Սիվրիհիսարի Հայկական Եկեղեցւոյ Բակին Մէջ Հայատեաց Թուրք Քաղաքական Գործիչներու Արձաններ Տեղադրուած Են

Թուրքիոյ Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար գաւառին մէջ գտնուող հին հայկական Սուրբ Երրորդութիւն եկեղեցւոյ բակին մէջ, թուրքերը հաստատած են յայտնի անձերու արձաններու թանգարան: «Ակունք»-ին համաձայն այդ մասին կը հաղորդեն թրքական լրատուամիջոցները:
Ըստ աղբիւրին հայկական եկեղեցւոյ բակին մէջ այսպիսի թանգարան ստեղծելու գաղափարը ներկայացուած է 2011-էն, երբ Թուրքիոյ մշակոյթի օրուան նախարար Էրթուղրուլ Կիւնալը յայտարարած է այդ նախագիծին մասին:
Աղբիւրը կը նշէ, թէ հայկական Սուրբ Երրորդութիւն եկեղեցւոյ բակին մէջ, որ կարմիր քարերէ կառուցուած ըլլալուն պատճառով յայտնի է նաեւ Քըզըլ քիլիսէ (Կարմիր եկեղեցի) անունով, ներկայացուած են հայատեաց թուրք քաղաքական գործիչներ Աթաթուրքի եւ Քեազիմ Քարապեքիրի, ինչպէս նաեւ տարբեր ժամանակաշրջաններու ստեղծագործած գրողներ Եաշար Քեմալի, Եունուս Էմերի, Քարաօղլանի եւ այլոց արձանները, որոնց թիւը կը հասնի 100-ի
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

