Հայոց Ցեղասպանութեան Մասին Վաւերագրական Ֆիլմը Պիտի Ցուցադրուի Ռապըրթ Տէ Նիրոյի Փառատօնին

Հայոց ցեղասպանութեան մասին պատմող «Ոչնչացնելու մտադրութիւն» (Intent to Destroy) խորագիրով վաւերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրութիւնը, որուն հեղինակն է ամերիկեան հեղինակաւոր «Էմմի» կինոփառատօնի դափնեկիր, յայտնի վաւերագրող Ճօ Պեռլինգըր, տեղի պիտի ունենայ Նիւ Եորքի «Տրայբեքա» (Tribeca FilmFestival) փառատօնին:
«Պեռլինգըր «Խոստում» ֆիլմի նիւթի հիման վրայ կը պատմէ Հայոց Ցեղասպանութեան, ինչպէս նաեւ Թուրքիոյ ժխտողական քաղաքականութեան ու անոր ռազմավարական գործընկերներուն մասին»,- կը յայտնէ 168.am-ը՝ վկայակոչելով ամերիկեան Entertainment Weekly պարբերականը:
Կը նշուի, որ ֆիլմի ցուցադրութենէն ետք տեղի պիտի ունենայ նաեւ քննարկում վաւերագրական ֆիլմի հեղինակին հետ, քննարկման պիտի կը մասնակցին նաեւ System of A Down ռոք խումբի երգիչ Սերժ Թանքեանը, «Խոստում» ֆիլմի արտադրող Էրիկ Իսրայէլեանն ու Փուլիտցերեան մրցանակի դափնեկիր Փիթըր Պալաքեանը:
Tribeca Film Festival/TFF-ը հիմնուած է 2002-ին ամերիկացի յայտնի դերասան Ռապըրթ տէ Նիրոյի կողմէ:
Փառատօնը այս տարի պիտի մեկնարկէ Ապրիլ 18-ին, Նիւ Եորքի մէջ եւ պիտի տեւէ մինչեւ ամսուան վերջը:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

