• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայոց Ցեղասպանութեան Ս. Նահատակների Սրբապատկերը Կտարուի տարբեր եկեղեցիներ

22.06.2015   16:47

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան զոհերի սրբադասման արարողութեան ժամանակ օծուեց սուրբ նահատակների պատկերը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնութեամբ նահատակաց սրբապատկերը հաւատացեալ ժողովրդի խոնարհումի եւ աղօթքի համար զետեղուել է Մայր Տաճարում:

Առաջիկայ ամիս սրբապատկերը կփոխադրուի Մայր Աթոռի Ս. Հրեշտակապետաց եկեղեցի: Ի տես եւ ի օրհնութիւն հաւատաւոր հայորդիների` օգոստոսին այն կտարուի Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցի, ապա Հայ Եկեղեցու հայաստանեան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Media Partner