Արամ Խաչատուրեանի «Դիմակահանդէս» Պալէի Անդրանիկ Ներկայացումը Պիտի Կայանայ Մարտին

Մարտ 5-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմիական թատրոնին մէջ տեղի պիտի ունենայ Արամ Խաչատուրեանի «Դիմակահանդէս» պալէի անդրանիկ ներկայացումը: Այս մասին կը հաղորդէ ՀՀ մշակոյթի նախարարութիւնը։
Բեմադրութիւնը իրականացուցած է` թատրոնի գլխաւոր պալէի ներկայացուցիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլէն Գալստեան: Բեմադրութեան եւ զգեստներու նկարիչն է ՀՀ վաստակաւոր նկարիչ Աւետիս Բարսեղեան: Ներկայացման բեմադրող խնբավարն է Յարութիւն Արզումանեան: Գլխաւոր դերերով հանդէս պիտի գան ՀՀ վաստակաւոր արտիստ Ռուբէն Մուրատեանը (Արբենին), Մերի Յովհաննիսեանը (Նինա), ՀՀ վաստակաւոր արտիստ Մարիա Դիւանեանը (Շտրալ), Միլիտոն Կիրակոսեանը (Զուեզդիչ), Գրիգոր Գրիգորեանը (Անյայտը), սոփրանօ Տիանա Յարութիւնեանը (Նինայի ձայն):
1941 թուականին Արամ Խաչատուրեան ռուսական դասական երաժշտութեան աւանդոյթներով գրած է երաժշտութիւն` Մ. Լերմոնտովի «Դիմակահանդէս» դրամայի (Մոսկուայի Եւկենի Վախթանգովի անուան թատրոն), իսկ 1954 թուականին Բ. Լաւրենէովի «Լերմոնտով» տրամայի (Մոսկուայի Մ. Գորկիի անուան թատրոն) բեմադրութիւններուն համար: 1982 թուականին երաժշտահան Էդգար Յովհաննիսեան, այդ երկու դրամաներու երաժշտութեան հիման վրայ ստեղծած է «Դիմակահանդէս» պալէն, որ բեմադրուած է Երեւանի օփերայի եւ պալէի թատրոնին մէջ, այնուհետեւ` Օտեսայի օփերայի եւ պալէի թատրոնին մէջ:
«Ես կ’ապրէի այդ դրամայով, երաժշտութիւնը սրտի թրթիռով կը գրէի: Իսկ թէ ինչպէս ծնունդ առաւ անիկա, բառերով դժուար է արտայայտել…»,- «Դիմակահանդէս» պալէի վրայ տարուող աշխատանքներէն ստացած իր տպաւորութիւնները յետագային այսպէս կը ներկայացնէր երաժշտահան Արամ Խաչատուրեան:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

