-Խաչքարեր
Աքուլիսի-Սրբ․-Թոմաս-Եկեղեցին
Մզկիթի-վերաշուաշ-հայկական-Վանք
Նախիջեւանի-Քարտէզ
Կիսաբլատակ-Շարուրի-Սրբ․-Յակոբ-Եկեղեցին