ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ ԼՈՅՍ ՊԻՏԻ ՏԵՍՆԷ ՀԱՄՇԷՆԱՀԱՅԵՐԷՆ ԱՌԱՋԻՆ ԱՄՍԱԳԻՐԸ

Խումբ համշէնահայեր, Համշէնի լեզուն և մշակոյթը տարածելու և ապագայ սերունդներուն փոխանցելու նպատակով կը պատրաստուին տպագրել համշէնահայերէն առաջին ամսագիրը Թուրքիոյ մէջ: Այս մասին կը հաղորդէ Akunq.net-ը` վկայակոչելով թրքական «Տիճլէ» լրատուական գործակալութիւնը:
Պարբերականը պիտի կրէ «Գոր» (համշէնահայերէն` կամաւոր աշխատանք) անունը: Խումբը սոյն ամսագրի հրատարակման աջակցելու կոչ ըրած է բոլոր համշէնցիներուն` հանդէս գալով «Գիրի գոր ունիք, դուք ալ թև ձգեցէք» (համշենահայերէն` «Գիրի մեր կամաւոր աշխատանքին դուք էլ մասնակցեցէք») կարգախօսով:
Համշէնցի ուսումնասիրողներէ, գրողներէ, լրագրողներէ, երաժիշտներէ և ուսանողներէ բաղկացած վերոյիշեալ խումբը կը փափաքի «Գոր» ամսագրի առաջին թիւը հրատարակել Սեպտեմբերին: Ամսագրի 90 տոկոսը բաղկացած պիտի ՚ըլլայ Համշէնի եւ համշէնահայութեան պատմութեան եւ մշակոյթին մասին նիւթերէ: Այս նախաձեռնութիւնը աննախընթաց երեւոյթ է Թուրքիոյ մէջ, ուր անցնող տասնամեակներուն փոքրամասնութիւններու մշակութային ազատութիւններու հանդէպ հետեւողական կաշկանդում գործադրուած է:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

