Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման լաբորատորիաների աշխատանքը

Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների աշխատանքը կգնահատվի բազմակողմանիորեն: Պարետի որոշմամբ՝ արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսի ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) իրականացնելու նպատակով ստեղծվում է մասնագիտական խումբ: «Արմենպրես»ի հարցմանն ի պատասխան ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացրեցին, որ դրանում ներգրավվում են մասնագետներ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից եւ Չափագիտության ազգային ինստիտուտից։ Այս աշխատանքի արդյունքները շաբաթական կտրվածքով պետք է ներկայացվեն պարետին:

«Մասնագիտական խմբով վերահսկողությունը կարեւորվում է այն առումով, որ լաբորատորիաների աշխատանքը կգնահատվի բազմակողմանիորեն, չափագետների կողմից՝ գործիքային չափումների, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից՝ որակի նկատմամբ, իսկ ԱԱՏՄ-ն կդիտարկի ընթացակարգային, փաստաթղթային եւ նորմերի պահպանման հարցերը։ Պետք է շեշտել, որ պարետի նախորդ՝ թիվ 104 որոշմամբ ԱԱՏՄ-ին արդեն տրվել էր լիազորություն՝ մշտադիտարկելու այն լաբորատորիաները, որոնց ԱՆ-ն թույլատրել է իրականացնել ՊՇՌ հետազոտություններ։ Ըստ այդմ, մինչ մասնագիտական խմբի ձեւավորման որոշումը, ԱԱՏՄ-ն արդեն մի շարք լաբորատորիաներում իրականացրել էր ստուգայցեր, մշտադիտարկումներ, որոնց արդյունքները ներկայացվել են պարետին։  Հաշվի առնելով, որ արձանագրված խնդիրների հիմքով այս օրերին նշյալ լաբորատորիաների գործունեության կասեցումը կարող է հանգեցնել գործընթացի բնականոն ընթացքի խաթարման, տեսչական մարմինների համակարգման գրասենյակի առաջարկով՝ պարետի որոշմամբ՝ մշտադիտարկումները պետք է արվեն  միասնական աշխատանքային խմբով»,-ասված է տեսչական մարմնի տրամադրած պատասխանում։ 

Նշվում է, որ պարետի սահմանած անվտանգության կանոնների նկատմամբ մշտադիտարկման իրականացմամբ հանդերձ՝ ԱԱՏՄ-ն չի շեղվում իր կանոնադրական նպատակներից եւ լիազորություններից, մասնավորապես, բուժհաստատությունների, դեղերի, դեղատների նկատմամբ իր լիազորությունների շրջանակում վերահսկողության իրականացումից: 

Եւրոպական Խորհուրդի Նախագահ՝ Չարլզ Միշըլի Այցը Հաուըրտ Գարակէօզեան Հաստատութիւն

Երեքշաբթի 4 օգոստոսի Պէյրութը ցնցած ահաւոր պայթումին կատարած հետեւանքներուն մօտէն ծանօթանալու միտումով՝ Շաբաթ, 8 օգոստոս 2020-ի երեկոյեան ժամը 4:30-ին Հ. Գարակէօզեան կեդրոն այցելեց Եւրոպական Խորհուրդի նախագահ՝ Չարլզ Միշըլ ընկերակցութեամբ Լիբանանի մէջ Եւրոպական Միութեան դեսպան Ռալֆ ԹարրաֆԻ։

Անոնք դիմաւորուեցան հաստատութեան տնօրէն Սերոբ Օհանեանի կողմէ։

Ս. Օհանեան իր խօսքին մէջ անդրադարձաւ ըսելով՝ «թէեւ նիւթական մեծ վնասներ կրեցինք եւ մեր շէնքը գրեթէ կիսաքանդ վիճակի հասաւ , սակայն չընկրկեցանք, չյուսահատեցանք այլ հաւաքական ճիքով եւ մեր առաքելութեան հաւատարիմ, անմիջապէս առաջին հիմնական մաքրութեան գործը կատարեցինք, եւ հինգշաբթի օր արդէն իսկ կրցանք ընդունիլ 341, ուրբաթ 300 եւ շաբաթ 100 պարագաներ՝ անոնց տրամադրելով բժշկական անմիջական խնամք եւ դեղորայք»։

Ապա ներկաները շրջեցան դարմանատան սենեակները, զրոյց ունեցան այնտեղ բուժուող հիւանդներուն, բժիշկներուն եւ բոյժքոյրերուն հետ։

Աւարտին Սերոբ Օհանեան Եւրոպական խորհուրդի նախագահ Չարլզ Միշըլին եւ Լիբանանի մէջ Եւրոպական Միութեան դեսպան Ռալֆ Թարրաֆին նուիրեց հայկական նուռը՝ որպէս կեանքի, ծաղկման եւ առատութեան խորհրդանիշ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

 

 

 

 

 

Հայաստան Հաստատուած Լիբանանահայերուն Ուշադրութեան

Սիրիահայերի հիմնախնդիրները Համակարգող Կենտրոնը, վիշտ ու կարեկցանք կը յայտնէ բոլոր Լիբանանցիներուն՝ եղբայրական Լիբանանի մէջ տեղի ունեցած ողբերգական պայթումի կապակցութեամբ, կը ցաւակցի նահատակներու ծնողներուն, շուտափոյթ ապաքինում կը մաղթէ վիրաւորներուն:

Ս.Հ.Հ.Կենտրոնս պատրաստակամութիւն կը յայտնէ աշնանային կամ ձմեռնային անորակներ տրամադրել՝ վերջին երկու ամիսներուն Հայաստանի Հանրապետութիւն ժամանած Լիբանանահայերուն. ցանկացողներուն կը խնդրուի Լիբանանեան անձնագրով (passport), դիմել Երեւան, Քանաքեռ 1 ՀԲԸՄ Վահէ Կարապետեան, Ս.Հ.Հ.Կենտրոն, Երկուշաբթի 17.08.2020-ին, ժամը 12:00-էն 14:00.
Հեռ:011512251

Ցաւը համամարդկային է, վէրքը համազգային, իսկ մեր հարազատութիւնը՝ դարաւոր…

 

Սիրիահայերի Հիմնախնդիրները Համակարգող Կենտրոն ՀԿ

 

 

Կառավարութիւնը Հրաժարեցաւ. Կը Մնայ Որ Խորհրդարանը Եւս Հրաժարի

Պէյրութի պայթումը պատճառ հանդիսացաւ, որ Լիբանանի Ձախող Պետութիւն մը (Failed State) ըլլալու էութիւնը ծածկող վերջին քօղն ալ իյնայ, աւելի եւս մերկացնելով զայն:

Պայթումին ալիքը երէկ ի վերջոյ իր հետ քշեց տարաւ նաեւ կառավարութիւնը, այն կառավարութիւնը՝ որ արդէն մեռած ծնած էր:

Հակառակ կուտակուած ձախողութիւններուն, Վարչապետին հրաժարականը՝ իշխող միագոյն կողմին սարքածն ալ կրնայ ըլլալ, գոնէ ժամանակաւորապէս հանդարտեցնելու համար ժողովրդային պոռթկումը: Նոյնանման կառավարութիւն մը կրնայ շուտով կազմուիլ եթէ իշխող կողմը տակաւին շարունակէ մնալ ուրացումի (denial) եւ յամառութեան հոգեվիճակի մէջ, որուն այս ընթացքը կրնայ ճակատագրական ըլլալ Լիբանանի համար՝ աւելի եւս կործանումի մղելով զայն: Իշխանութիւնը՝ նաեւ կրնայ ըլլալ տեղի տալով արտաքին ճնշումներուն՝ ուշ կամ կանուխ ազգային միութեան կառավարութիւն մը կազմէ, եթէ անշուշտ ազգին բաղկացուցիչ բոլոր տարրերը ընդունին ընդգրկուիլ անոր մէջ, որ այսօրուայ տուեալներով այնքան ալ հաւանական չէ:

Ականջալուր ըլլալով ժողովուրդին պոռթկումին կարգ մը երեսփոխաններ, արդէն իսկ իրենց հրաժարականը տուին նախորդող օրերուն:

Պահանջուածը սակայն այսօր եւ հիմա՝ խորհրդարանի լուծարումն է  հրաժարականներու մեծ թիւի որպէս արդիւնք, որուն պէտք է յաջորդէ կանխահաս ընտրութիւններ, որուն արդիւնքը լաւագոյն չափանիշը կրնայ ըլլալ լիբանանցի ժողովուրդին իսկական պահանջին ու տեսլականին:

Ամեն տեսակի այլ լուծում կարկտան է եւ ժամանակաւոր «խաղաղութիւն», որ կը նախապատրաստէ յաջորդ «պայթումին»:

Հիմնուելով վերոյիշեալին վրայ, կոչ կ՛ուղղենք լիբանանեան խորհրդարանի ինքզինք յարգող իւրաքանչիւր անդամին ընդհանրապէս եւ ի մասնաւորի հայազգի անդամներուն անխտիր՝ անյապաղ իրենց հրաժարականները ներկայացնեն յանուն իւրաքանչիւր անմեղ զոհին, որ ինկաւ եւ պիտի շարունակէ իյնալ: Յանուն մեր ժողովուրդին մարդկային արժէքներուն՝ հաւաքական շահը վեր պահելով անձնականէն եւ աւելի եւս լաւ դեր ունենալու ապագայ Լիբանանի կերտումին մէջ:

Ի Դիմաց՝

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

ԱՐՄԷՆ ՎԱՅԷՃԵԱՆ/ատենադպիր                      ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ/ատենապետ

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը 

 

 

 

 

Armenia delegation meets with Catholicos-Patriarch Krikor Bedros XX in Lebanon

The Armenian government delegation comprised of High Commissioner for Diaspora Affairs Zareh Sinanyan and other officials met with Catholicos-Patriarch of Cilicia of the Armenian Catholic Church His Beatitude Krikor Bedros XX in Lebanon.

Armenian Ambassador to Lebanon Vahagn Atabekyan also attended the meeting, the High Commissioner for Diaspora Affairs Office said in a news release.

 

Krikor Bedros XX presented to the officials the situation of the Lebanese-Armenians and the human and material losses as result of the August 4 explosion in Beirut.

High Commissioner Zareh Sinanyan thanked for the reception and stressed that Armenia is providing assistance to the Government of Lebanon, the brotherly people of Lebanon, as well as the Lebanese-Armenian community. “The purpose of the visit is to have a deeper understanding on how we can assist our Lebanese-Armenian compatriots,” Sinanyan said.

In his remarks, His Beatitude stressed that Armenians around the world have two hearts – Armenia and the Diaspora, and was happy to note that finally the Armeian people have a free and independent fatherland. He also attached importance to the assistance they received from the Government of Artsakh. “Our brothers are with us, and this was a very beautiful gesture”, he said.

Sinanyan mentioned that two more planeloads with humanitarian aid will be delivered to Lebanon from Armenia.

Lebanese Government prepares to resign

Lebanon’s Health Minister Hamad Hasan announced that the Government of the country is preparing to step down, ARMENPRESS reports, citing TASS, he said following the Cabinet meeting.

‘’Prime Minister of Lebanon Hassan Diab will soon announce about the resignation of our Government’’, he said.

 

Mass protests have been held in Lebanon for several days. The protesters demand the resignation of the Government, blaming them for the huge explosion in Beirut on August 4.

Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է, որ երկրի կառավարությունն ամբողջ կազմով պատրաստվում է հրաժարական տալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Հասանը հայտնել է երկուշաբթի Սերայի պալատում՝ կառավարության նիստից հետո։

«Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության՝ ամբողջ կազմով հեռանալու մասին», – հայտնել է նա լրագրողներին ՝ լքելով պալատը:

Լիբանանում արդեն մի քանի օր է ինչ բողոքի ակցիաներ են ընթանում։ Ցուցարարները պահանջում են երկրի կառավարության հրաժարականը, քանի որ հենց նրանց են մեղավոր համարում Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի համար։

Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա խորհուրդը. վարչապետ

Երևանում՝ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Սևրի պայմանագիրը և հայկական հարցը» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Սևրի պայմանագրի 100-ամյակին: Գիտաժողովի մասնակիցներին ՀՀ վարչապետ Նիլոլ Փաշինյանն ուղղել էր իր ողջույնի խոսքը, որն ընթերցեց ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը:  

«Ողջունում եմ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս կարևորագույն միջոցառումը նախաձեռնելու համար: Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ: Պատահական չէ, որ այն շարունակում է մնալ գիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների առարկա: Ուստի հույժ կարևոր է, որ մեկ դար առաջ կնքված այդ փաստաթղթի, դրան նախորդած իրադարձությունների և հաջորդած զարգացումների մասին մեր գիտնականների անկողմնակալ վերլուծությունները հասանելի լինեն թե՛ մեր ժողովրդին և թե՛ միջազգային լայն հանրությանը: Այսօրվա գիտաժողովը ծառայում է հենց այդ նպատակին, և ես հաջողություն եմ մաղթում դրա աշխատանքներին՝ ցանկանալով բոլորին արգասաբեր քննարկումներ և նոր կարևոր բացահայտումներ»,-նշել է ՀՀ վարչապետը: 

 

Նիկոլ Փաշինյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ Սևրի պայմանագիրը պատմական փաստ է: Այն մնում է այդպիսին մինչև այսօր: 

«Ինչո՞վ է այդ փաստաթուղթը հայ ժողովրդի համար կարևոր: Ինչո՞ւ է այն առ այսօր մեր ուշադրության կենտրոնում: Նախ՝ Սևրի պայմանագիրը կնքվեց մարդկության պատմության ամենադրամատիկ էջերից մեկի՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների հիման վրա, դրա ավարտից շուրջ երկու տարի անց: Ինչպես Վերսալի պայմանագիրը խաղաղություն էր հաստատում Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը՝ Օսմանյան կայսրության նախկինում պատկանող Առաջավոր Ասիայի տարածքներում: Այն վերջ էր դնում պատերազմի պատճառով այդ տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանքներին և զրկանքներին: Այն «անիծյալ տարիների» ավարտն էր ազդարարում: Ինչպես Վերսալի պայմանագիրը Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը միջպետական հարաբերությունների նոր համակարգ էր ձևավորում տարածաշրջանում: Այն նոր սկզբունքներ ու արժեքներ էր ներմուծում, ոչ միայն խաղաղություն, այլ  նաև արդարություն էր հաստատում Առաջավոր Ասիայում»,-նշել է Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ պայմանագիրը կազմվել էր ժամանակի ամենաառաջադեմ գաղափարների հիման վրա: Նրա խոսքով՝ առանցքայինն այնտեղ ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքն էր: Այն վերջ էր դնում կայսրությունների պարտադրած դարավոր ստրկությանը և ազատություն ու անկախություն պարգևում տարածաշրջանի ժողովուրդներին: 

«Ավելին, պատմական տարածքներում ազգային պետություններ հիմնելու իրավունք տրամադրելով, այն բարենպաստ պայմաններ էր ստեղծում տարածաշրջանում մուսուլման և քրիստոնյա ժողովուրդների համակեցության, խաղաղ գոյակցության և տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանության պահպանման և հետագա զարգացման համար:  Երկրորդ՝ Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես այդ պայմանագրի իրավահավասար կողմ: Անկախության կորստից դարեր անց Հայաստանի իշխանություններն առաջին անգամ աշխարհի մեծ տերությունների հետ մեկտեղ կնքում էին միջազգային պայմանագիր: Հայաստանի Հանրապետությունը պայմանագրում նախանշված սահմաններում ճանաչվում էր որպես միջազգային հարաբերությունների լիիրավ անդամ և միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: 

 

ՀՀ վարչապետն իր խոսքում ընդգծել է, որ պայմանագրի կողմ հանդիսանալու միջոցով ճանաչում էր ստանում նաև Հայաստանի և հայ ժողովրդի ներդրումը՝ Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների կրած հաղթանակի և խաղաղության հաստատման գործում: Ընդգծվում և հավուր պատշաճի գնահատվում էր հայ ժողովրդի դերակատարումը միջազգային հարաբերություններում և աշխարհի հետպատերազմյան կառավարման գործում:  

«Երրորդ՝ Սևրի պայմանագիրն իր 89-րդ հոդվածով փաստում և ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչությունը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազարամյակներ ի վեր ծնվել, ապրել և պետականություն ու մշակույթ էր կերտել հայ ժողովուրդը:  Եվ վերջապես, Սևրի պայմանագիրը կնքվեց Հայոց Մեծ եղեռնի տարիներին հաջորդած ժամանակաշրջանում: Հայ ժողովուրդը ենթարկվել էր ամենադաժան և անմարդկային տառապանքների: Հսկայական էին նրա կրած կորուստները: Մինչդեռ Սևրի պայմանագիրը ճանապարհ էր հարթում ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար: Հայ ժողովրդի պատմական բնօրրանում անկախ պետականության ստեղծման միջոցով արդարացի լուծում էր ստանում հայկական հարցը, վերականգնվում էր պատմական արդարությունը, բարենպաստ պայմաններ էին ստեղծվում մեր ժողովրդի տնտեսական և ժողովրդագրական ներուժի վերականգնման, նրա բնականոն զարգացման և առաջընթացի համար: Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը»,-իր խոսքը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: 

Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել Է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում Է, որ Ռուսաստանի ղեկավարը համապատասխան շնորհավորական հեռագիրն ուղարկել Է Լուկաշենկոյին: «Ակնկալում եմ, որ Ձեր պետական գործունեությունը կնպաստի ռուս-բելառուսական փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում, Միութենական պետության շրջանակներում համագործակցության խորացմանը, Եվրասիական տնտեսական միության եւ ԱՊՀ-ի գծով ինտեգրացիոն գործընթացների, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ռազմաքաղաքական կապերի ամրապնմանը: Դա, անկասկած, համապատասխանում Է Ռուսաստանի եւ Բելառուսի եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,-ընդգծվում Է հեռագրում: Բելառուսի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 9-ին: Նախնական արդյունքների համաձայն, Լուկաշենկոն հավաքում Է ընտրողների ձայների 80,23 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: