Տեկորի Հայկական Եկեղեցին Փլուզման Վտանգի Տակ Է

Կարս նահանգի Տեկոր գաւառին մէջ գտնուող հայկական հինգ եկեղեցիներէն միակ կանգուն մնացածը՝ Սուրբ Սարգիս եկեղեցին, փլուզման վտանգի տակ է:
Վկայակոչելով թրքական «Միլլիյէթ» թերթը՝ “Ակունք” կը գրէ, թէ եկեղեցին կարճ ժամանակի ընթացքին վերջնականապէս պիտի կործանի՝ միւս չորս եկեղեցիներուն նման:
Ախոռի վերածուած այս եկեղեցւոյ պատերը փլած են, իսկ քարերը՝ փոխադրուած տեղւոյն բնակիչներուն կողմէ, նաեւ եկեղեցւոյ որոշ հատուածները քանդուած են գանձախոյզերու կողմէ:
Տեկորի հինգ եկեղեցիներն են՝ Սուրբ Կարապետ, Սուրբ Աստուածածին, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Գրիգոր եւ Սուրբ Սարգիս: Այս եկեղեցիները ընդգրկող վանական համալիրը լքուած է 13րդ դարուն՝ մոնկոլներու արշաւանքներէն ետք:
1878-ին, երբ Կարսի մարզը անցած էր ռուսական տիրապետութեան տակ, վանական համալիրը վերանորոգուած եւ վերաբացուած էր:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

