Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Հովուապետական Այցելութեամբ Մեկնեցաւ Յունաստան

Երկուշաբթի, 22 Սեպտեմբեր 2014-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ Հովուապետական այցելութեամբ մեկնեցաւ Յունաստան, ընդառաջելով Յունաստանի Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Խորէն Արք. Տողրամաճեանի եւ Ազգային Իշխանութեան հրաւէրին:
Վեհափառ Հայրապետին այցելութիւնը պիտի տեւէ 10 օր: Ան պիտի այցելէ թեմի եկեղեցիները, հանդիպումներ ունենայ պատկան մարմիններուն հետ, նախագահէ ազգային-եկեղեցական տօնակատարութեանց եւ իր պատգամը ուղղէ ժողովուրդին: Արամ Ա. Կաթողիկոս նաեւ հանդիպումներ պիտի ունենայ Տիեզերական Պատրիարքին, Յունաստանի Եկեղեցւոյ պետին եւ այլ եկեղեցական պատասխանատուներու հետ:
Հովուապետական այցելութեան ծիրէն ներս, հանդիպումներ նախատեսուած են պետական բարձրաստիճան պատասխանատուներու հետ: Նորին Սրբութիւնը նաեւ դասախօսութիւն մը պիտի տայ Աթէնքի համալսարանին մէջ: Սոյն այցելութեան Վեհափառ Հայրապետին կ’ընկերանան Կաթողիկոսարանի Միջ-եկեղեցական Յարաբերութեանց վարիչ Գերպ. Տ. Յուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսեան եւ Հոգշ. Տ. Սմբատ Աբղ. Սապունճեան՝ գաւազանակիր:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

