Պոլսոյ Մէջ Լոյս Տեսած է Համշէնահայ Երգիչ Այտողան Թօփալի Երկրորդ Ձայնասկաւառակը

Համշէնահայ երաժիշտ եւ երգիչ Այտողան Թօփալը թողարկած է իր նոր` «Քուզէյ» («Հիւսիս»-Tert.am) ձայնասկաւառակը: Սա համշենցի երգիչին արդէն երկրորդ ձայնասկաւառակն է:
Ըստ թրքական «Օնճէ վաթան» պարբերականի, ձայնասկաւառակին մէջ ամփոփուած են 13 երգեր, որոնցմէ 11-ը Թօփալի գրած ստեղծագործութիւններն են:
Պարբերականին հետ զրոյցին Թօփալը պատմած է, որ ալպոմը ստեղծուած է ամբողջովին «սեւծովեան» բանահիւսութեան մէջ, օգտագործուած են համշէնական եւ պոնտոսեան երաժշտական գործիքներ, կան երգեր համշէնահայերէնով, լազերէնով եւ թրքերէնով: Ալպոմի անուանումը` «Հիւսիս» նոյնպէս կապուած է հայրենի Համշէնի հետ, քանի որ անիկա կը գտնուի Թուրքիոյ հիւսիս-արեւելքը:
Ի դէպ, Համամ Ամատունի իշխանի հիմնած Համամաշէն քաղաքը քարտէսի վրայ կարելի է գտնել Հեմշին թրքերէն անուամբ։ Համշէնէն աւելի արեւելք կը գտնուի թրքախօս համշէնցիներու եւս մէկ բնակավայր` Չամլըհեմշինը (կը թարգմանուի որպէս եղեւնոտ Համշէն):
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

