Սահմանամերձ Բերդի Մէջ Նախագահի Մասնակցութեամբ Բժշկական Նոր Կեդրոն Բացուեցաւ

Տաւուշի մարզի Բերդ քաղաքին մէջ այսուհետեւ նորագոյն արհետսագիտութեամբ զինուած բժշկական կեդրոն պիտի գործէ: Կեդրոնի բացման ներկայ էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան եւ Առողջապահութեան նախարար Արմէն Մուրադեան:
«Այն ամէնը, ինչ նախատեսուած է մարզային առողջապահութեան համար այսօր Տաւուշի մարզում լուծում է ստանում: Այստեղ արդէն 4-րդ կենտրոն է, որը կարող է երկրորդային բուժօգնութիւն ապահովուել: Կարծում եմ` մարզի բնակչութիւնն այլեւս ստիպուած չի լինի մարզկենտրոն դիմել»,- ըսած է Արմէն Մուրադեան` նշելով, որ կեդրոնին մէջ նոր հաստիք պիտի ըլլայ. մասնագէտը կը հսկէ բուժական աշխատանքի որակին:
Ինչպէս NEWS.am-ի հետ զրուցին նշած է բժկական կեդրոնի տնօրէն Արամ Յարութիւնեան, կեդրոնը մասնագէտներու կարիք ունի, որոնց ցանկը ուղարկած է նախարարութիւն:
«Ունենք վիրաբոյժի, քիթ-կոկորդի մասնագէտի, հոգեբոյժի կարիք, բայց վերանորոգումից յետոյ խնդիրը կը լուծուի: Արդէն իսկ շինարարական աշխատանքների ընթացքում 3 նոր կադր է (մարդուժ-ԵՌԳ.) մեզ դիմել եւ անցել աշխատանքի»,- ըսած է տնօրէնը:
Նշենք, որ Տաւուշի մարզի նոր բժշկական կեդրոնը կը գտնուի նախկին հիւանդանոցի տարածքին մէջ: Կեդրոնը երկու մասնաշէնք ունի` վարակաբանութեան եւ բուժարան: Բժշկական կեդրոնի երկյարկանի բուժարանը եւ մէկյարկանի վարակաբանութեան մասնաշէնքերու վերակառուցման եւ կառոյցի կառուցման շինարարական աշխատանքները իրականացուած են համաշխարհային դրամատան ֆինանսաւորմամբ: Ընդհանուր առմամբ կատարուած է 940.2 միլիոն դրամի ներդրում: Նոր բժշկական կեդրոնը անյետաձգելի բուժօգնութեան երկու սրահ ունի եւ «շտապօգնութեան» կայան: Անիկա յագեցած է ժամանակակից բժշկական սարքաւորումներով:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

