Թուրքերը Կ՛այլասերեն Ուրֆայի 1200 Տարուան Հայկական Ամրոցը

Անցեալ տարուան Ապրիլին, սաստիկ անձրեւներու պատճառով Ուրֆայի 1200ամեայ ամրոցի պատնէշի փլուզուած մասը վերակառուցելու նպատակով թուրք «մասնագէտներ»ու՝ Յունուարին սկսած աշխատանքները արժանացած են ուրֆացիներու հակաղդեցութեան:
Վկայակոչելով թրքական «Ռատիքալ» թերթը՝ Armenpress.am-ը կը տեղեկացնէ, թէ պատնէշի ամբողջական վերականգնումը նախատեսուած էր Օգոստոսին. նախագիծին համաձայն՝ հոն պէտք է օգտագործուէին պատի նախկին քարերը։ Սակայն, աշխատանքները իրագործող ընկերութիւնը որոշած է պատի վերականգնման համար չօգտագործել նախկին քարերը, այլ պարզապէս սպիտակ պատ կառուցել:
Այդ խայտառակութիւնը չէ վրիպած նաեւ Ուրֆա այցելող զբօսաշրջիկներու ուշադրութենէն: Թուրք «մասնագէտներ»ը իրենց այդ «յայտնագործութիւնը» հիմնաւորած են անով, որ ժամանակի ընթացքին իրենց կառուցելիք պատը պիտի «ստանայ պատմական պատի գոյնը», սակայն յստակ է, որ տեղի ունեցածը թուրքերուն կողմէ հայկական պատմական կառոյցները աղաւաղելու եւ պղծելու հերթական արարք մըն է։
Ուրֆայի ամրոցի պատերը կառուցուած են հայկական թագաւորութեան օրերուն, մօտաւորապէս 812 թուականին: Ամրոցը կառուցուած էր արաբական ասպատակութիւններէն պաշտպանուելու համար:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

