ՄԱՀԱՑԱԾ Է ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ՀԵՆՐԻԿ ՄԱՄԵԱՆԸ

17 Յուլիսին մահացած է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամեանը: Այս մասին յայտնած է Հայաստանի նկարիչներու միութեան նախագահ Կարէն Աղամեան:
«Կեանքից հեռացաւ մեր լաւագոյն գրաֆիկական նկարիչներից մէկը, երեւի վերջինն այն սերնդից, որի ներկայացուցիչներով միշտ պարծեցել ենք: Սերունդ, որի գործերը կը մնան յաւէրժ: Մամեանը յայտնի էր նաեւ որպէս գրքի ձեւաւորող: Երբ կեանքից հեռացաւ Գրիգոր Խանջեանը, եւ փոքր-ինչ անաւարտ էր մնացել նրա հսկայ «Վարդանանք» եռանկարը, Մամեանը միակն էր, որ աւարտին հասցրեց այն: Նա փաստօրէն փրկեց եռանկարը կիսատ մնալու ճակատագրից», նշած է Կարէն Աղամեանը:
Հենրիկ Մամեան ծնած է 24 Ապրիլ 1934ին Երեւան: Մամեանի աշխատանքները կը ցուցադրուին Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ: Աշխատած է գիրքի ձեւաւորման, քանդակագործութեան եւ գեղանկարչութեան ասպարէզներուն մէջ: Ձեւաւորած է հարիւրաւոր գիրքեր: Կոմիտասի 100ամեակին առիթով Պէյրութի մէջ կազմակերպուած մրցումին անոր «Կոմիտաս» եռանկարը արժանացած է երկրորդ մրցանակի: Նկարիչը անհատական ցուցահանդէսներ ունեցած է տարբեր երկիրներու մէջ: 1983ին անոր տրուած է Հայաստանի վաստակաւոր նկարիչի, իսկ 2010ին՝ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական նկարիչի կոչում:
«Ինձ համար նկարչութիւնը հաճոյք չէ, այլ տառապանք եւ ցուցահանդէսում ներկայացուած աշխատանքներն այդ տառապանքի արտայայտութիւնն են», յայտնած է ան՝ իր ցուցահանդէսներէն մէկուն բացման ընթացքին։
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

