ՀՀ Նախագահը Բացուած Յայտատարեց Համահայկական 6-րդ Խաղերը

Երեւանի Վազգէն Սարգսեանի անուան «Հանրապետական» մարզադաշտին վրայ երէկ երեկոյեան տեղի ունեցաւ Համահայական 6-րդ ամառնային մարզական խաղերու բացման հանդիսաւոր արարողութիւնը: Խաղերուն ջահը վառեց ողիմպիական ախոյեան Ալպերթ Ազարեան, Խաղերը բացուած յայտարարեց Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան:
Այս տարուայ Խաղերը նուիրուած են Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին եւ աննախադէպ են: Մասնակիցներուն թիւը 6352 է։ Նախկին տասը մարզաձեւին` ֆութպոլ, ֆութզալ, պասքէթպոլ, վոլիպոլ, աթլեթ, թենիս, սեղանի թենիս, ճատրակ, պատմինթըն, լող, աւելցած է եւս եօթը` լողափնեայ վոլիպոլ, սփորթ պարեր, կոլֆ, հանտպոլ, բազկամարտ, հեծանուասփորթ եւ հրաձգութիւն:
Artsakhpress.am-ի տեղեկութիւններով՝ Ստեփանակերտի մէջ պիտի կայանան ֆութպոլի եւ վոլիպոլի, Գիւմրիի եւ Աբովեանի մէջ ` ֆութպոլի, Վանաձորի մէջ` հանտպոլի, Արտաշատի մէջ` աթլեթի մրցումներ: Հեծանուասփորթի վազքուղին ընտրուած է Երեւան – Էջմիածին մայրուղին:
Խաղերու փակման հանդիսաւոր արարողութիւնը տեղի պիտի ունենայ Օգոստոս 13-ին:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

