Վարդենիս-Մարտակերտ Մայրուղիի Հիմնանորոգումը Պիտի Աւարտի Մինչեւ Տարեվերջ

ՀՀ կառավարութիւնը պահուստային ֆոնտէն տարուայ առաջին կիսամեակին աւելի քան մէկ ﬕլիառ դրամ պիտի յատկացնէ՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղիի հիմնանորոգման աշխատանքներու իրականացման համար:
Կառավարութեան նիստին ՀՀ փոխադրամիջոցներու եւ կապի նախարար Գագիկ Բեգլարեան նշած է, որ գումարը պիտի տրամադրուի «Հայաստան» համահայկական հիմնադրաﬕն` մայրուղիի Վարդենիսի հատուածի առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով, կը յայտնէ Tert.am-ը:
«Այս մէկը ռազմավարական ճանապարհ է, եւ ﬔնք որոշած ենք այս տարի աւարտել անոր հիմնանորոգումը, որ ՀՀ նախագահի յանձնարարականն է», արձագանգած է վարչապետ Յովիկ Աբրահամեան` նշելով, որ այդ նպատակով պէտք է յատկացուի 1 միլիառ 260 միլիոն դրամ գումար:
Վարդենիս-Մարտակերտ մայրուղիի վերակառուցումը կ՛իրականանայ միաժամանակ հինգ ճանապարհաշինարարական կազմակերպութեանց կողմէ` 12 տեղամասով: Առաջ դժուարանցանելի մօտ 116 քմ. երկարութեամբ ճանապարհը ունի 10 եւ աւելի մեթր լայնութիւն, որմէ 7 մեթրը պիտի կազմէ ասֆալտապատ երթեւեկելի հատուածը:
116 քմ երկարութիւն ունեցող Վարդենիս (Հայաստան) – Մարտակերտ (ԼՂՀ) ճանապարհի շինարարութիւնը, «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուներու խորհուրդին կողմէ հաստատուած ռազմավարական ծրագիր է: Ճանապարհը Հայաստանի եւ Արցախի միջեւ այլընտրանքային կապ պիտի ապահովէ:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

