Պէյթ Էլ Տինի ՄԷջ Հայոց Ցեղասպանութեան 100րդ Տարելիցին Նուիրուած Համերգով Հայրենի Երաժիշտներ Հմայեցին Ներկայ Հանրութիւնը

«Զ»
Ինչպէս «Զարթօնք»ի էջերով նախապատրաստական հանգրուանին տեղեկացուցած էինք՝ հայրենի երաժիշտներ Լիբանանի Պէյթ Էլ Տին գիւղաքաղաքին մէջ, հրաւէրով համանուն փառատօնի յանձնախումբին եւ աջակցութեամբ ՀԲԸՄի՝ Հայոց Ցեղասպանութեան տարելիցին նուիրուած համերգով Շաբաթ, 8 Օգոստոս 2015-ի երեկոյեան ժամը 8:30-ին, Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիք Նուագախումբը (ՀԱՖՆ)`Հայաստանի պետական քամերային և «Հովեր» պետական քամերային երգչախումբերու հետ, հանդէս եկան երկրի լաւագոյն մշակութային իրադարձութիւններէն մէկուն` Պէյթ Էլ Տինի Արուեստի Փառատօնին:
Համերգը մեկնարկեց Արամ Խաչատուրեանի «Սպարտակ»ի կատարմամբ: Այնուհետև բեմ բարձրացաւ նշանաւոր և տաղանդաւոր ջութակահար Սերգեյ Խաչատուրեան, որ նուագախումբին հետ փայլուն կերպով կատարեց Պրամսի «Ջութակի քոնսերթ»ը: Այս կտորի բաժիններու կատարման ժամանակ՝ բուռն ծափողջոյններ հնչեցին ներկայ արուեստասէր հանրութեան կողմէ:
Նուագախումբը և երգչախումբերը ղեկավարեց ՀԱՖՆ գեղարուեստական ղեկավար և խմբավար Էդուարդ Թոփճեանը: Համերգի երկրորդ բաժնին մէջ հնչեց Մոցարթի «Ռեքուիեմ»ը:
Աւարտին անդադար ծափահարութիւններուն տեղի տալով՝ հնչեց Տիգրան Մանսուրեանի Ռեքվիեմէն հատուած մը:
Արուեստի այս աննման երեկոյին ներկայ գտնուեցան մօտ 3000 հանդիսատեսներ: Համերգի մասնակիցներէն շատեր իրենց կուրծքին կը կրէին «Անմոռուկ»ը: Լիբանանի Պետական նախկին երեսփոխան Ընկեր Յակոբ Գասարճեանի գեղեցիկ նախաձեռնութեամբ, այս խորհրդանիշով զարդարուած էին նաև բեմին երկու կողմերը:
Որպէս մենակատարներ համերգային երեկոյի ընթացքին հանդէս եկան նաև մեներգիչներ Իրինա Զաքեանը (սոփրանօ), Պերճ Քարազեանը (թենոր), Նարինէ Անանիկեանը (մեցցօ սոփրանօ) և Սարգիս Բաժբեուկ Մելիքեանը (պարիթոն):
Մեր կողմէ կը մնայ նշել, որ համերգի ծրագիրը անշուշտ բծախնդրութեամբ ընտրուած էր օտար հանրութեան հրամցուելու, սակայն նկատի ունենալով ներկայ հանրութեան մեծամասնութեան հայ ըլլալը, աւելի հոգեհարազատ եւ նպատակայարմար կ՛ըլլար թերեւս՝ ծրագիրը աւելի եւս հարստացնել Ցեղասպանութիւնը ապրած Մեծն Կոմիտասի քանի մը գործերով:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

