«Մետաղադրամն Անապատում» Ֆիլմը Կը Ներկայացնի Հայոց Մեծ Եղեռնը

*ԼԻԱՆԱ ՄԱԿՈՒԵՑԵԱՆ* 2014թ. Մայիսի սկզբին Գաւառում մեկնարկեցին «Մետաղադրամն Անապատում» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Այն լիամետրաժ պատմագեղարուեստական ֆիլմ է, որի սցենարի հեղինակներն են ԱՄՆ քաղաքացի, բարեգործ, «Քրիստոնէութիւնը Հայաստանի Խաչմերուկներում» գրքի հեղինակ Ռոբերտ Բեքման Բրինը եւ Արփի Աղոյեանը:
Ֆիլմի հիմքում 1915 թուականին Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած պատմական իրադարձութիւններն են, հայ ժողովրդի գաղթն ու Ցեղասպանութիւնը:
Ֆիլմի ստեղծման գաղափարը ծնուել է 2014 թուականին, Ամանորի նախօրէին: Ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսուել են Հայաստանում, նկարահանումները կատարուել են Երեւան եւ Գաւառ քաղաքներում, Սեւանայ լճի մերձակայքում, Կարմիր գիւղ, Դալարիկ, Տաթեւ գիւղերում, իսկ Օգոստոս ամսից կը շարունակուեն ԱՄՆում:
Մօտ չորս տասնեակ դերասաններ իրենց ժամանակն ու տաղանդն են ներդրել Հայոց Ցեղասպանութիւնը միջազգային հանրութեանը լսելի դարձնելու համար: Ֆիլմի գլխաւոր դերերում դերասաններ Մարտուն Ղեւոնդեանն ու Բիւրեղիկ Մնէյեանն են: Գլխաւոր հերոսուհուն՝ Սառա Սենդերսին, մարմնաւորում է Արփի Աղոյեանը:
Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած «Մետաղադրամն Անապատում» ֆիլմը մեծ էկրան կը բարձրանայ 2015 թուականի Ապրիլի 24ին, երբ միջազգային հանրութիւնն ու աշխարհի հայութիւնը նշեն ողբերգութեան 100րդ տարելիցը: Ըստ Ռոբերտ Բրինի՝ ֆիլմն ուսուցողական, տեղեկատուական միջոց է, որը մի փոքր քայլ կը լինի դէպի Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը:
«Թէեւ ֆիլմի պրիմիերան կայանալու է Հայաստանում, սակայն այն նախատեսուած է Հայաստանից դուրս գտնուող անգլախօս հանրութեան համար, որոնցից շատ քչերն են տեղեկացուած Հայաստանի պատմական ողբերգական իրողութեան մասին: Թոյլ չտանք, որ եւս 100 տարի անցնի՝ առանց արդարութեան ճանաչման», իր խօսքում նշեց Բրինը:
Հարցազրոյցի վերջում Ռոբերտը յոյս յայտնեց, որ մինչ 2015 Ապրիլի 24ը ֆիլմը կը գրաւի հովանաւորների ուշադրութիւնը:
www.hetq.com
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

