Շուշիի Ամրոցին Մէջ Պիտի Կայանայ Հայ Նշանաւոր Երաժշտահան Աւետ Տէրտէրեանի “Կրակէ Օղակ” Օփերայի Արցախեան Ներկայացումը

ՀՀ նախագահի տիկին Ռիթա Սարգսեանի բարձր հովանիին տակ, Հայաստանի եւ ԼՂՀ մշակոյթի նախարարութիւններու աջակցութեամբ, Ալ. Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնութեամբ Սեպտեմբեր 1-ին Շուշիի ամրոցին մէջ պիտի կայանայ հայ նշանաւոր երաժշտահան Աւետ Տէրտէրեանի “Կրակէ օղակ” օփերայի Արցախեան անդրանիկ ներկայացումը (լիպրեդօ` Վլատիմիր Շահնազարեանի) ըստ Պորիս Լաւրենէովի “Քառասունմէկերորդը” վէպի եւ Եղիշէ Չարենցի բանաստողծութիւններու: Անիկա կը նուիրուի Արցախի Անկախութեան օրուան եւ Աւետ Տէրտէրեանի ծննդեան 85-ամեակին: Այս մասին կը հաղորդէ Hayernaysor.am-ը:
Նշենք, որ “Կրակէ օղակ” օփերան Աւետ Տէրտէրեանը գրած է 1967 թ.: Նոյն տարին օփերայի առաջին բեմադրութիւնը իրականացուցին Երեւանի Ալ. Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ակադեմիական թատրոնի գլխաւոր խմբավար Արամ Քաթանեանը, բեմադրող Վահագն Բագրատունին, բեմանկարիչ Մինաս Աւետիսեանը:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

