Հայաստանում զինծառայող է մահացել

Հայաստանում դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել: 

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

Արծրուն Հովհաննիսյանը: 

«Մահացել է զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը, հանգամանքները պարզվում են»,- գրել է Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել Արմավիրում, նա ժամկետային զինծառայող է: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *