Վանի Արտամէթ Քաղաքին Մէջ Հայատառ Ցուցանակներ Զետեղուած Են

Վան նահանգի Արտամէթ (թրքերէն՝ Էտրեմիթ) քաղաքի փողոցներուն մէջ տեղադրուած ցուցանակներուն վրայ հայերէն գրութիւններ աւելցուած են: Այս մասին կը հաղորդէ թրքական «Տողան» լրատուական գործակալութիւնը:
Արտամէթի քաղաքապետ, քր-տամէտ, Ժողովրդավարական տա-րածաշրջաններու կուսակցութեան (DBP) անդամ Սեւիլ Ռոյպին Չեթինը այս մասին խօսելով՝ պարզաբանած է, որ իրենց նպատակը հասարակութեան մէջ հայերուն հանդէպ եղած թշնամական պատկերացումներուն վերջ դնելն է եւ հայերուն հանդէպ համակրանք ձեւաւորելը:
«Քիւրտ ժողովուրդը Անատոլուի մէջ դարերով իրեն հետ ապրած հայ ժողովուրդին հետ պատմական, մշակութային, հասարակական ընդհանրութիւններ ունի: Մինչեւ 1915 թուական Վանն ու Ատրամէթը մեծաթիւ հայերով բնակուած վայրեր եղած են: Այդ պատճառով մենք թոյլ պիտի չտանք, որ պետութեան կողմէ եւ անոր փափաքով ջնջուի հայոց պատմութիւնը եւ անհետանայ հայկական մշակոյթը: Մենք այդ քայլը կատարած ենք որպէս հայերուն հանդէպ յարգանքի դրսեւորում», յայտնած է քիւրտ քաղաքապետը:
www.armenpress.com
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

