Երթն է այս… կամայ թէ ակամայ
*ՅՈՎԻԿ ՆԵՐՍԷՍԵԱՆ*
Նախագահ չկար՝ մնացինք զուր ու տկար…
ընտրութիւն չկար՝ բայց անբաղձալին միշտ կար
Աղբերը վայելեցինք… մինչեւ օրս ալ պահեցինք…
Յարանուանութիւն միշտ անտեսեցինք,
Բայց տակաւին վախը անվերջ կ’ապրինք…
Նոյն տուեալները կը մնան ամուր
կ’երթան ու կու գան
Բայց մենք ալ կը մնանք տկար…
կ’երթանք բայց…
Միշտ չենք գար… եւ այլն… եւ այլն
Մնանք հայ
Մնանք հաւատարիմ մեր երկրին եւ…
Նոյն ոգեւորութեամբ՝ մեր գրական կարգին,
Մեր Մաշտոցեան Այբուբենին:
Անցան օրերը
Բայց չեկան նորերը
Գործի հոգերը…
Դուռը փակ ձգած
Երդիքին ամպոտած:
Զարմանալի թէ ոչ,
Էականը նոյնն է:
Ընկեր, բարեկամ
Թողած հոգ ու միտք
Ժպիտ… բայց միշտ քրտինք:
Ի՞նչն է փոխուածը…
Լա՞ւը թէ վատը:
Խաբկանք թէ իրաւ,
Ծնունդի անէ՞ծք թէ՝
Կեանքի մեծ հիւծանք:
Հով կար, բայց ոչ զով,
Ձայն կու տար անցնելով:
Ղարիպ են մարդիկ
Ճամբան կորցրած
Միրգը մոռցած…
Յաւերժութիւն, ո՞ւր ես…
Նայիր մարդու երես,
Շինէ նոր մարդ
Ուրիշ այլ երեւոյթ
Չտաս նոր բարդոյթ:
Պէտք է կեանք այսօր…
Ջուր պէտք է բերնին:
Ռունքերդ են բացուած
Սրտի կսկիծ ձայնող
Վերստին մեռնինք…:
Տար Աստուած, տար…
Րոպէական կոչ է սա:
Ցաւ է կեանքը,
Փուճ է ապրիլը
Քանի կայ ծնիլը…
Օն, պառկինք… երազենք:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

