Թրքական Թերթը Հայկական Մոկսը Կը Յիշէ

Վան նահանգի «Մերքուր հապեր» շաբաթաթերթը իր 10 Յուլիսի թիւին մէջ յօդուած մը հրապարակած է՝ Վանի Մոկս գաւառի հայերուն մասին: Հոն նշուած է, թէ հակառակ այն իրողութեան, որ Մոկսի շրջանի բոլոր հայկական բնակավայրերը 1923-էն ետք թրքական անուններով մկրտուած են, բայց եւ այնպէս շրջանի բնիկները, յատկապէս քիւրտերը, այդ գիւղերն ու աւանները կը յիշեն իրենց հայկական անուններով:
Արշակունիներու օրով Մոկսի մէջ կը գործէր Մոկաց նախարարութիւնը: Մոկսի իշխանը իր զօրագունդով մասնակցած է Աւարայրի ճակատամարտին:
16-րդ դարուն շրջանին կը տիրեն օսմանցի թուրքերը: Մոկսի 49 հայկական բնակավայրերու հայ բնակչութիւնը` աւելի քան 900 ընտանիք, 1915-ին տեղահանուեցաւ եւ զոհ գնաց բռնագաղթի ճամբուն վրայ: Փրկուածները անցան Արեւելեան Հայաստան եւ բնակութիւն հաստատեցին Թալինի, Աշտարակի եւ Սեւանի շրջաններուն մէջ:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

