ՀՀ Սփիւռքի Նախարարի Շնորհաւորական Ուղերձը Հալէպի Հայ Կրթասիրաց Մշակութային Միութեան եւ Վարժարանի Հիմնադրման 90-ամեակին Առիթով

Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեծ սիրով եւ ջերմութեամբ շնորհաւորում ենք ձեզ` Հալէպի Հայ կրթասիրաց մշակութային միութեան եւ վարժարանի 90-ամեայ յոբելեանի առթիւ:
Եւ միայն հայի անկոտրում ոգու եւ փիւնիկի նման յառնելու անբեկանելի վճռականութեան շնորհիւ է, որ Հայոց Ցեղասպանութեան արհաւիրքը վերապրած, հայրենազուրկ դարձած հայորդիներն օտար, սակայն հիւրընկալ հողում հիմնել են Հալէպի Հայ կրթասիրաց մշակութային միութիւնը` նպատակ ունենալով հային հայ պահել, ազգային ոգով սնուցել եւ հայեցի դաստիարակութիւն տալ ազգի զաւակներին: Եւ այսօր էլ Կրթասիրացը շարունակում է իր հիմնադիրների նուիրական առաքելութիւնը` անգնահատելի աւանդ ունենալով հայապահպանման ազգանպաստ գործում:
90 տարի շարունակ կարողացել էք հայ ինքնութեան որակները, մայրենի լեզուն, հայկական մշակութային արժէքները պահպանել եւ սերունդներին փոխանցել, որը հնարաւոր է միայն մեծ նուիրումի ու անդուլ ջանքերի շնորհիւ:
Մեզ` հայերիս համար առանձնայատուկ արժէք ունեն կրթութիւնը, ուսումը: Ուստի պատահական չէ, որ միութիւնը մշտապէս իր տեսադաշտում է պահել հայեցի կրթութեան, հայագիտական առարկաների ուսուցման եւ հայապահպանութեան հարցը, որի մասին վկայում են Կրթասիրաց Ս.Չէմպէրճէան երկրորդական վարժարանի բազմամեայ գոյութիւնն ու փառահեղ գործունէութիւնը:
Դպրութեան այս օջախի բոլոր ժամանակների մանկավարժների նուիրական աշխատանքի շնորհիւ հազարաւոր հայ պատանիներ ու աղջիկներ ստացել են ոչ միայն հարուստ գիտելիքներ, այլեւ ամրապնդել են իրենց ազգային ինքնութիւնը` հոգում եւ սրտում վառ պահելով մայր հայրենիքի հանդէպ անսպառ սէրն ու գոյութեան հայրենակենտրոն տեսլականը:
Մեծ է նաեւ բարերարի` Գաբրիէլ Չէմպէրճէանի անսահման նուիրումն ազգին, Հայրենիքին եւ յատկապէս միութեանն ու վարժարանին:
Եւ այսօր էլ` սիրիահայ համայնքի համար այս դժուարին եւ տագնապալի օրերին, Հալէպի Հայ կրթասիրաց մշակութային միութիւնը շարունակում է իր հայրենանուէր գործունէութիւնը` ուժ ու զօրաւիգ լինելով համայնքին, հրթիռների, կրակէ անձրեւների ներքոյ, արեան ծովում մայրենին սովորեցնելով մեր մանուկներին:
Փա՛ռք ու պատիւ ձեզ, սիրելի՛ մանկավարժներ:
Սիրելինե՛րս,
Ձեր համախմբուածութիւնն է, ձեր որդեգրած սկզբունքներն են, ձեզ ամուր պահող արժեհամակարգն է ընկած միութեան անցած լուրջ ու ծանրակշիռ ճանապարհի հիմքում, եւ վստահ ենք, որ նոյն ոգով, նոյն պատրաստակամութեամբ ու պատասխանատուութեամբ շարունակելու էք ձեր առջեւ դրուած խնդիրների ու նպատակների իրագործումը:
Մէկ անգամ եւս մեր ջերմագին շնորհաւորանքներն ենք ուղղում ձեզ` մաղթելով ուժ եւ կորով, անսպառ եռանդ` ձեր ազգանպաստ ու հայրենանուէր առաքելութիւնը շարունակելու եւ նոր նուաճումներ ու յաղթանակներ գրանցելու` յանուն հայ ժողովրդի, հայրենի Սիրիայի եւ Մայր հայրենիքի յարատեւութեան:
յարգանքով`
ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ
Leave a Reply
News
-
10.08.2020
Armenia delegation meets with Catholicos-Patriarch Krikor Bedros XX in
-
10.08.2020
Tehran’s Armenian church holds requiem in honor of Beirut explosion
-
10.08.2020
Lebanese Government prepares to resign
-
08.08.2020
200 new cases and 8 deaths in last 24 hours – Armenian Center For Disease
-
08.08.2020
Artsakh reports 2 coronavirus cases in last 24 hours
-
08.08.2020
Sarkissian visits bombarded border town, praises hero villagers and troops
-
08.08.2020
Over 300 ceasefire violations by Azerbaijan in one week, says Artsakh
-
07.08.2020
Post-Soviet area priority for Russia's foreign policy – Putin
-
07.08.2020
Sarkissian discusses Beirut Armenian community relief programs with AGBU
-
07.08.2020
13 Lebanese-Armenians killed in Beirut blast – embassy

