Թրքական Դատարանը Արգիլած է Ռուս Դեսպանի Սպանութեան Հետաքննութեան Լուսաբանումը. ԶԼՄ-ներ

Անգարայի դատարանը արգիլած է ԶԼՄ-ներուն լուսաբանել Թուրքոյ մէջ ՌԴ դեսպան Անտրէյ Կառլովի սպանութեան հետաքննութիւնը: Այս մասին, ըստ Artsakhpress.am-ի, կը յայտնէ Anadolu գործակալութիւնը:
Դատարանին մէջ անոր աղբիւրին տեղեկութիւններով` որոշումը ընդունուած է` ի պատասխան մայրաքաղաքի դատախազութեան հայցին: Արգելքի տակ կը յայտնուի մասնաւորապէս յանցանքի վայրէն տեսագրութիւններուն տարածումը, ինչպէս նաեւ տեղեկութիւններուն հրապարակումը` կապուած կասկածեալներու մասին: Անիկա ուժի մէջ կը մնայ մինչ հետաքննութեան աւարտը:
Յիշեցնենք, որ Կառլով սպաննուած էր Դեկտեմբեր 19-ի երեկոյեան` Անգարայի մէջ նկարչական ցուցահանդէսի բացման արարողութեան ժամանակ, ելոյթի պահուն: Յարձակողը` ոստիկան Մեւլիւթ Մերթ Ալթընթաշ, ոչնչացուած էր: ՌԴ ԱԳՆ կատարուածը որակած են ահաբեկչութիւն, իսկ ՌԴ ՔԿ քրէական գործ յարուցած է «Միջազգային ահաբեկչութեան ակտ» յօդուածով:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

