Հայոց Եռագոյնը Էվերեսթի Գագաթին Վրայ

Ֆեյսպուքի իր էջէն ուրախութեամբ իմացանք, որ ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչատուրեան բարձրացած է Էվերեսթի գագաթն ու իր նուաճումը նուիրած հայ ժողովուրդին:
«Ես աշխարհի ամենաբարձր գագաթին վրայ եմ: Ես ատիկա ըրի. ըրի աշխարհի բոլոր հայերուն եւ ինծի համար: Մեր գործը երբեք չի մահանար. մենք կը յիշենք եւ կը պահանջենք: 1915 թուականի Ապրիլ 24-ը մենք երբեք չենք մոռնար, չենք մոռնար նաեւ 1,5 միլիոն անմեղ զոհերը: Թող ամբողջ աշխարհ իմանայ, թէ ինչ հզօր է հայ ազգը», իր ֆէյսպուքեան էջին վրայ գրած է Արա Խաչատուրեան, որ Էվերեսթի գագաթին բարձրացուցած է Հայոց Եռագոյնը:
Նշենք, որ Արա Խաչատուրեան նմանօրինակ փորձ մը կատարած էր անցեալ տարուայ գարնան՝ զայն նուիրելու Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին, սակայն տեղւոյն վրայ այդ օրերուն պատահած ծանր երկրաշարժը արգելք հանդիսացած էր Հայ մարզիկին իր փափաքը իրականացնելու, որ բարեբախտաբար ֆիզիքապէս չէր վնասուած եւ այս տարի իրականացուց այդ մէկը։
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

