Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսէս Պետրոս Ժթ Թարմունին ՀՀ Սփիւռքի Նախարարութիւնում

ՀՀ Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս-պատրիարք Ներսէս Պետրոս ԺԹ Թարմունուն:
Կողմերն անդրադարձան Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի ընդունած համահայկական Հռչակագրի դրոյթներին եւ դրանց պատմական նշանակութեանը: Կարեւորուեց յատկապէս այն փաստը, որ Հռչակագիրը Ծիծեռնակաբերդի յուշակոթողի մօտ ընթերցեց անձամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը, որով աւելի շեշտուեց փաստաթղթի համազգային արժէքը:
Ամենապատիւ տէրն իր գոհունակութիւնը յայտնեց Սփիւռքի նախարարութեան հայապահպան գործունէութեան համար առհասարակ եւ մասնաւորապէս շեշտեց Սփիւռքում հայ ինքնութեան պահպանմանն ուղղուած ծրագրերի ու միջոցառումների կարեւորութիւնը: Հոգեւոր տէրն ասաց. «Դուք միշտ արթուն էք, Սփիւռքի կարիքները հոգալու համարէ: Կաթողիկոս պատրիարքը կարեւորեց յատկապէս Սփիւռքում կրթօճախների գոյութիւնն ու գործունէութիւնը եւ նշեց, որ առանց հայոց լեզուի ու դպրոցի անհնար է պահպանել հայկականութիւնը օտար միջավայրում:
Սփիւռքի նախարարը շնորհակալութիւն յայտնեց պատուարժան հիւրին այցելութեան եւ սերտ համագործակցութեան համար, բարձր գնահատեց Հայոց Կաթողիկէ Եկեղեցու արդիւնաւէտ գործունէութիւնը հայ մշակոյթի պահպանման ու զարգացման գործում եւ նշեց, որ կաթոլիկ հոգեւորականներն ամէնուրեք իրենց խօսքով ու գործով հայկական շունչ եւ ոգի են փոխանցում սփիւռքահայերին: Նախարարը նշեց, որ պատրիարքարանը կարող է օժանդակել` ընդլայնելու նախարարութեան հայրենաճանաչութեանը, մայրենիի ու ազգային ինքնութեան պահպանմանն ուղղուած ծրագրերին` սփիւռքահայ երիտասարդների առաւել աքթիւ մասնակցութիւնն ընդլայնելու գործում:
Կողմերն անդրադարձան 2015թ. Զմմառի վանքում կայանալիք գիտաժողովին, որտեղ ներկայացուելու են հետազօտութիւններ Վատիկանում, Միջին Արեւելքի երկրների, Ամերիկեան երկրների արխիւներում պահպանուած եւ Հայոց Ցեղասպանութեանն առնչուող նիւթերի վերաբերեալ: Քննարկուեցին գիտաժողովի կազմակերպման հետ կապուած հարցեր:
Անդրադարձ եղաւ նաեւ Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի` Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած սուրբ պատարագ մատուցելուն առնչուող հարցերի:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

