Ազրպէյճան Արցախի Ժողովուրդի Ինքնորոշման Իրաւունքին Հակադրեց Ռազմական Ուժը. Վիգէն Սարգսեան

«Արցախի Հանրապետութեան ժողովուրդը ԽՍՀՄ փլուզման ժամանակահատուածին օրէնսդրութեան եւ միջազգային իրաւական նորմերու ծիրին մէջ իրականացուցած է իր ինքնորոշման իրաւունքը եւ տարիներու ընթացքին կարողացած է ձեւաւորել արդիւնաւէտ պետական կառավարման համակարգ, տնտեսական եւ ժողովրդավարութեան զարգացման յստակ մոտել»: Միջազգային երկխօսութեան «Վալտայ» ակումբի նիստի ընթացքին իր ելոյթին մէջ այս մասին յայտնեց ՀՀ Պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեան:
«Ցաւօք, այդ ժամանակ Ազրպէյճանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքին ռազմական ուժը հակադրեց: Եւ չնայած սպառազինութեան, ժողովրդագրութեան զգալի տարբերութեանը՝ Արցախի ժողովուրդը կարողացաւ պաշտպանել իր իրաւունքները, ձեւաւորել պետական կառավարման արդիւնաւէտ համակարգ: Այսօր Արցախը առաջ է շարժւում տնտեսութեան զարգացման սեփական մոտելով, զարգացնում է ժողովրդավարութիւնը, եւ այս ամէնը էականօրէն տարբերուում է նրանից, ինչ առաջարկում է Ատրպէյճանը»,- նշեց Վիգէն Սարգսեան:
Ան յիշեցուց, որ Հայաստան կը հանդիսանայ Արցախի ժողովուրդի անվտանգութեան երաշխաւորը եւ արդէն 29 տարիէ ի վեր ստիպուած է պաշտպանել Արցախի բնակչութեան անձնական անվտանգութիւնը: «Այսօր էլ Ազրպէյճանը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, ուստի Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերը, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակը ստիպուած են պատասխան տալ հակառակորդի գործողութիւններին եւ կանխել հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը»,- յայտնեց ՀՀ Պաշտպանութեան նախարարը:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

