Յունաստանի Արտաքին Գործոց Նախարարը Յարգանքի Տուրք Մատուցեց Հայոց Ցեղասպանութեան Նահատակներու Յիշատակին

Պաշտօնական այցով Հայաստան ժամանած Յունաստանի արտաքին գործոց նախարար Նիքոս Կոցիասը Մարտ 9-ին այցելած է Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր: Նախարարը ծաղկեպսակ տեղադրած է յուշարձանին մօտ եւ յաւերժական կրակին դիմաց մէկ վայրկեան լռութեամբ յարգանքի տուրք մատուցած Հայոց ցեղասպանութեան անմեղ նահատակներու յիշատակին:
«Արմենփրես-ի հաղորդմամբ` Հայոց ցեղասպանութեան հիմնարկի տնօրէն Հայկ Դեմոյեանի ուղեկցութեամբ պարոն Նիքոս Կոցիասը շրջած է թանգարանին մէջ, ծանօթացած Հայոց ցեղասպանութեան պատմութեան, ողբերգական դրուագներուն եւ իրողութիւններուն:
Հրաժեշտէն առաջ Յունաստանի արտաքին գործոց նախարար Նիքոս Կոցիասը գրած է պատուաւոր հիւրերու Յուշամատեանին մէջ, որմէ ետք ՀՑԹԻ տնօրէն Հայկ Դեմոյեան անոր նուիրեց «Հայոց ցեղասպանութեան լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերուն» գիրքի անգլերէն հրատարակութիւնը:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

