Պատմական Հայաստանի Եզակի Ատլասը Գրեթէ Պատրաստ է

Գիտական աշխատութեան արդիւնք հանդիսացող պատմական Հայաստանի եզակի ատլասը պատրաստ պիտի ըլլայ գարնան: «Արմենփրես»–ի հետ զրոյցի ընթացքին քարտէզագիր, «Կիլիկիա» առագաստանաւի , Լոնտոնի արքայական աշխարհագրական ընկերութեան իսկական անդամ Գրիգոր Բեգլարեան նշած է, որ ատլասի առաջին հատորը ամբողջութեամբ նուիրուած է Արեւմտեան Հայաստանին: «Անիկա Հայաստանը վերականգնող քարտէզ է: Ես այս ատլասի վրայ աշխատած եմ գրեթէ վեց տարի»,- ըսած է քարտէզագիրը, աւելցնելով, որ աշխատանքը շարունակական պիտի ըլլայ:
Գրիգոր Բեգլարեանի խօսքով` ատլասի հրատարակման հետ կապուած շնորհահանդէս պիտի կազմակերպուի: Անիկա վաճառքի պիտի հանուի բոլոր գրախանութներուն մէջ: «Ամէն տարի մենք կը վերահրատարակենք Հայաստանի պատի քարտէզը` բնականաբար Արցախով, եւ Երեւանը: Իմ ծրագիրներուս մէջ կայ հրատարակել եւրոպական բոլոր երկիրներու հայատառ քարտէզները, սակայն ատոր համար հարկաւոր են տասնեակ տարիներ»,- աւելցուցած է քարտէզագիրը:
Պատմական Հայաստանի ատլասին մէջ տեղ գտած է աւելի քան 63 հազար բնակավայրի անուանում: Անիկա կը ներառէ բոլոր այն շրջանները, ուր քանի մը հազարամեակ շարունակ գոյութիւն ունեցած են հայկական պետական միաւորումներ:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

