«Մշակութային Կանգառ»` Հայաստանի Եւ Արցախի Մէջ

ՀՀ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեան եւ «Փիւնիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիէլ Չէմպէրճեան ստորագրած են 73 միլիոն դրամի համագործակցութեան յուշագիր:
«Մեր «Մշակութային կանգառ» ծրագրի, թոյլ տուէք ասել` «մշակութային ինտերուենցիա»-ի (մշակութային միջնորդութիւն-ԵՌԳ․), յայտարարումից յետոյ միանգամից արձագանգեցին մեր բարեկամները, մասնաւորապէս, «Փիւնիկ» հիմնադրամը: Սա, իսկապէս, աննախադէպ միջոցառում է. 426 մշակութային այց, մօտ 200 կինոցուցադրում` հիմնադրամի տրամադրած շարժական կինոթատրոններով, ընդհանուր առմամբ, աւելի քան 600 մշակութային միջոցառում` չհաշուած փառատօնային այցելութիւնները: Եւ այս ամէնին իր սիրայօժար աջակցութիւնն է բերում «Փիւնիկ» հիմնադրամը»,- յուշագիրի ստորագրումէն ետք ըսած է նախարար Արմէն Ամիրեան:
Նախարարութեան ֆէյսպուքեան էջէն կը տեղեկանանք, որ նախարարութեան նախաձեռնած «Մշակութային կանգառ» ծրագիրով Հայաստանի պետական բոլոր երաժշտական եւ թատերական խումբերը հիւրախաղերով ելոյթ պիտի ունենան Հայաստանի մարզերուն եւ Արցախի մէջ:
«Մենք սիրով արձագանգեցինք, քանի որ մեր սրտին խօսող բան մըն է: Նախարարը մեզի ուրախ լուր տուաւ 2017-ի համար»,- նշած է «Փիւնիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիէլ Չէմպէրճեան:
Նախարար Ամիրեան նաեւ ըսած է, որ ծրագիրը միաժամանակ մարզերուն մէջ ունեցած մշակութային հարթակները հաշուառելու, մարդկային մշակութային ներուժը գնահատելու եւ յետագային նախարարութեան օժանդակութիւնը ճիշդ կազմակերպելու հնարաւորութիւն է:
«Իսկ արդիւնքը գնահատելիս կ’առաջնորդուենք վաճառուած տոմսերի քանակով: Խնդիրը շատ կամ թանկ տոմս վաճառելը չէ: Դրանց գինն ընդամէնը 300 դրամ ենք սահմանել. մեր խնդիրն է նաեւ մարզերում, համայնքներում ստեղծել մշակութային միջոցառումների կազմակերպման ենթակառուցուածքներ: Հաւատացէ՛ք, որ նման ախտորոշումը նաեւ որակական փոփոխութիւն է բերելու, որովհետեւ մի բան է, երբ ձրի համերգին աշակերտներին պարտադրելով են բերում դահլիճ, մէկ այլ բան է, երբ գիւղում ապրող մարդը` տեսնելով պաստառը, սիրայօժար գնում է էժան տոմսն ու մասնակացում համերգին»,- նշած է նախարարը:
Ա. Ամիրեանի խօսքով` մշակոյթի հետ շփուիլը այսօր, կարծես, շքեղութիւն դարձած է մարզին մէջ ապրող մարդու համար` ի տարբերութիւն Երեւանի, ուր մշակութային կեանքը շատ բարձր մակարդակի վրայ է:
«Մենք պարզապէս մեր բաժնից պէտք է հասցնենք մեր համերկրացիներին»,-ըսած է նախարարը` վստահութիւն յայտնելով, որ «Մշակութային կանգառ» ծրագիրը լրջօրէն պիտի փոխէ պատկերը ու մշակութային միջավայրը:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

