• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ափսո՜ս, հազար ափսոս…

19.06.2015   17:19

Կյանքից հեռացավ մեր ժողովրդի բացառիկ զավակ, պայծառ անհատականություն, հայկական Սփյուռքի և հայ ազգի մեծերից մեկը՝ Քըրք Քըրքորյանը:

Ապրելով դժվար, զրկանքներով լի մանկություն և պատանեկություն, նա կարողացավ իր հայկական ոգու և անկոտրում կամքի շնորհիվ հասնել անուրանալի ձեռքբերումերի, հասնել փառքի գագաթնակետին: Նա իրոք դարձավ կենդանի լեգենդ, դարձավ խարիսխ ու հենման կետ՝ Հայաստանին պատուհասած ահեղ երկրաշարժի, շրջափակման ու տնտեսական ճգնաժամի դժվար տարիներին: Նրա գործունյա և հեռատես միտքը ստեղծեց «Լինսի» հիմնադրամը, և Հայաստանում կյանքի կոչվեցին բազմաթիվ ծրագրեր՝ վերանորոգվեցին ավտոճանապարհներ, վերակառուցվեցին մշակութային հաստատություններ, դպրոցներ ու մանկապարտեզներ: Սակայն համեստ ու լռակյաց մեր հայրենակիցը երբե՛ք չհամաձայնեց իր անունով կոչել որևէ փողոց, դպրոց կամ մշակութային օջախ, ինչը ցանկանում էին անել հայաստանցիները՝ որպես երախտագիտության և սիրո արտահայտություն:

Անդառնալի է կորուստը, բայց և կասկած չկա, որ այն ամենը, ինչ արեց  Քըրք Քըրքորյանը Հայաստանի և հայ ժողովրդի համար՝ դարձավ նրա անմահության խորհրդանիշը: Նրա անունը ոսկե տառերով գրվեց հայոց պատմության մեջ՝ այնտեղից երբե՛ք, երբե՛ք դուրս չգալու պայմանով: Ապրելու իր կերպով նա աշխարհին, մարդկանց, հայությանը պատգամեց, որ՝ «Գործն է անմահ, լավ իմացեք»:

Թող լույս իջնի նրա հեռավոր շիրմին:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Media Partner