Հայ Լուսանկարիչը Sony World Photography Awards 2017 Մրցոյթի Լաւագոյն Տասնեակին Մէջ Է

Sony World Photography Awards 2017 լուսանկարչական մրցոյթի դատաւորները հայ լուսանկարիչ Եուլիա Գրիգորեանցի աշխատանքը ներառած են Professional Daily Life-ի կարճ ցուցակին մէջ:
183 երկիրներէ աւելի քան 227,000 լուսանկարներ ներկայացուած են Sony World Photography Awards 2017 մրցոյթին: Գրիգորեանցը ծնած է Երեւան, սակայն այժմ կը բնակի Ֆրանսա: Ան առաջին 10–ին մէջ ներառուած միակ հայ լուսանկարիչն է:
«Անապատի բնակիչները» լուսանկարներուն մէջ Գրիգորեանցը ներկայացուցած է բնակիչները Կիւմրի քաղաքին, որ Հայաստանի մէջ մեծութեամբ երկրրոդն է, սական աղքատութեամբ ամենաառաջինը:
«Ինծի համար մեծ պատիւ է ըլլալ Sony World Photography Award մրցոյթի լաւագոյններու շարքին: Լուսանկարներուս շարքը իմ երկրիս պատմութիւնն է, որ անձամբ ինծի կը վերաբերի: Կարճ ցուցակին մէջ ներառուած ըլլալս կը նշանակէ որ իմ պատմութիւնս յուզած է հանդիսատեսը, եւ ատիկա շատ կարեւոր է ինծի համար»,–մեկնաբանելով իր յաջողութիւնը` ըսած է Եուլիան:
Յաղթողները կը յայտարարուին Ապրիլ 20–ին: Մրցանակները պիտի ներառեն Sony թուային սարքաւորման վերջին տարբերակը, ուղեւորութիւն Լոնտոն եւ 25 հազար տոլար:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

