Սիրոյ Պանթէոն՝ Քու Յիշատակդ Այս Գիշեր. Վահան Թէքէեան
20.08.2014 22:11

Քու յիշատակդ, այս գիշեր, զիս լալու չափ կը յուզէ.
Կարծես մեկնած էր սըրտէս, և գաղտնաբար այս գիշեր
Ետ կը դառնայ, իր հին տեղն ու հին գգուանքը կ’ուզէ,
Կը սեղմուի գրկիս մեջ, կը բարձրանայ կուրծքս ի վեր…:
Քու պատկերըդ աչքիս մէջ և քու ձայնըդ՝ ականջիս,
Կը թրթըռան այս գիշեր, երակներուս մէջ կարծես
Քաղցրահոս շունչդ է լեցուած, որ կը զգլխէ, կ’օրրէ զիս,
Մինչ երեսէս ալ կ’անցնին կարծես մատներըդ անտես…:
Ետ կը դառնան մի առ մի մեր հին ժամերն անկորուստ,
Կարաւանին հետ աստեղց անոնք կուգա՜ն վերըստին.
Հոգիս փարա՜խն է բացուող ընդդէմ իր քա՛ղցր հօտին…:
Յիշատակովդ, այս գիշեր, կ’զգամ այնչա՛փ զիս հարուստ,
Այնչա՛փ բարի, երջանիկ… որ գըթութեամբ մը անհուն՝
Կը մըտածեմ զայն բաժնել երկրի բոլոր խեղճերուն…։
Կողքի Գեղանկար՝ JANSEM
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

