Նախագահ Սերժ Սարգսեան Հանդիպում Ունեցած Է «Ոսկէ Ծիրան» Փառատօնի Մասնակիցներուն Հետ

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան հանդիպում ունեցած է «Ոսկէ ծիրան» 12-րդ միջազգային շարժապատկերի փառատօնի պատուաւոր հիւրերու եւ Հայաստանէն ու աշխարհի տարբեր երկիրներէն փառատօնին մասնակցող շարժապատկերի մարզի գործիչներուն հետ: Այս մասին կը հաղորդէ Armradio-ն:
Նախագահը ողջունած է հանդիպումին մասնակիցները, նաեւ` անոնց մասնակցութիւնը աւանդութիւն դարձած «Ոսկէ ծիրան» շարժապատկերի փառատօնին, որուն շնորհիւ, ըստ նախագահ Սերժ Սարգսեանի, համաշխարհային շարժապատկերի լաւագոյն նմուշները կը ներկայացուին հայ հանդիսատեսին:
Հանրապետութեան նախագահը ոչ պակաս կարեւոր նկատած է, որ ամէն տարի փառատօնի շրջագիծին մէջ Երեւան հասած համաշխարհային շարժապատկերի լաւագոյն ներկայացուցիչներն ալ կը ճանչնան Հայաստանն ու կը ծանօթանան հայ ժողովուրդի դարաւոր պատմութեան եւ հարուստ մշակութային ժառանգութեան:
Նախագահ Սերժ Սարգսեան յաջող ընթացք մաղթեց «Ոսկէ ծիրան» 12-րդ միջազգային շարժապատկերի փառատօնին:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

