Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

 Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թարմփը հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջընթացը։

Բացի այդ, ինչպես նշել է ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը, Թրամփը կրկին հաստատել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է զինատեսակների նկատմամբ արդյունավետ վերահսկողությանը, ինչը միավորում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Չինաստանին։ Նա նշել է, որ ԱՄՆ պատրաստ է ապագա քննարկումներին՝  զինվելու թանկ մրցավազքից զերծ մնալու նպատակով։

Միաժամանակ, Կրեմլում ընդգծել են, որ Պուտինը և Թրամփը շնորհավորանքներով են փոխանակվել ֆաշիզմի դեմ պայքարում տոնած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ։

Ռուսաստանը վարակվածների թվով շրջանցեց Գերմանիային ու Ֆրանսիային

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11 հազար 231-ով՝ ընդհանուրը դառնալոv 177 հազար 160՝ արձանագրված երկրի բոլոր ռեգիոններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում  է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 476-ով՝ ընդհանուրը դառնալով 23 հազար 803: Վերջին մեկ օրում մահացել է 88 մարդ, ընդհանուր առմամբ երկրում մահացել է 1625 վարակված:

 Նշվում է, որ նոր վարակվածների 48.7 տոկոսի մոտ ախտանշաներ չեն եղել: Նոր դեպքերի զգալի մասը գրանցվել է Մոսկվայում:

Այսպիսով, Ռուսաստանը վարակվածների թվով աշխարհում դառնում է 5-րդ երկիրը՝ շրջանցելով Գերմանիային, Ֆրանսիային: Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, այնուհետև Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան:  

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 485-ով

Իրանում կորոնավիրուսի մայիսի 7-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 1485-ով՝ ընդհանորը կազմելով 103 հազար 135: Մահացածների թիվն ավելացել է 68-ով: Երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է  6 հազար 486 մարդ: «Արմենպրես»ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է գտնվում 2 728 անձ:

Ապաքինվածների թիվն ավելացել է 1 157-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հաղթահարել է 82 հազար 744 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 544 հազար 702 անձ:

ԱՄՆ սենատորները վերադառնում են Կոնգրես՝ չնայած կորոնավիրուսի վտանգին

ԱՄՆ-ի սենատորները վերադառնում են Կոնգրես՝ չնայած այն հանգամանքին, որ մայրաքաղաք Վաշինգտոնում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը շարունակում է աճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ նրանք այստեղ են՝ լսելու ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Թրամփի կողմից նշանակված Ջոն Ռեթքլիֆին: Օրակարգում դրված է նրան այս պաշտոնում հաստատելու հարցը: Ռեթքլիֆն ասում է, թե իր համար առաջնահերթությունը լինելու է կորոնավիրուսի ծագման վայրը պարզելը:

Կոնգրեսը նախադեպը չունեցող 3 տրիլիոն դոլարի օգնության փաթեթ է հաստատել՝ օգնելու տնտեսությունը վերականգնելուն և հասարակական առողջապահական ճգնաժամը հարթելուն: Հիմա օրենսդիրներն ուզում են, որ ուժեղ վերահսկողություն հաստատվի այդ գումարների վրա, որպեսզի հսկա հատկացումներն օգտագործվեն խելամտորեն:

Դեմոկրատ սենատոր Շերոդ Բրաունը մյուս դեմոկրատների հետ բողոքում է, որ հանրապետական ղեկավարությունը, իրենց կյանքը վտանգի տակ դնելով, հրավիրում է այստեղ՝ Թրամփի ներկայացրած թեկնածուներին իրենց պաշտոններում հաստատելու համար: «Իսկ երբ աշխարհում, այդ թվում Հարավային Կորեայում ու Կանադայում, կորոնավիրուսի տարածման կորագիծը հարթվում է, ՄիացյալՆահանգները, որը հաճախ համարվում է աշխարհի առաջատար երկիրը, այս հարցում կաղում է»,- բողոքում է Սենատի փոքրամասնության դեմոկրատ ղեկավար Չաք Շումերը:

Քաղաքական լարվածությունը խորանում է նաեւ ամերիկյան տնտեսությունը վերականգնելու նպատակով օգնության փաթեթի հաջորդ փուլն իրականացնելու հարցի շուրջ: Ներկայացուցիչների պալատի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Փելոսին պատրաստվում է այս հարցի շուրջ իր կուսակցության գաղափարները ներկայացնել շաբաթվա վերջին: Հակառակ Սենատին, որի անդամները ժամանել են նշանակումները հաստատելու համար, Ներկայացուցիչների պալատն իր աշխատանքները շարունակում է առցանց:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 559-ով

Ռուսաստանի 82 ռեգիոնում կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 559 դեպք է արձանագրվել:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբ տվյալները: Ամենաշատ դեպքեր գրանցվել են Մոսկվայում, մերձմոսկովյան շրջաններում, Սանկտ Պետերբուրգում:

Նշվում է, որ վարակվածներից 4 հազար 341-ի մոտ ախտանշաններ չեն գրանցվել: Մահերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 86-ով:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, երկրում հաստատված դեպքերի թիվը դարձավ 165 հազար 929, որից 21 հազարն ապաքինվել է, 1537 մարդ՝ մահացել:

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 100 հազարից

Իրանում մայիսի 6-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1 680-ով՝ ընդհանուրը դառնալով 101 հազար 650: Վարակի հետևանքով մահացածների թիվն ավելացել է 78-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 6 հազար 418: «Արմենպրես»ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է գտնվում 2 հազար 735 անձ:

Վերջին տվյալների համաձայն, ապաքինվածների թիվն ավելացել է 1112-ով: Ընդհանուր առմամբ երկրում ապաքինվել է 81 հազար 587 մարդ:

Մինչ այժմ թեստավորվել է 531 հազար 275 անձ:

World Bank supports innovative social assistance project in Armenia

On May 6 the World Bank Country Manager for Armenia Sylvie Bossoutrot and President of the Armenian Association of Social Workers (AASW), Mira Antonyan signed a Grant Agreement for “Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia” project, the World Bank Armenia Office told Armenpress. 

Funds for the project are generously provided by Japan Social Development Fund (JSDF) through a three-year grant of $2.7 million.

The project has been designed by the World Bank in partnership with the Ministry of Labor and Social Affairs of Armenia and will be implemented by the Association of Social Workers– a non-governmental, not-for-profit national professional representative body of social workers in Armenia.

“We are pleased to sign this Agreement with a civil society organization, as a recipient and implementing agency for this Project supported by a Japanese Grant,” says Sylvie Bossoutrot, World Bank Country Manager for Armenia. “This project will aim to better integrate vulnerable people and help them become active participants of society by improving their employment opportunities.”

“On behalf of Japanese Government, I would like to highlight the extreme importance of this project”, says Yun Yamada, Ambassador of Japan to Armenia. “I am deeply convinced that this project contributes to the enhancement of the life of vulnerable people, especially in the regions of Armenia, through the capacity building of social workers and vocational training for targeted people.”

The project is expected to help increase access to social assistance benefits and services and provide self employment support to about 11,000 vulnerable members of society in urban and rural communities in Ararat, Armavir, Kotayk, Lori and Shirak regions of Armenia. Beneficiary selection criteria will favor Family Benefit Program (FBP) recipient households with a disabled member(s), children up to 5 years old, and a working age adult with high motivation.

“The project objectives are strongly aligned with current reform agenda of the Government, especially from the perspectives of encouragement of employment and entrepreneurial initiatives of vulnerable groups as the most reliable way to overcome poverty,” says Zaruhi Batoyan, Minister of Labour and Social Affairs of Armenia. “The Ministry will continue its support to the project implementation to promote beneficiaries’ self-reliant livelihood mechanisms.”

Specifically, this project will support:

  • Developing asocial case management system to assess beneficiaries’ needs and refer them to various types of services including, provision of medical assistance, emergency support, access to educational institutions for children, professional and life skills training, psychotherapeutic and social rehabilitation services, as well as legal advice. This innovation will leverage the individualized case management approach to reach out to the most vulnerable and marginalized population, reaching around 6,000 family program recipients.
  • Enhancing self-employability of around 300 beneficiaries through business training and provision of grants, which could help them graduate out of the Family Benefit Program. The main types of businesses supported will cover areas such as agriculture, production/processing (of food/non-food goods), accommodation and food service, arts and culture, entertainment, and trade. Additionally, this component will support placing FBP beneficiaries in the existing self-employment programs, as well as providing them with capacity building, knowledge sharing, and advice on self-employment opportunities. Overall, this component will support around 5,000 vulnerable members of society.

The proposed activities will strengthen the role of community-based and territorial social workers for improving access of families to available social assistance benefits and services. Under the project 200 social workers will receive methodological support and capacity building to implement effective social case management in target areas.

The JSDF was established by the Government of Japan and the World Bank as a mechanism to provide direct assistance to the poorest and most vulnerable groups in eligible World Bank countries. The aim is to enhance their capacities, strengthen their empowerment and participation in society and economic life.

 

Russian culture minister tests positive for coronavirus

Russia’s culture minister Olga Lyubimova has tested positive for the novel coronavirus (COVID-19), the ministry told RIA Novosti.

Earlier Russian Prime Minister Mikhail Mishustin has also tested positive for COVID-19 and has been isolated.

In late December 2019, Chinese authorities notified the World Health Organization (WHO) about an outbreak of a previously unknown pneumonia in the city of Wuhan, central China. WHO declared the outbreak of the novel coronavirus a global pandemic and named the virus COVID-19. 

According to the data of the World Health Organization, coronavirus cases have been confirmed in more than 210 countries and territories.

ՌԴ մշակույթի նախարարի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան վարակվել է կորոնավիրուսով:

«Արմենպրես»իհաղորդմամb, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են նախարարության լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ Միխայիլ Միշուստինը տեղեկացրել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա հայտնել էր, որ պետք է մեկուսանա և հետևի բժիշկների ցուցումներին: Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը:

ԱՀԿ փորձագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեմ պայքարում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեմ պայքարում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո:

Thank you for a very good call @NikolPashinyan, Prime Minister #Armenia, and for your leadership in the national #COVID19 response. We discussed the situation in   @WHO‘s recommendations on easing the lockdown measures. Our experts stand ready to support  in fighting COVID19

— Tedros Adhanom Ghebreyesus (@DrTedros) May 6, 2020

«Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շատ լավ հեռախոսազրուցի և COVID19-ի արձագանքման հարցում ազգային մակարդակով առաջնորդության համար: Մենք քննարկել ենք իրավիճակը Հայաստանում և Առողջապահության համաշխարհային  կազմակերպության խորհրդատվությունները սահմանափակումների ռեժիմի թուլացման հարցում: Մեր փորձագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեպ պայքարում»,-եզրափակել է կազմակերպության գլխավոր տնօրենը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Հայաստանում և դրա դեմ պայքարի ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ստեղծված իրավիճակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործունեությունը: Կողմերը քննարկել են նաև ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև համագործակցության հարցերը և անդրադարձել դրանց ընդլայնման հեռանկարներին:

Հայաստանում մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2782 դեպք, որոնցից 1135-ն` առողջացած: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 26 հազար 929 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 163 նոր դեպք և 24 առողջացած։