Թուրք Բեմադրիչի «Հատում» Ժապաւէնը Պիտի Ցուցադրուի Վենետիկի Փառատօնին

Ծագումով թուրք բեմադրիչ Ֆաթիհ Աքընի՝ Հայոց Ցեղասպանութեան մասին նկարահանած շարժապատկերը պիտի ցուցադրուի Վենետիկի փառատօնին:
Աքընի «Հատումը» (The Cut) շարժապատկերը կը ներկայացնէ Նազարէթ Մանուկեանի պատմութիւնը: Ցեղասպանութենէն փր-կուելէ ետք Նազարէթ կ՛իմանայ, որ իր զոյգ դուստրերը ողջ են ու կը սկսի փնտռելու զանոնք:
Տահար Ռահիմ «Հատում»ի գլխաւոր դերակատարն է: Դերեր ստանձնած են նաեւ Սիմոն Աբգարեան, Արսինէ Խանջեան եւ ուրիշներ: Բեմագրութիւնը Աքինի ու Մարտիկ Մարտինի գործն է: Շարժապատկերը, որ 138 վայրկեան տեւողութիւն ունի, անգլերէնով է:
«Հատում»ը նաեւ պիտի ցուցադրուէր Քաննի փառատօնին, սակայն բեմադրիչը վերջին պահուն, անձնական պատճառներով, դուրս բերած էր զայն ցուցադրուող շարժապատկերներու ցանկէն:
Համպուրկ ծնած Աքին Եւրոպայի ականաւոր բեմադրիչներու շարքին կը նկատուի: Անոր բեմադրած շարժապատկերները արժանացած են միջազգային մրցանակներու:
Վենետիկի շարժապատկերի փառատօնը տեղի պիտի ունենայ Օգոստոս 27- Սեպտեմբեր 6:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

