Կայացաւ Ցեղասպանագէտներու Միջազգային Ընկերակցութեան 11րդ Տարեկան Գիտաժողովը

Գանատայի Ուինիփեք քաղաքին մէջ 16-19 Յուլիսին տեղի ունեցաւ Ցեղասպանագէտներու միջազգային ընկերակցութեան (International Association of Genocide Scholars) 11րդ տարեկան գիտաժողովը, որ այս տարի կը կրէր «Ժամանակը, շարժումը եւ տարածութիւնը. Ցեղասպանագիտութիւնը եւ բնիկ ազգերը» (Time, Movement, and Space: Genocide Studies and Indigenous Peoples) խորագիրը:
«Արմէնփրէս»ին հետ ունեցած զրոյցին ընթացքին այս մասին յայտնեց գիտաժողովին Հայաստանի մասնակից, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի փոխտնօրէն, պատմական գիտութիւններու թեկնածու Սուրէն Մանուկեանը:
Անոր զեկոյցին խորագիրն էր՝ «Նորեկները եւ տեղաբնիկները: Հայոց հայրենիքի միատարրացումը որպէս Օսմանեան կայսրութեան վերջին տարիների ազգաստեղծ եւ պետականաստեղծ նախագիծ» (Newcomers and Indigenous: Homogenization of Armenian Homeland as Nation and State Building Project in the Late Ottoman Empire):
Ան նշեց, որ Ցեղասպանագէտներու միջազգային ընկերակցութիւնը 2007ին ճանչցած է Հայոց Ցեղասպանութիւնը, իսկ 2010ին ստացած է Հայաստանի նախագահին՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործին մէջ նշանակալի աւանդին համար շնորհուող մրցանակը: «Այս կազմակերպութեան բոլոր գիտաժողովներում Հայոց Ցեղասպանութեան թեմայով զեկոյցներին միշտ մեծ տեղ է տրուել: Սակայն, վերջին տարիներին պատկերը փոխուել է: Գնալով Հայոց Ցեղասպանութեան զեկոյցների թիւը, ցաւօք, նուազում է, եւ ներկայանալի այս գիտաժողովին այս տարի Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրողներից հրաւէր ստացել են ընդամէնը երկու մասնագէտ՝ Սուրէն Մանուկեանը՝ Հայաստանի Գիտութիւնների Ազգային ակադեմիայի Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտից, եւ Ռուբինա Փիրումեանը՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից», յայտնեց Սուրէն Մանուկեան:
www.armenpress.am
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

