Հայաստան Մասնակցեցաւ Հռոմի Մէջ Տեղի Ունեցող Ֆրանկոֆոնիայի Ֆիլմերու Փառատօնին

Այս տարի Հայաստան առաջին անգամ ըլլալով մասնակցեցաւ Հռոմի մէջ տեղի ունեցող` Ֆրանքոֆոնիայի ֆիլմերու 8-րդ փառատօնին` բեմադրիչ Արամ Շահպազեանի «Մոսկվիչ, իմ սէր» գեղարուեստական ֆիլմով:
Ֆիլմի ցուցադրութիւնը կազմակեպելու համար իր աջակցութիւնը բերած էր Իտալիոյ մէջ Հայաստանի դեսպանութիւնը` ՀՀ մշակոյթի նախարարութեան հետ համագործակցութեամբ:
Մարտ 16-ին Հռոմի «Ֆրանսական հիմնարկ-Սեն Լուիզ կեդրոն»-ի սրահին մէջ ունեցած ձեռնարկի ընթացքին ողջոյնի խօսքով հանդէս եկան Հիմնարկի տնօրէն Օլիվիէ Ժաքոն եւ Իտալիոյ մէջ Հայաստանի դեսպան Վիքթորիա Բաղդասարեանը:
Օլիվիէ Ժաքոն, ողջունելով ներկաները, իր ուրախութիւնը յայտնեց փառատօնին առաջին անգամ Հայաստանի մասնակցութեան համար` մաղթելով շարունակականութիւն:
Դեսպան Բաղդասարեանը բարձր գնահատեց Ֆրանքոֆոնիայի միջազգային կազմակերպութեան դերը միջմշակութային երկխօսութեան եւ համամարդկային արժէքներու ամրապնդման գործին:
Հայաստանի դեսպանը ներկաներուն տեղեկացուց Ֆրանքոֆոնիայի միջազգային կազմակերպութեան 2018 թուականի գագաթնաժողովը Հայաստանի մէջ իրականացնելու մասին:
Դեսպան Վիքթորիա Բաղդասարեան նաեւ խօսեցաւ Հայաստանէն ներկայացուած ֆիլմին մասին` զայն բնութագրելով իբրեւ մարդկային երազանքներու ու իրականութեան, անցեալի ու ներկայի բախում:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

