Սիրոյ Գեղեցկութեան եւ Մայրութեան Նուիրուած Ձեռնարկ Ախալցխայի Երիտասարդական Կեդրոնին Մէջ

Ախալցխայի Երիտասարդական Կեդրոնին մէջ կրտսեր խումբի սաներուն հետ Ապրիլ 6-ին իրականացած է սիրոյ, գեղեցկութեան եւ մայրութեան նուիրուած ձեռնարկ՝ «Մայրս պատկերն է Մայր Հայրենիքի» խորագիրով: Այս մասին կը հաղորդէ Akhaltskha.net-ի։
Փոքրիկները իրենց թոթով լեզուով գովաբանած են մայրերը: Համեմատած են զանոնք հայրենիքին հետ: Անոնք կ’ըսէին, որ իրենց մայրերը արեւի պէս վառ են ընտանիքի մէջ:
Փոքրիկները երգած են եւ պարած, մայրերուն նուիրած են իրենց երգն ու պարը, ինչպէս նաեւ Ձեռնարկի աւարտին՝ իրենց ձեռքով նկարած գարնան աւետաբեր մանուշակը:
Ձեռնարկը կազմակերպուած էր կեդրոնի պարուսոյց Տ. Համբարձումեանի, երգի ուսուցիչ Հ. Մանասեանի եւ հայոց լեզուի ուսուցիչ Մ. Պետրոսեանի կողմէն:
Ձեռնարկի աւարտին կեդրոնի տնօրէն Ն. Յակոբեանը շնորհաւորած է ներկայ եւ բոլոր կիները՝ այս գեղեցիկ տօնին առիթով եւ ուզած է, որ անոնք ըլլան մայր հայրենիքին նուիրուած մայրեր:
اترك تعليقاً
News
-
28.10.2019
اردوغان والمشروع التركي الطوراني لابادة الاكراد
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
01.03.2018
Տեսաժողով՝ Մերձաւոր Եւ Միջին Արեւելքի Տարածաշրջանի Հայկական
-
15.11.2017
هاكوب مارتايان مؤسس اللغة التركية الحديثة
-
11.11.2017
محاضرة حول مسيحيو لبنان: تحديات وآفاق: كلمة الإفتتاح القاه الرفيق ارا
-
09.11.2017
Տխուր Էջերը Փակելու Հրամայականը
-
08.11.2017
أردوغان والازمة الكردية في العراق
-
02.09.2017
وحدة من الدفاع الجوي التابعة للقوات المسلحة الأرمينية تشترك في مناورات

