Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում մեկնարկեց Լրագրողների համահայկական 7-րդ համաժողով

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի չորս թեմատիկ նիստերը սկսեցին իրենց աշխատանքները՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը», «Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները», «Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա հիմնախնդիրներն ու հեռանկարները» և «Լրագրողների համահայկական 7-րդ համաժողով»:
Լրագրողների համաժողովի քննարկման հիմնական ուղղություններն են. «Հայոց Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության գործընթացի լուսաբանումը մամուլում». «Հայոց լեզվի իմացության և պահպանության հիմնախնդիրները», «Քարոզչություն, հակաքարազչություն, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներ» և «Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման միտումները և հեռանկարները»:
Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովը բացեց Լրագրողների համահայկական համաժողովբները համակարգող մարմնի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը: Տիկին Գևորգյանը բարձր գնահատեց նախորդ համաժողովների և ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպչական աշխատանքները: Ողջունելով ներկաներին՝ նա կարևորեց Հայրենիք-Սփյուռք գործակցության և այս առիթով կազմակերպված Հայաստան-Սփյուռք համաժողովը և մաղթեց արգասաբեր աշխատանք:
Այնուհետև զեկույցներով հանդես եկան Վալենսիայի «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը, Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Կարագաշյանը, Իրանի «Լույս» ամսագրի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը և այլոք:
Արարատ Ղուկասյանը իր խոսքում ասաց, որ Վալեսիայի խորհրդարան են դիմել պահանջով և խնդրանքով, որպեսզի Հայոց Ցեղասպանությունը այնտեղ արդարացի լուծում ունենա, և հասել են դրական արդյունքի:
Վահագն Կարագաշյանը ներկաներին փոխանցեց Բուլղարիայի մի խումբ լրագրողների ողջույնի խոսքը: Էդիկ Բաղդասարյանը փորձեց ներկայացնել իրենց կատարված աշխատանքները: Նա ասաց, որ չնայած Իրանում իրենց արգելել են որպես լրատվամիջոց հանդես գալ, 1995 թվականից սկսել են իրենց ակտիվ աշխատանքները, կայքում զետեղված են ցեղասպանությանը նվիրված շուրջ 1500 նյութ, հրատարակվել են տարբեր գրքեր:
Հայագետ Հակոբ Չոլաքյանը կարևորեց լրագրողների՝ Հայոց Ցեղասպանության լուսաբանման հարցում համախմբված աշխատելը և հնարավորինս շատ տեղեկատվական նյութերի տարածումը ամբողջ աշխարհով:
Համաժողովի մասնակից լրագրողները փոխանակեցին իրենց փորձը, որոշեցին առավել սերտորեն համագործակցել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումների լուսաբանման աշխատանքներ կատարելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 20-ին կշարունակվեն Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի աշխատանքները:
www.hayernaysor.am
Leave a Reply
News
-
10.08.2020
Armenia delegation meets with Catholicos-Patriarch Krikor Bedros XX in
-
10.08.2020
Tehran’s Armenian church holds requiem in honor of Beirut explosion
-
10.08.2020
Lebanese Government prepares to resign
-
08.08.2020
200 new cases and 8 deaths in last 24 hours – Armenian Center For Disease
-
08.08.2020
Artsakh reports 2 coronavirus cases in last 24 hours
-
08.08.2020
Sarkissian visits bombarded border town, praises hero villagers and troops
-
08.08.2020
Over 300 ceasefire violations by Azerbaijan in one week, says Artsakh
-
07.08.2020
Post-Soviet area priority for Russia's foreign policy – Putin
-
07.08.2020
Sarkissian discusses Beirut Armenian community relief programs with AGBU
-
07.08.2020
13 Lebanese-Armenians killed in Beirut blast – embassy

