Լեհաստանի Մէջ Պիտի Բացուի Հայկական Ձեռագիրներու Ցուցահանդէս

Լեհաստանի Քիելցէ քաղաքին մէջ պիտի բացուի հայկական ձեռագիրներու ցուցահանդէս կը հաղորդէ Radio Kielce-ն:
Աղբիւրին հաղորդմամբ, ձեռագիրները եւ աւետարանները համաշխարհային նշանակութեան բացառիկ յուշարձան են` հայերու համար նոյնքան սրբութիւն, որքան ուղղափառներու համար սրբապատկերները:
Ձեռագիրները արտագրողները, մանրանկարիչները, կազմարարները, թարգմանիչները Հայաստանի մէջ միշտ պատուելի եղած են: Այս ձեռագիրները հայերուն օգնած են իրենց ինքնութիւնը պահպանելու անկախութեան կորուստի տարիներուն:
«Հայկական արուեստը կը բնութագրեն գոյները, հայեացքները, խորհրդանիշները եւ մարդոց իւրայատուկ պատկերումը»,- ըստ «Փանարմինիըն»-ի՝ ըսած է Քիելցէի Ժողովրդական թանգարանի աշխատակից Պաւել Գժեսիկը:
Լեհաստանի մէջ այսպիսի շատ ձեռագիրներ եղած են, սակայն միայն մօտ 20 ձեռագիր պահպանուած է: Ատոնք կը պահուին Վարշաւայի Ժողովրդական գրադարանին, Կրաքովի Ժողովրդական թանգարանին եւ Վրոցլաւի Օսօլինսքիի անուան ազգային գրադարանին մէջ:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

