• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Արցախի Առկայ Տրամադրութիւնը կը Նկարագրէ ԼՂՀ Վարչապետի Մամլոյ Քարտուղարը

05.08.2014   14:40

ԼՂՀ վարչապետի մամլոյ քարտուղար Արտակ Բեգլարեան, անդրադառնալով վերջին օրերուն առաջնագծին  հակառակորդի կողմէ շարունակաբար իրականացուած յարձակողական-հետախուզական գործողութիւններու հետեւանքով հասարակութեան մէջ առկայ տրամադրութիւններուն, կատարած է հետեւեալ գրառումը

«Որպէսզի պատկերացնէք, թէ ինչ մարտական ու միասնական ոգի է տիրում Արցախում, մի քանի օրինակ նշեմ վերջին օրերից:
Այն, որ տարբեր բնակավայրերից բազմաթիւ կամաւորական խմբեր են մեկնել առաջնագիծ, արդէն նորութիւն չէ, սակայն ոչ ոք տեղեակ չէ անհատական դէպքերից:

“Օրինակ` արցախեան պատերազմի երկու հաշմանդամ վետերաններ մեկնել են դիրքեր` սահմանը հսկող իրենց որդիների կողքին կանգնելու: Ընդ որում, նրանցից մէկը, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, քսան օր առաջ է վերադարձել Մոսկուայից, ուր մեկնել  էր վիրահատութեան:

“Մէկ այլ օրինակ. Երեք եղբայր միասին կամաւորագրուել եւ մեկնել են դիրքեր. այժմ էլ գտնւում են առաջնագծում:           Այս մասին կը յայտնէ artsakhpress.am։

“Ահա այս ոգու շնորհիւ է նաեւ, որ հակառակորդը մի քանի օր յոխորտացել  եւ երէկուանից խուճապի մէջ է: Առաջնագծում լռութիւն է, որովհետեւ հասկացել են, որ իրենց պահուածքը արկածախնդրութիւն է”:

Ա. Բեգլարեանը նշածէ նաեւ, որ քիչ յետոյ ԼՂՀ վարչապետի հետ պիտի մեկնի դիրքեր, ուրկէ ալ պիտի փորձէ ամբողջական ու ճշգրիտ տեղեկութիւններ տալ սահմանին տիրող իրավիճակի մասին:

Share Button

اترك تعليقاً

لن يتم نشر عنوان بريدك الإلكتروني. الحقول الإلزامية مشار إليها بـ *

Media Partner