ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻԻ «ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ»Ը՝ ՌՈՒՍ ԲԵՄԱԴՐԻՉԻ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲԻՒՐԸ

Գրիգոր Նարեկացիի «Մատեան Ողբերգութեան« ստեղծագործութիւնը ռուս բեմադրիչ Վիթալի Մանսկիին համար ներշնչումի աղբիւր դարձած է: Նարեկացիի «Մատեան Ողբերգութեան» ստեղծագործութեան վրայ հիմնուած «Գիրքը» ժապաւէնը առաջին անգամ կը ցուցադրուի «Ոսկէ Ծիրան» 11րդ միջազգային ֆիլմի փառատօնի ծիրին մէջ:
Ֆիլմը իրականացած է ջանքերովը Մեսրոպ քհնյ. Արամեանի, որ բեմագրութեան համահեղինակն է: «Ֆիլմի ներշնչանքն ի յայտ է գալիս գրքից, բայց գրքի մասին չէ, այն կեանքի իմաստի մասին է եւ բարձրացնում է հարցեր, որոնց մասին խորհում ենք: Մեզ համար մարդկային կեանքը նոյնպէս մի գիրք է: Մենք բաւականին մեծ աշխատանք ենք արել, ֆիլմը նկարահանուել է ամբողջ աշխարհում՝ Աւստրալիայից Արգենտինա, իսկ մենք փորձել ենք ժամանակակից մարդու կեանքը ներկայացնել», կը նշէ Մեսրոպ քհնյ. Արամեան:
«Գիրք»ին մէջ կը հնչեն տարբեր լեզուներով արտայայտութիւններ՝ հայերէն, ռուսերէն, անգլերէն, սպաներէն եւ ֆրանսերէն. ֆիլմը ունի նաեւ անգլերէն ենթախորագիրներ:
«Երբ բեմադրիչ Արտաւազդ Փելեշեանը նայեց ֆիլմը, ասաց, որ անունը պէտք է դնէինք »Ինչո՞ւ», որովհետեւ այն մեզ մտածելու տեղիք է տալիս, թէ ինչու ենք մենք ապրում», կը պատմէ Մեսրոպ քահանայ Արամեան:
Հազար տարի առաջ Սուրբ Գրիգոր Նարեկացին գրեց իր «Մատեանը», որ մինչեւ օրս կը շարունակէ մնալ մարդ անհատի հոգեւոր աշխարհի խորագոյն յայտնութիւններէն մէկը:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

